Ջոզեֆ Բարբերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոզեֆ Բարբերա
JBarbera.jpg
Ծնվել էմարտի 24, 1911(1911-03-24)[1][2][3][4][5][6][7][8][9]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]
Մահացել էդեկտեմբերի 18, 2006(2006-12-18)[10][1][2][11][3][4][5][6][7][8][9] (95 տարեկանում)
Մահվան վայրStudio City, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[9]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԱզգությունSicilian American?
ԿրթությունԷրասմուս Հոլլի բարձրագույն դպրոց և Փրաթ ինստիտուտ
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, մուլտիպլիկատոր, գրող, սցենարիստ, գործադիր պրոդյուսեր և bank teller
ԱշխատավայրVan Beuren Studios?[12]
Պարգևներ և
մրցանակներ
Փրայմթայմ Էմմի մրցանակ Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ[13][14] և Ցերեկվա Էմմի մրցանակ
Joseph Barbera Վիքիպահեստում

Ջոզեֆ Ռոլանդ Բարբերա (ռուս.՝ Joseph Roland Barbera, մարտի 24, 1911(1911-03-24)[1][2][3][4][5][6][7][8][9], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] - դեկտեմբերի 18, 2006(2006-12-18)[10][1][2][11][3][4][5][6][7][8][9], Studio City, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[9]), ամերիկյան մուլտիպլիկատոր, մուլտիպլիկացիոն նկարիչ, կինոստուդիայի սցենարային բաժնի նկարիչ, պրոդյուսեր և Ուիլյամ Հաննայի հետ միասին` Հաննա-Բարբերա (անգլ. Hanna-Barbera) ընկերության համահիմնադիր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոզեֆ Բարբերան ծնվել է ԱՄՆ-ում՝ Փոքրիկ Իտալիայի (Նյու Յորք) շրջանում, սիցիլական ծագում ունեցող ընտանիքում:

Ջոզեֆ Բարբերան և Ուիլյամ Հաննան 1965թ.

Իր կարիերան սկսել է որպես թերթի նկարիչ: 1929 թվականին Ջոզեֆը կինոթատրոնում դիտեց Ուոլթ Դիսնեյի նոր արտադրության «Կմախքների պարը» (անգլ. The Skeleton Dance) մուլտֆիլմը, և այնքան տպավորվեց այդ մուլտֆիլմով, որ ցանկացավ անձամբ հանդիպել Ուոլթի հետ: Չնայած հանդիպումը տեղի չունեցավ, բայց Ջոզեֆը չընկճվեց և իր առջև նպատակ դրեց՝ դառնալ մուլտիպլիկատոր: 1930 թվականին նա հաստատվում է Մաքս Ֆլեյշերի ստուդիայում (անգլ. Max Fleischer), որտեղ իր կարիերան սկսում է ցելյուլոիդային թերթեր մաքրելուց, հետո դառնում է նկարիչ-մուլտիպլիկատոր: Շուտով Ջոզեֆը հեռացավ Ֆլեյշերի ստուդիայից և փոխադրվեց Վան Բյուրենի մուլտբաժին, որտեղ սկսեց աշխատել որպես մուլտֆիլմի սցենարիստ: 1935թվականին, երբ Վան Բյուրենի ստուդիան կործանման եզրին էր, Ջոզեֆը աշխատեց Փոլ Թերրիի՝ TerryToons մուլտիպլիկացիոն բաժնում, որտեղ շարունակեց իր աշխատանքը սցենարիստի կարգավիճակում: 1937 թվականին Ջոզեֆը տեղափոխվեց «Մետրո-Գոլդուին-Մայեր» (անգլ. Metro-Goldwyn-Mayer) ստուդիա, որտեղ շուտով ծանոթացավ տեղի ռեժիսոր-մուլտիպլիկատոր Ուիլյամ Հաննայի հետ (անգլ. William Hanna), և այդ օրից նրանք աշխատեցին միասին: 1940 թվականին թողարկվեց առաջին մուլտֆիլմը Թոմի ( ճիշտ է, այն կատվին անվանում էին Ջասպեր) և Ջերիի մասնակցությամբ: Ճանաչված մուլտֆիլմը Ջոզեֆ Բարբերային և Ուիլյամ Հաննային պարգևեց Օսկարի (անգլ. Oscar) 7 մրցանակ: 1957 թվականին Ջոզեֆ Բարբերան և Ուիլյամ Հաննան ստեղծեցին իրենց հիմնական «Հաննա-Բարբերա» (անգլ. Hanna-Barbera) մուլտստուդիան, որը թողարկեց մեծ քանակությամբ բազմատեսակ մուլտսերիալներ հեռուստատեսության համար, որոնցից են «Ջեթսոնները», «Ֆլինսթոունները», «Արջուկ Յոգին» և այլն: 1980-ական թվականների կեսերին ստուդիան դադարեց գոյություն ունենալ, և Բարբերային Հաննայի հետ միասին տեղափոխեցին Warner Bros-ի անիմացիոն բաժին: 1990-ական թվականներին Բարբերան հանդիսանում էր գործող պրոդյուսերը բազում ժապավենների, որոնք այդ ժամանակ լույս էին տեսնում տվյալ անիմացիոն բաժնում: Ջոզեֆ Բարբերայի վերջին նշանակալից աշխատանքը լույս ընծայվեց արդեն իր մշտական գործընկերոջ՝ Ուիլյամ Հաննայի մահից (մահ. 2001թ.) հետո՝ Թոմի և Ջերիի մասնակցությամբ. այդ կարճ ժապավենը անվանվեց «Պահապան-կարատեիստ» (անգլ. The Karateguard): Մահացել է 95 տարեկան հասակում՝ Կալիֆոռնիայում՝ Լոս Անջելեսի իր սեփական տանը, ավարտելով իր յոթանասունամյա հաջողակ մուլիպլիկացիոն կարիերան: Warner Brothers-ի ներկայացուցիչ Գերի Միրինայի հաղորդմամբ կինը՝ Շեյլան, այդ ժամանակ նրա մոտ է եղել:


Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Autobiography. My Life In Toons (1994), հրապարակվել է Turner Publishing-ի հրատարակչությամբ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119024365 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Joseph Barbera
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC — 2010.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 American National Biography — 1999.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 filmportal.de — 2005.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 BD Gest'
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 Bendazzi G. Foundations - The Golden AgeTaylor & Francis, 2016. — P. 127. — ISBN 978-1-138-85452-9
  10. 10,0 10,1 10,2 http://web.archive.org/web/20070119173311/http://www.dallasnews.com:80/sharedcontent/dws/ent/stories/121906dnentbarberaobit.1e1b331.html
  11. 11,0 11,1 11,2 https://animationguild.org/in-memoriam/
  12. Bendazzi G. Foundations - The Golden AgeTaylor & Francis, 2016. — P. 114. — ISBN 978-1-138-85452-9
  13. Hanna-Barbera
  14. News Release


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]