Պետրիկա Դարբո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրիկա Դարբո
Ծնվել էապրիլի 6, 1948(1948-04-06)[1] (75 տարեկան)
ԾննդավայրՋեքսոնվիլ, Ֆլորիդա, ԱՄՆ
ԿրթությունGeorgia Southern University?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ

Պետրիկա Դարբո (անգլ.՝ Patrika Darbo ապրիլի 6, 1948(1948-04-06)[1], Ջեքսոնվիլ, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։

Դարբոն իր կարիերան սկսել է թատերական բեմից, իսկ ազգային համբավ ձեռք է բերել 1994 թվականի Ռոզաննա կենսագրական հեռուստաֆիլմում խաղացած համանուն դերից հետո[2]։ Ավելի վաղ «Քայլ առ քայլ» (1991-1992) սիթքոմի առաջին եթերաշրջանում նկարահանվել է գլխավոր հերոսի քրոջ դերում[2]։

Թեև Դարբոն խաղացել է ավելի քան յոթանասուն կատակերգական դեր, սակայն առաջին հերթին հայտնի է իր «Մեր կյանքի օրերը» ցերեկային սերիալում խաղացած դերով, որտեղ նկարահանվել է 1998 թվականից մինչև 2005 թվականը։ 2000 թվականին շոուում ունեցած իր դերի համար ներկայացվել է «Էմմի» ցերեկային մրցանակի[3]։ Օճառային օպերա է վերադարձել 2013 թվականի սկզբներին[4]։

Իր կարիերայի ընթացքում հայտնվել է մի շարք կինոֆիլմերում, ինչպիսիք են՝ «Անցյալ գիշեր» (1988), «Արվարձան» (1989), «Բևեռլի Հիլզի վաշտը» (1989), «Հայրիկը մահանում է․․․ Ո՞վ կստանա ժառանգությունը» (1990), «Քորինա, Քորինա» (1994), «Տնային կալանք» (1996), «Արագություն 2։ Հսկողություն կրուիզի վրա» (1997), «Կացինը» (2006), «Չարլի Ուիլսոնի պատերազմը» (2007) և այլն։ Վերջին տարիներին հեռուստատեսությունում հայտնվել է «Լինում է և ավելի վատ» և «Հուսահատ տնտեսուհիները» ֆիլմերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 «Patrika Darbo- Biography». Yahoo!. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  3. «Awards for Patrika Darbo». Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  4. «Days Of Our Lives Welcomes Back Patrika Darbo». Soaps.com. 2012 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]