Jump to content

Էրիկ Դեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրիկ Դեյն
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 9, 1972(1972-11-09)
Ծննդավայր՝Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Վախճանի թիվ՝փետրվարի 19, 2026(2026-02-19)[1] (53 տարեկան)
Վախճանի վայր՝Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝հեռուստատեսային դերասան, կինոդերասան, դերասան և կինոպրոդյուսեր
IMDb։ID 0199312

Էրիկ Ուիլյամ Դեյն (անգլ.՝ Eric William Dane, նոյեմբերի 9, 1972(1972-11-09), Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ - փետրվարի 19, 2026(2026-02-19)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասան։ Ավելի հայտնի է «Գրեյի անատոմիա» սերիալի բժիշկ Մարկ Սլոանի դերով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեյնը ծնվել է Սան Ֆրանցիսկոյում՝ տնտեսուհու և դիզայների ընտանիքում[3][4]։ Ունի կրտսեր եղբայր[5]։ Ավարտել է Սան Մատեոյի (Կալիֆոռնիա) միջնակարգ դպրոցը։ Դպրոցում զբաղվել է սպորտով[6], բայց որոշել է մասնակցել Արթուր Միլլերի «Իմ բոլոր որդիները» պոեմի հիման վրա բեմադրված դպրոցական ներկայացմանը[7][8]։

Գործուենություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին Դեյնը տեղափոխվեց Լոս Անջելես[6], որտեղ խաղաց փոքր դերեր «Զանգով փրկվածները», «Հրաշալի տարիներ», «Ռոզաննա», «Ամուսնացածները… երեխաների հետ» հեռուստասերիալներում։ 2000 թվականին հայտնվեց «Կախարդվածները» հեռուստասերիալի դրվագում։ «Զամբյուղ» ֆիլմը դարձավ Դեյնի առաջին մեծ աշխատանքը։ Նա նաև նկարահանվել է «Զոե, Դունկան, Ջեք և Ջեյն», «Տոն», «Դրեյֆ» և «Իքս մարդիկ։ Վերջին մարտը» ֆիլմերում։

2005 թվականին Դեյնը հաստատվեց բժիշկ Մարկ Սլոանի դերում «Գրեյի անատոմիա» հեռուստասերիալում։ Հանդիսատեսի դրական արձագանքը թույլ տվեց Դեյնի հերոսին դարձնել մշտական կերպար։ Տեսարանը, որտեղ Սլոանը թաց դուրս է գալիս լոգասենյակից՝ սրբիչով փաթաթված, կոչվել է «լավագույն պահ»[9]։

2006 թվականի դեկտեմբերին Դեյնը հանդես եկավ «Հարսանեկան կռիվներ» հեռուստաֆիլմում՝ կատարելով գեյ եղբոր դերը, որը գնում էր նույնասեռ ամուսնության պաշտպանությանն ուղղված միտինգի։

2010 թվականին Փետրիկ Դեմպսիի հետ հայտնվեց «Սուրբ Վալենտինի օրը» ռոմանտիկ կատակերգությանում[10]։ Նա ներկայացնում էր «Creative Artists Agency» զվարճալի գործակալությունը, որի ծառայություններից օգտվում էին Մերիլ Սթրիփը[11], Նատալի Փորտմանը[12] և Ռիզ Ուիզերսփունը[13]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի հոկտեմբերի 29-ին Դեյնն ամուսնացավ դերասանուհի Ռեբեկկա Գեյհարթի հետ։ 2010 թվականի մարտի 3-ին ծնվեց նրանց աղջիկը՝ Բիլլի Բեատրիսը[14][15]։ 2008 թվականի փետրվարի 6-ին «OK!» ամսագիրը հայտնեց, որ Դեյնն անցնում է մաշկի քաղցկեղի բուժման ընթացակարգեր[16]։ Դերասանը հերքեց այդ տեղեկությունները[17][18] և դատի տվեց ամսագրի հրատարակչին[17]։

2011 թվականի դեկտեմբերի 28-ին ծնվեց նրանց երկրորդ աղջիկը, որին անվանեցին Ջորջիա Ջերալդինա[19]։

Հիվանդություն և մահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2025 թվականի ապրիլին Դեյնը հայտարարել է, որ իր մոտ ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ է ախտորոշվել[20]։

Նա առաջին անգամ ախտանիշներ է ունեցել 2024 թվականի սկզբին։ 2025 թվականի հունիսին դերասանն ամբողջությամբ կորցրել էր աջ ձեռքի կառավարումը, իսկ 2025 թվականի հոկտեմբերին նա սկսել է մշտապես տեղաշարժվել անվասայլակով։

