Կանաչների կուսակցություն (ԱՄՆ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանաչների կուսակցություն
Green Party of the United States
Տեսակ կուսակցություն
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Առաջնորդ Տես Ղեկավար կոմիտե
Հիմնադիր Howie Hawkins
Հիմնադրված 1991
Գաղափարախոսություն Կանաչ քաղաքականություն
Պաշտոնական գույն(եր) կանաչ
Շտաբ Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան
Միջազգայիին պատկանելություն Հյուսիսային և Հարավային Ամերիկայի Կանաչների կուսակցության դաշնություն
Կայք gp.org
Green Party of the United States Վիքիպահեստում

Կանաչների կուսակցություն (անգլ.՝ Green Party United States), ԱՄՆ քաղաքական կուսակցություն: Հիմնադրման պաշտոնական ժամանակ պետք է ընդունել 2001 թվականը, երբ միավորվեցին կամավորական ԱՄՆ կանաչների կուսակցությունները և կազմակերպությունները: Սակայն քանի որ այդ կուսակցությունների թեկնածուները առավել վաղ մասնակցել էին 1996 թվականի և 2000 թվականի նախագահական ընտրություններին, կուսակցության ոչ պաշտոնական ձևավորումը համարվում է 1984 կամ 1991 թվականը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում կանաչների առաջին կուսակցությունը ստեղծվել է 1980 թվականին: Առավել մեծ հաջողության «կանաչները» հասել են 2000 թվականի նախագահական ընտրություններին, երբ «կանաչների» կուսակցության առաջադրած իրավաբան և ակտիվիստ Ռալֆ Նեյդերը հավաքեց 2 883 105 ձայն (գրեթե 2,7 %): 2001 թվականին Նեյդերի կողմնակիցները՝ ԱՄՆ «կանաչների» տարբեր կուսակցություններից և կազմակերպություններից, միավորվեցին՝ կազմելով Միացյալ Նահանգների «կանաչների» կուսակցությունը (անգլ.՝ Green Party of the United States), որը ներկայումս «կանաչների» հիմնական ազգային կուսակցույունն է երկրում:

Ballot Access News-ի տվյալների համաձայն՝ «կանաչները»ԱՄՆ երրորդ կուսակցությունների թվում երկրորդն են: 2012 թվականի հոկտեմբերի դրությամբ գրանցված կողմնակիցների թիվը կազմում է 250 682 ընտրող (գրանցված ընտրողների ողջ թվի 0,24 %-ը)[1]: 2016 թվականի փետրվարի դրությամբ՝ գրանցված կողմնակիցների թիվը պակասել է՝ հասնելով մինչև 242 023 մարդ (0,24 %): 2016 թվականի տվյալներով ավելի քան 130 «կանաչներ» ընտրական պաշտոններ են զբաղեցնում ԱՄՆ ողջ տարածքով, սակայն հիմնականում տեղական մակարդակում են, բացի այդ՝ նրանց մեծ մասը քվեարկությունները հաղթել են որպես անկուսակցականներ: Հիմնադրման պահից սկսած՝ կուսակցության ավելի քան 1000 անդամներ հաջողության են հասել ընտրությունների ժամանակ[2]:

Քաղաքական ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունեն ձախակենտրոն հայացքներ՝ հիմնված «կանաչ քաղաքականության», սոցիալ դեմոկրատիայի, պոպուլիզմի և պրոգրեսիվիզմի վրա: Չնայած միջկուսակցական հակասություններին՝ կուսակցությունը հանդես է գալիս[3].

  • շրջակա միջավայրի պահպանության կողմնակից,
  • սոցիալական արդարության կողմնակից,
  • պացիֆիստական արտաքին քաղաքականության կողմնակից,
  • ոչ աստիճանակարգային մասնակցողական դեմոկրատիայի կողմնակից,
  • ողջ աշխարհում աբորտների օրինականացման կողմնակից,
  • միասեռ ամուսնությունների կողմնակից,
  • քաղաքացիների սեփական զենքերի պետական վերահսկողության կողմնակից,
  • ընդդեմ բռնության,
  • իշխանության մարմինների ապակենտրոնացման կողմնակից,
  • հասարակական տնտեսության կողմնակից,
  • ֆեմինիզմի կողմնակից:

Ղեկավար կոմիտե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցությունը միանձնյա կառավարող չունի. այն գլխավորում են 7 համաղեկավարներ, 2010 թվականի դեկտեմբերի տվյալներով նրանք են՝ Թերեզա Էլ Ամինը, Մայք Ֆայնշթեյնը, Ֆարհին Հաքիմը, Ջուլի Ջեյքոբսոնը, Ջեյսոն Նաբիվեյնսը, Դևիդ Սթրենդը, Քրեյգ Թորսենը:

Մասնակցություն նախագահական ընտրություններին[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Նախագահի թեկնածու Փոխնախագահի թեկնածու Ստացած ձայներ մեծացումներ/փոքրացումներ %
1996 Ռալֆ Նեյդեր Վայնոնա ԼաԴակ 685 128 Straight Line Steady.svg
2000 Ռալֆ Նեյդեր Վայնոնա ԼաԴակ 2 882 000 Green Arrow Up Darker.svg 320,6
2004 Դևիդ Քոբ Փոթ ԼաՄարթ 119 859 decrease 95,8
2008 Սինտիա Մաքքինի Ռոզա Կլեմենտե 161 195 Green Arrow Up Darker.svg 34,5
2012 Ջիլ Սթայն Շերի Հոնքալա 468 907 Green Arrow Up Darker.svg 190,9

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]