Ռոզաննա (հեռուստասերիալ)
Ռոզաննա (անգլ.՝ Roseanne), ամերիկյան կատակերգական հեռուստասերիալ Ռոզաննա Բարի գլխավոր դերակատարմամբ, որը եթեր է դուրս եկել ABC հեռուստաալիքով 1988 թվականի հոկտեմբերի 18-ից մինչև 1997 թվականի մայիսի 21-ը[3]։
Սերիալը հեռուստատեսության ամենահաջողված ծրագիրն էր և 1989-1990 թվականներին գտնվել է վարկանշային բարձունքում, ինչպես նաև ընդգրկվել է վեցից ինը եթերաշրջանների ընթացքում հանրաճանաչ շոուների լավագույն քառյակում[4][5][6]։
2002 թվականին «Ռոզաննա» սիթքոմը «Բոլոր ժամանակների հիսուն մեծագույն հեռուստաշոուներ»-ի ցուցակում զբաղեցրել է 35-րդ տեղը[7]։
Սերիալը ցուցադրության ընթացքում ստացել է «Էմմի» հեռուստամրցանակի քսանհինգ գլխավոր անվանակարգ, ներառյալ չորս հաղթանակները։ 1993 թվականին Ռոզաննա Բարը ստացել է «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակներ, իսկ Լորի Մետքալֆը պատմության մեջ է մտել՝ 1993-1994 թվականներին նվաճելով երեք հաջորդական «Էմմի» մրցանակներ։ 1993 թվականին սերիալը արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ «Լավագույն հեռուստատեսային սերիալ՝ կատակերգություն կամ մյուզիքլ» կատեգորիայում։ 1992 թվականին շոուն ստացել է «Փիբոդ» հեղինակավոր մրցանակ։
2017 թվականի մայիսին հայտնի է դարձել, որ ABC-ն պատվիրել է սերիալի տասներորդ եթերաշրջանը (9 էպիզոդներ)՝ 2018 թվականի մարտի 27-ի պրեմիերայով[8], օրգինալ սերիալի մեկնարկից 30 տարի անց։ Սերիալի հիմնական դերասանական կազմը վերադարձել է[9]։ 2018 թվականի մարտի 30-ին՝ «Ռոզաննա»-ի հաջող պրեմիերայից հետո, այն երկարաձգվել է տասներեք էպիզոդից բաղկացած տասնմեկերորդ եթերաշրջանով[10]։ Այնուամենայնիվ, 2018 թվականի մայիսի 29-ին ենթադրվում է, որ Բարի Twitter-ում Վալերի Ջարեթի նկատմամբ ռասիստական և իսլամաֆոբական դիտողությունների պատճառով[11][12] ABC-ն մեկ եթերաշրջանից հետո փակել է վերածնված հեռուստասերիալը՝ այն փոխարինելով «Քոններ» սփին-օֆֆով, նույն դերասանների հետ (բացի Բարիից), որոնք շարունակել են խաղալ օրգինալ նախագծի կերպարները[13][14][15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Fernsehserien.de (գերմ.)
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Roseanne Barr the lottery loser of all time — Life & Style — The Independent
- ↑ You never call! you never write!: a … — Google Books
- ↑ 'Roseanne' Tops 'Cosby' In the Nielsen Ratings — NYTimes.com
- ↑ Roseanne Gets Reality Check — E! Online
- ↑ «TV Guide Names Top 50 Shows — CBS News». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Ausiello, Michael (2017 թ․ նոյեմբերի 13). «Roseanne Revival: ABC Increases Episode Order Ahead of 2018 Premiere». TVLine. Penske Media Corporation. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ Andreeva, Nellie (2017 թ․ դեկտեմբերի 15). «'Roseanne' Revival Gets Premiere Date On ABC». Deadline. Վերցված է 2018 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Porter, Rick (2018 թ․ մարտի 30). «'Roseanne' will (obviously) be back in 2018–19». TV by the Numbers. Tribune Media. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ Nevins, Jake (2018 թ․ մայիսի 29). «Roseanne cancelled: ABC scraps sitcom after star's 'abhorrent' tweets». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
- ↑ Arciga, Julia (2018 թ․ մայիսի 29). «ABC Cancels Roseanne's Show Over Her 'Repugnant' Racist Tirade». The Daily Beast (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
- ↑ Pallotta, Frank; Stelter, Brian (2018 թ․ մայիսի 29). «ABC cancels 'Roseanne' after star's Twitter comments». CNN Money. Արխիվացված է օրիգինալից 2018-05-29-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
- ↑ Park, Andrea (2018 թ․ մայիսի 29). «ABC cancels "Roseanne" after Barr's tweet». CBS News (անգլերեն). CBS Interactive. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
- ↑ Chandelis R. Duster (2018 թ․ մայիսի 29). «ABC cancels "Roseanne" after show's star compared Obama adviser to 'ape'». NBC News. NBCUniversal Media, LLC. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Roseanne World Roseanne Barr’s official web site
- Encyclopedia of Television Արխիվացված 2009-02-15 Wayback Machine
- Nick At Nite’s Roseanne Արխիվացված 2019-12-20 Wayback Machine
- Roseanne on DVD
- Roseanne Conner Clan Today Արխիվացված 2014-10-09 Wayback Machine at EW.com
- սյուժեն դ/ֆ-ում «90s: The Decade That Connected Us, The» Արխիվացված 2019-10-31 Wayback Machine (National Geographic)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոզաննա (հեռուստասերիալ)» հոդվածին։ |
| ||||||||||