Դեյնը մահացել է 2026 թվականի փետրվարի 19-ին՝ 53 տարեկան հասակում (ախտորոշումից մեկ տարի չանցած)։ Մահվան հիմնական պատճառը եղել են հիվանդությունից առաջացած բարդությունները[21]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Ֆիլմ Դեր Ծանոթագրություն
1991«Զանգով փրկվածները»ԹեդԴրվագ
1993«Հրաշալի տարիներ»ԲրետԴրվագ
1995«Լռիր և ծառայիր»ՄեթՀեռուստաֆիլմ
«Ամուսնացածները… երեխաների հետ»Օլիվեր ՔոլԴրվագ
1996«Դիանա Բորխարդի պատմությունը»ՆիկՀեռուստաֆիլմ
«Մետաքսե ցանցեր»Ջասթին ՈւոլինԴրվագ
«Ռոզաննա»ԲելհոպԴրվագ
1999«Զամբյուղ»Թոմ ԷմերիՖիլմ
2000«Զոե, Դունկան, Ջեք և Ջեյն»ԱլեքԴրվագ
2001«Պարահանդես և շղթա»ՋեքՀեռուստաֆիլմ
2002«Ամերիկյան դեսպանատուն»Ռոբ ԳուդվինՖիլմ
2003-2004«Կախարդվածները»Ջեյսոն ԴինՖիլմ
2004«Լաս Վեգաս»Լեո ԲրոդերԴրվագ
2005«Տոն»ՀերոսՖիլմ
2006«Իքս մարդիկ։ Վերջին մարտը»Ջեյմս ՄեդրոքսՖիլմ
«Իքս մարդիկ»ԲազմապատկիչՏեսախաղ
«Դրեյֆ»ԴենՖիլմ
«Հարսանեկան կռիվներ»Բեն ԳրենդիՖիլմ
2006-2012«Կրքի անատոմիա»Մարկ ՍլոանՖիլմ
2008«Մարլին և ես»Սեբաստյան ԹեննեյՖիլմ
2009-2010«Մասնավոր պրակտիկա»Մարկ ՍլոանԴրվագ
2010«Սուրբ Վալենտինի օրը»Շոն ՋեքսոնՖիլմ
«Ծաղրանկար»Մարկուս ԳերբերՖիլմ
2014-2018«Վերջին նավը»Թոմ ՉանդլերՍերիալ
2017«Մոխրագույն տիկին»ԴոյլՖիլմ
2019-ներկա «Էյֆորիա» Քալ Ջակոբս Սերիալ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 McGowan A., Longeretta E. Eric Dane, ‘Grey’s Anatomy’ and ‘Euphoria’ Star, Dies at 53 // VarietyNew York, Los Angeles, CA: Penske Media Corp., 2026. — ISSN 0042-2738
  2. 1 2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. Keck, William (2007 թ․ մայիսի 15). «Star couple give a hand on Skid Row». USA Today. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
  4. Eric Dane Biography (1972?-)
  5. «Eric Dane: Acting for real». CNN. 2001 թ․ ապրիլի 6. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
  6. 1 2 Mark Sloan (Eric Dane) Bio — Grey’s Anatomy — ABC.com Արխիվացված 2012-01-13 Wayback Machine
  7. «8 things you don't know about Eric Dane | TV | EW.com». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
  8. The towel scene still wears well with Eric Dane | ScrippsNews Արխիվացված 2012-02-25 Wayback Machine
  9. Oldenburg, Ann (2006 թ․ հոկտեմբերի 4). «Dr. McSteamy scrubs in as cast regular». USA Today. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
  10. Matt Mitovich (08 Jul y2009). «Grey's Stars Dempsey and Dane Celebrate Valentine's Day». TVGuide.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 8-ին.
  11. Meryl Streep: Bankable franchise(չաշխատող հղում)
  12. Trio feels the 'Love'(չաշխատող հղում)
  13. CAA: A Hollywood Agency with Star Power
  14. «Eric Dane, Rebecca Gayheart Debut Baby Daughter!». UsMagazine.com.
  15. «Who's Due Next? — REBECCA GAYHEART — Babies, Pregnancy, Rebecca Gayheart : People.com». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
  16. «Eric Dane's Fight Against Cancer». OK! Magazine. 2008 թ․ փետրվարի 6. Վերցված է 2008 թ․ փետրվարի 14-ին.
  17. 1 2 «'Grey's' star upset over cancer report». United Press International. 2008 թ․ փետրվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 14-ին.
  18. Reardanz, Karen (2008 թ․ փետրվարի 14). «'Eric Dane Denies Cancer Battle». San Francisco Chronicle. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 10-ին.
  19. «It's a Girl for Rebecca Gayheart and Eric Dane!» (անգլերեն). PEOPLE.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
  20. «Eric Dane Announces He Has Been Diagnosed with ALS (Exclusive)». People.com (անգլերեն). Վերցված է 2026-01-09-ին.
  21. Edel, Victoria; Jordan, Julie (2026 թ․ փետրվարի 19). «Eric Dane, Grey's Anatomy and Euphoria Star, Dead at 53 Nearly 1 Year After Announcing ALS Diagnosis». People. Վերցված է 2026 թ․ փետրվարի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկ Դեյն» հոդվածին։