Թոմ և Ջերի։ Մարդուկ-ջարդուկի պատմություն
Թոմ և Ջերի։ Մարդուկ-ջարդուկի պատմություն անգլ.՝ Tom and Jerry: A Nutcracker Tale | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ և Tom and Jerry film? |
Ժանր | ֆենթեզի ֆիլմ, ընտանեկան ֆիլմ և սուրբծննդյան ֆիլմ |
Գործողության վայր | Նյու Յորք |
Շարքի մասն է | list of Tom and Jerry feature films? |
Ռեժիսոր | Սպայք Բրենդթ և Թոնի Չերվոնե |
Սցենարիստ | Tom Minton? |
Հնչյունավորում | Բիլի Ուեսթ, Ջո Ալասքի, Նեմսիո Քարթրայթ, Ջիմ Քամինգս, Թարա Սթրոնգ, Գրեյ Դելայլ, Թոմաս Քեննի, Ջոն Գուդմեն, Ջես Հեմել, Մորիս Լամարշ և Ian James Corlett? |
Պրոդյուսեր | Warner Bros. Animation |
Երաժշտություն | Պյոտր Չայկովսկի |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Warner Bros. |
Դիստրիբյուտոր | Warner Bros. Family Entertainment? |
Տևողություն | 47 րոպե |
Շարք | list of Tom and Jerry feature films? |
Պրիկվել | Tom and Jerry: Shiver Me Whiskers? |
Սիկվել | Թոմ և Ջերի. Շերլոկ Հոլմս |
Թվական | 2007 |
Թոմ և Ջերի։ Մարդուկ-ջարդուկի պատմություն (անգլ.՝ Tom and Jerry: A Nutcracker Tale), Թոմի և Ջերիի արկածներին նվիրված ամանորյա կատակերգական մուլտֆիլմ[1], որի շնորհանդեսը տեղի է ունեցել 2007 թվականի հոկտեմբերի 2-ին[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամանորի գիշերը շատ հրաշքներ էին կատարվում, և այդ հրաշքներից մեկը Թոմի և Ջերիի Մարդուկ-ջարդուկի պատմությունն էր։ Ջերին մշտապես ցանկացել է հանդես գալ մեծ բեմում՝ հանդիսատեսի առաջ։ Հանկարծ նրա երազանքը կատարվում է, և նա հայտնվում է մի խորհրդավոր աշխարհում, որտեղ առանձնահատուկ է ամեն ինչ։ Թոմի և Ջերիի այս պատմությունը սկսում է նրանով, որ Ջերին զարմիկի՝ Թաֆիի հետ բալետ էր ակնդրում Նյու Յորքում մինչդեռ կատուների մի խումբ, որոնց թվում էր նաև Թոմ կատուն, Էմփայր Սթեյթ Բիլդինգին նայող մի ծառուղում կատուների թագավորի համար երգ էին երգում։ Ավելի ուշ, Ջերին գնում է մի դատարկ սենյակ, որտեղ էլ սկսում են ամանորյա հրաշքները․ մի շարք խաղալիքներ կենդանանում են։
Բեմը վերածվում է մի ձմեռային հեքիաթային աշխարհի, որտեղ խաղալիքներն ըմբոշխնում են իրենց ճաշը։ Թոմը, լսելով այս ամենի մասին, մյուս կատուների հետ փչացնում է ճաշկերույթը ևխաղալիքներ ծուղակի մեջ գցում խաղալիքներին։ Ջերին, Փոլին և Նելլին փորձում են կանգնեցնել կատուներին, սակայն նրանց խցկում են պահածոյի տուփի մեջ, կրակում թնդանոթով և նրանց մղոններ հեռու շպրտում։ Թոմը՝ որպես կատուների պահակախմբի առաջնորդ, բալետի պարուհուն փակում է վանդակում և բերում կատուների թագավորի մոտ, ով խնդրում է պարել իր հետ, սակայն պարուհին չի համաձայնվում։ Փոխարենը Թոմը սկսում է մի նոր երգ երգել՝ թագավորի բարկությունը մեղմելու համար։ Հեքիաթային դղյակից հեռու կարճ ժամանակ անց խաղալիքների կախարդանքը մոտ էր ավարտվելուն։
Ջերին գիտեր, որ երբ հնչեն ամանորյա կեսգիշերի զանգերը, կախարդանքը միանգամից հօդս է ցնդելու, և նա կորցնելու է իր բալետի պարուհուն։ Վախենալով կորցնել վերջինիս՝ Ջերին ողջ մնացած խաղալիքների հետ որոշում է ապստամբել կատուների դեմ։ Ջերիի գլխավորած խումբը մտնում է կատուների թագավորություն և ազատ արձակում բոլոր խաղալիքներին և պարուհուն։ Այս ամենը հաջողվում է Թոմի թույլ տված սխալի պատճառով։
Տեսնելով, որ չի ստացնում հաղթել խաղալիքներին, Թոմը որոշում է օգտագործել զինվոր խաղալիքներին։ Զինվորներն առևանգում են աղջկան, սակայն Ջերին հերթական անգամ փրկում է նրան, սակայն սա արդեն վերջն էր։ Կեսգիշերի զանգերի հնչելուն պես դղյակի պատերը սկսում են քանդվել։ Պարուհին և Ջերին հեռանում են միմյանցից, և կախարդական աշխարհը վերանում է։
Ջերին ի վերջո վերադառնում է իրականություն, որտեղ նրան սպասում էր Նյու Յորքի երաժշտական անսամբլը։ Ջերիի տեսած ամանորյա կախարդանքի մասին ոչ ոք չի իմանում՝ նույնիսկ Թոմը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Չանթալ Ստրանդ | Ջերիի եղբայր` Թաֆի մուկ |
Իեն Ջեյմս Քորլեթ | Ամանորյա խաղալիք, ով աջակցում է Ջերիին։ Ծագումով` էլֆ։ |
Քեթլին Բար | Նելլի, ամանորյա խաղալիք |
Թարա Ստրոնգ | Ջերիի սերը` բաելտի պարուհի |
Գարի Չոք | Չար կատուների և Թոմի առաջնորդը, կատուների արքա |
Թրևոր Դևոլ | Ամանորյա խաղալիք Լուկի |
Ռիչարդ Նյուման | Թոյմաքեր |
Մարկ Օլիվեր | Մալևոլենթ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մուլտֆիլմի տևողությունը». Սյուժեն տեսացուցադրության տեսքով «amazon.com» կայքում. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «Մուլտֆիլմի ստեղծագործական կազմը». Ընդհանուր նշումներ. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
|
|