Ջոն Գուդմեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոն Գուդմեն
John Goodman 2014.jpg
Ծնվել էհունիսի 20, 1952(1952-06-20)[1][2][3][4] (66 տարեկան)
ԾննդավայրՍենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ
ԿրթությունMissouri State University
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունսպիտակ ամերիկացի
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, կատակերգու, հնչյունավորող, երգիչ, թատրոնի դերասան և դերասան
ԸնտրանիRoseanne և Հրեշների կորպորացիա
Պարգևներ և մրցանակներՓրայմթայմ Էմմի մրցանակ և Դիսնեյի լեգենդներ
IMDbID 0000422

Ջոն Սթիվեն Գուդմեն[5] (անգլ.՝ John Stephen Goodman, ծնվել է 1952 թվականի հունիսի 20- ին[6], Սենթ Լուիս, Միսսուրի նահանգ, ԱՄՆ), կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան, պրոդյուսեր, «Ոսկե գլոբուս» (1993) և «Էմմի» (2007) միցանակաբաշխությունների մրցանակակիր։

Հայտնի է դարձել, շնորհիվ Դեն Կոնների դերի «Ռուզաննա» (1988—1997) կատակերգական սերիալում, «Ռալֆ թագավորը» (1991), «Մեծ Լեբովսկի» (1998), «Արտիստը» (2011), «„Առգո“ ծրագիր» (2012), «Անձնակազմ» (2012) ֆիլմերում ունեցած դերերի, «Հրեշների կորպորացիա» (2001) և «Հրեշների համալսարանը» (2013) մուլտֆիլմներում ձայնավորելով Սալլի հրեշին, ինչպես նաև տարիներ շարունակ Կոեն եղբայրների համագործակցության շնորհիվ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Գուդմենը ծնվել է 1952 թվականի հունիսի 20- ին Ներքին Էֆֆտոնում, ոչ շատ հեռու Սենթ Լուիսից, Միսսուրի նահանգ, փոստային աշխատակցի ընտանիքում։ Նրա հայրը մահացել է սրտի կաթվածից, երբ Ջոնին դեռ երկու տարեկան էր։ Նրա մայրիկը՝ Վիրջինին ստիպված էր դաստիարակել երեք երեխաների (փոքր քրոջը՝ Բեթթիին և մեծ եղբայր՝ Լեսլիին) միայնակ։

Դպրոցական տարիներից Ջոնը մասնակցել է դպրոցական ներկայացումներին։ 1968 թվականին տեղի է ունեցել նրա թատերական առաջնաելույթը։ 1970 թվականին Գուդմենը ընդունվել է տեղի քոլեջը, որտեղից հետագայում տեղափոխվել է Միսսուրի նահանգի Հարավ- արևմտյան համալսարան։ Սովորելու ընթացքում նրա մեծ եղբայր Լեսլիին միշտ օգնել է նրան, թողնելով նրան չմտածել գումարի մասին և կենտրոնանալ դերասանի ապագա կարիերայի վրա։ 1975 թվականին Ջոն Գուդմենը ավարտել է քոլեջը դերասանական արվեստի աստիճանով։ Քոլեջից հետո Ջոն Գուդմենը որոշում է կայացնում, տեղափոխվել Նյու Յորք։ Սկզբնական շրջանում Գուդմենը ստիպված էր գումար աշխատել, մասնակցելով մանկական թատերական ներկայացումների և նույնիս խոհարար թատրոնում։

1978 թվականին Ջոնը առաջնաելույթ է կատարում մի փոքրիկ «Երազ ամառային գիշերով» բեմականացումում Բրոդվեյ թատրոնում։ Որոշ ժամանակ անց Գուդմենը մասնակցել է 1990- ական թվականների բրադվեյական տարբեր հայտնի մյուզիքլներում, սկզբում որպես երկրորդական դերասան։ Ժամանակի ընթացքում նա սկսեց գլխավոր դերեր խաղալ։ Քննադատությունը հատկապես նշում էր նրա մասնակցությունը «Կորցնելով ծայրերը» (1979) և «Մեծ գետ» (1985) բեմականացումներում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 — «Էմմի»։ «Էմմի» մրցանակ «Լավագույն հրավիրված դերասան դրամատիկական սերիալում » կատեգորիայում, սերիալ «Studio 60 on the Sunset Strip»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. SNAC — 2010.
  2. Internet Broadway Database — 2000.
  3. Encyclopædia Britannica
  4. filmportal.de — 2005.
  5. «John Stephen Goodman: b. 20 Jun 1952 St. Louis, MO»։ Genealogy.Rootsweb.com։ Վերցված է February 28, 2012 
  6. «John Goodman Biography (1952–)»։ Filmreference.com։ Վերցված է February 28, 2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]