Ռոզաննա Բար
![]() անգլ.՝ Roseanne Barr | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 3, 1952[1][2][3] (70 տարեկան) |
Ծննդավայր | Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ[4] |
Կրթություն | Արևելյան ավագ դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հրեա |
Կրոն | հուդայականություն |
Մասնագիտացում | հեռուստատեսային դերասանուհի, գրող, բլոգեր, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, քաղաքական գործիչ, ձայնային դերասանուհի, սցենարիստ և հեռուստատեսային պրոդյուսեր |
Ամուսին | Tom Arnold? |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0001683 |
roseanneworld.com |
Ռոզաննա Բար, առավել հայտնի է որպես պարզապես Ռոզաննա (անգլ.՝ Roseanne Barr, նոյեմբերի 3, 1952[1][2][3], Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի, հումորիստ, սցենարիստ, պրոդյուսեր, ռեժիսոր և 2012 թվականի ԱՄՆ նախագահի թեկնածու Խաղաղության և ազատության կուսակցությունից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարն իր կարիերան սկսել է ելույթ ունենալով Սթենդ ափ շոուներում, իսկ 1988 թվականին թողարկել է իր «Ռոզաննա» սիթքոմը։ Շոուն հաջողություն է ունեցել և տևել է ինը եթերաշրջան՝ 1988-1997 թվականներին։ Շոուում կատարած իր աշխատանքի համար արժանացել է «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։ 2002 թվականին «Ռոզաննա» սիթքոմը «Բոլոր ժամանակների հիսուն մեծագույն հեռուստաշոուներ»-ի ցուցակում զբաղեցրել է 35-րդ տեղը[5]։
1997 թվականին՝ իր սերիալի ավարտից հետո, 1998 թվականին նա թողարկել է իր սեփական «The Roseanne Show» թոք-շոուն, որը ավարտել է 2000 թվականին, իսկ դրանից հետո թողարկել է այնպիսի շոուներ, ինչպիսիք են «The Real Roseanne Show»-ը (2003) և «Roseanne’s Nuts»-ը (2011)։
Տարիների ընթացքում նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Սատանան» (1989), «Ո՞վ էլ ասեր 2» (1990), «Ֆրեդին մահացած է։ Վերջին մղձավանջը» (1991), «Նույնիսկ կովբոյ աղջիկներն են երբեմն տխրում» (1993), «Հուսահատությունը դեմքին» (1995), ինչպես նաև մասնակցել է «Սմբակներով մի խփիր» (2004) ֆիլմի հնչյունավորմանը։ 1991-1994 թվականներին հրավիրված աստղ է եղել «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հանրաճանաչ շոուում։
1992 թվականին Բարը Հոլիվուդյան փառքի ծառուղիում արժանացել է սեփական աստղին[6]։
1998 թվականին նրա քաշը գերազանցել է 165 կգ-ը և Ռոզաննան ստիպված է եղել համաձայել ստամոքսի շունտավորման վիրահատությանը, որի արդյունքում նիհարել է ավելի քան 100 կգ[7][8]։
Բարը ազգությամբ հրեա է, որի նախնիները Լեհաստանից, Ռուսաստանից և Ավստրո-Հունգարիայից են[9][10]։
2012 թվականի հունվարի վերջին փաստաթղթերը ներկայացրել է Կանաչների կուսակցությանը՝ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու համար[11]։ Արդյունքում մասնակցել է Խաղաղության և ազատության ձախ կուսակցության մրցույթին և ընտրություններում զբաղեցրել է վեցերորդ տեղը[12]։ Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի առաջադրումից հետո շատերի համար անսպասելիորեն սկսել է աջակցել նրան, ինչպես նաև մի շարք աջ կոնսպիրոլոգիական տեսությունների։
2018 թվականին Ռոզաննայի ռասիստական թվիթը ազգային սկանդալ է առաջացրել և հանգեցրել է նրա շոուի չեղարկմանը։ Նա դա անվանել է վատ կատակ[13]։
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Roseanne: My Life As a Woman. — 1989. — ISBN 0-06-015957-X
- My Lives. — 1994. — ISBN 0-345-37815-6
- Roseannearchy: Dispatches from the Nut Farm. — 2011. — ISBN 1-4391-5482-1
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 FemBio database (գերմ.)
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ 4,0 4,1 4,2 The International Who's Who of Women 2006 — Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
- ↑ «TV Guide Names Top 50 Shows — CBS News»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-04-ին։ Վերցված է 2020-10-15
- ↑ Roseanne — Awards
- ↑ «Roseanne Barr: The secret behind my 14st weight loss | Celebrity Diets | Now Magazine»։ Արխիվացված է օրիգինալից 2008-06-05-ին։ Վերցված է 2011-09-06
- ↑ RRoseanne Barr Looks Better Than Ever After a Drastic Weight Loss — See Her Before and After Pics!
- ↑ The Family Tree of Roseanne Barr Archived 2011-02-03 at the Wayback Machine.
- ↑ Roseanne Shares Secrets and Jibes | L.A. Woman | Jewish Journal
- ↑ «На пост президента США хочет баллотироваться комедийная актриса»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-18-ին։ Վերցված է 2012-02-03
- ↑ Sieczkowski, Cavan. Roseanne Barr Places 5th In Presidential Election. Huffington Post. 2012-11-07. Retrieved 2012-11-07.
- ↑ Roseanne blames racist tweet on sleeping pills — BBC News
|
- Նոյեմբերի 3 ծնունդներ
- 1952 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