Ֆրեդ Թոմփսոն
անգլ.՝ Fred Thompson | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 19, 1942[1][2][3][…] |
| Ծննդավայր | Sheffield, Քոլբերտ շրջան, Ալաբամա, ԱՄՆ |
| Մահացել է | նոյեմբերի 1, 2015[4][5] (73 տարեկան) |
| Մահվան վայր | Նաշվիլ, ԱՄՆ[4] |
| Գերեզման | Mimosa Cemetery[6] |
| Կրթություն | տարրական դպրոց[7], Մեմֆիսի համալսարան (1964)[7], Վանդտրբիլտի համալսարան (1967)[7] և Vanderbilt University Law School? |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոդերասան, սյունակագիր, դերասան, քաղաքական գործիչ, ռադիոհաղորդավար, փաստաբան, հնչյունավորող և լոբբիստ |
| Ծնողներ | հայր՝ Fletcher Session Thompson?[8], մայր՝ Ruth Bradley?[8] |
| Ամուսին(ներ) | Jeri Kehn Thompson? |
Ֆրեդ Դալտոն Թոմփսոն (անգլ.՝ Fred (Freddie) Dalton Thompson; օգոստոսի 19, 1942[1][2][3][…], Sheffield, Քոլբերտ շրջան, Ալաբամա, ԱՄՆ - նոյեմբերի 1, 2015[4][5], Նաշվիլ, ԱՄՆ[4]), ամերիկացի քաղաքական գործիչ, դերասան և իրավաբան։ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ և Թենեսի նահանգից Սենատի անդամ՝ 1994-2003 թվականներին։ Հանրապետական կուսակցության փրայմերիզի նախկին թեկնածուն 2008 թվականին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոմփսոնը ծնվել է 1942 թվականին Ալաբամա նահանգի Շեֆիլդ քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո սովորել Է Ֆլորենս քաղաքի պետական քոլեջում, այնուհետև՝ Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքի համալսարանում, որն ավարտել է 1964 թվականին՝ ստանալով փիլիսոփայության և քաղաքագիտության բակալավրի աստիճան։ 1967 թվականին նրան շնորհվել է նաև Վանդերբիլթի համալսարանի իրավագիտության դոկտորի կոչում։ Նույն թվականին նա զբաղվել է մասնավոր իրավաբանական պրակտիկայով, իսկ 1969 թվականից դարձել է դաշնային դատախազի օգնական Նեշվիլում։ Թոմփսոնը մասնակցել է 1972 թվականի հանրապետական սենատոր Հովարդ Բեյքերի վերընտրման արշավին, ինչպես նաև հանդես է եկել որպես իրավաբան խորհրդական Ուոթերգեյթյան սկանդալի հանգամանքների հետաքննության գործում (1973-1974)։
Շարունակելով իրավաբանական պրակտիկան, 1977-1978 թվականներին նա Մերի Ռագգյանտիին ներկայացրել է պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովի նախագահի պաշտոնից նրա ապօրինի հեռացման գործում։ Արդյունքում դեմոկրատ նահանգապետ Ռեյ Բլենթոնը մեղավոր է ճանաչվել և դատարանի որոշման համաձայն Ռագգյանտիին վերականգնել պաշտոնում։ Գործի իրադարձությունները հիմք են հանդիսացել 1985 թվականի «Մարի» ֆիլմի համար, որտեղ Թոմփսոնը խաղացել է ինքն իր դերում՝ դրանով իսկ սկիզբ դնելով իր դերասանական կարիերային։ 1980-1981 թվականներին նա զբաղեցրել է Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի խորհրդականի պաշտոնը, 1982-ին աշխատել է հետախուզության հարցերով կոմիտեում, իսկ 1985-1987 թվականներին եղել է Թենեսի նահանգի վերաքննիչ դատարանի թեկնածությունների առաջադրման հանձնաժողովի անդամ։ 1994 թվականին նա զբաղեցրել Է Թենեսիի սենատորի պաշտոնը։ Այդ պաշտոնում Թոմփսոնը մնացել է մինչև 2002 թվականը։ Նույն թվականին նա սկսել է նկարահանվել ամերիկյան «Օրենք ու կարգ» հեռուստասերիալում, որտեղ խաղացել է դատախազ Արթուր Բրանչի դերը, որը դարձել Է ԱՄՆ-ում նրա ամենահայտնի դերերից մեկը[9]։
2007 թվականին Թոմփսոնը հայտարարել է նախագահական մրցարշավին մասնակցելու իր մտադրության մասին։ Որոշ ժամանակ նա եղել է հանրապետական փրայմերիզների ամենահավանական հաղթողներից մեկնը[10]։ Բայց չնայած դրան, նրան չհաջողվեց լուրջ հաջողությունների հասնել, և մի շարք անհաջողություններից հետո նա ստիպված եղավ հանել իր թեկնածությունը։ Պարտության պատճառների թվում կարծիք է հայտնվել, որ նա շատ ուշ է սկսել իր նախընտրական քարոզարշավը՝ այդպիսով բաց թողնելով բարենպաստ պահը։ Վերլուծաբանները նաև մատնանշել են Թոմփսոնի ակնհայտ ձեռքբերումների բացակայությունը Սենատում նրա աշխատելու ժամանակ և Վաշինգտոնում թեկնածուի մի փոքր կասկածելի լոբբիստական գործունեությունը։
Ֆրեդ Թոմփսոնը մահացել է 2015 թվականի նոյեմբերի 1-ի առավոտյան Նաշվիլում[11] լիմֆոմայի ռեցիդիվից։ Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հրաժեշտի արարողությանը ներկա են եղել սենատորներ Ջոն Մաքքեյնը և Լամար Ալեքսանդրերը։ Նույն օրը նա թաղվել է Լոուրենսբուրգի «Միմոզա» գերեզմանատանը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1959 թվականին Թոմփսոնը ամուսնացել է Սառա Էլիզաբեթ լինդսի հետ։ Ամուսիններն ունեցել են երեք երեխա։ 1985 թվականին ամուսնալուծվել է և 2002 թվականին Թոմփսոնը երկրորդ անգամ է ամուսնացել։ Նրա երկրորդ կինը եղել է Ջերի Քենը։ Զույգը ունի երկու երեխա՝ որդի և դուստր։
Ընտրված ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
|---|---|---|---|---|
| 1987 | ֆ | Ելք չկա | No Way Out | Մարշալ |
| 1990 | ֆ | «Կարմիր հոկտեմբերի» որսը | The Hunt for Red October | Ծովակալ Փեյնթեր |
| 1990 | ֆ | Ամպրոպի օրերը | Days of Thunder | Մեծ Ջոն |
| 1990 | ֆ | Պինդ ընկույզ 2 | Die Hard 2 | Թրյուդո |
| 1991 | ֆ | Կոլեկտիվ հայցը | Class Action | բժիշկ Գետչել |
| 1991 | ֆ | Վախի հրվանդան | Cape Fear | Թոմ Բրոդբենտ |
| 1991 | ֆ | Սյուի գանգուրները | Curly Sue | Բերնարդ Օկսբար |
| 1992 | ֆ | Բարձր սիրտ | Thunderheart | Ուիլյամ Դոզ |
| 1993 | ֆ | Կրակի տակ | In The Line Of Fire | Գարի Սարժենտ |
| 1994 | ֆ | Փոքրիկը զբոսնելիս | Baby’s Day Out | ՀԴԲ գործակալ Դեյլ Գրիսոմ |
| 2002-2007 | ս | Օրենք ու կարգ | Law & Order | շրջանային դատախազ Արթուր Բրանչ |
| 2003-2006 | ս | Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս | Law & Order: Special Victims Unit | շրջանային դատախազ Արթուր Բրանչ |
| 2005 | ֆ | Կատաղած ձիարշավ | Racing Stripes | Սըր Տրենտոն |
| 2012 | ֆ | Սինիստեր | Sinister | շերիֆ |
| 2015 | ֆ | 90 րոպե երկնքում | 90 Minutes in Heaven | Ջեյ Բի Պերկինս |
| 2016 | ֆ | Աստված չի մահացել 2 | God’s Not Dead 2 | ավագ հովիվ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 Internet Broadway Database — 2000.
- 1 2 filmportal.de — 2005.
- 1 2 3 4 http://www.tennessean.com/story/news/politics/2015/11/01/former-us-sen-fred-thompson-dies-73/74752142/?from=global&sessionKey=&autologin=
- 1 2 Internet Movie Database — 1990.
- ↑ Find A Grave — 1996.
- 1 2 3 http://bioguide.congress.gov/scripts/biodisplay.pl?index=T000457
- 1 2 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ «Голливудский президент». Кіевскій ТелеграфЪ. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Азар И. (01.09.2007). «В роли самого себя — Фред Томпсон!». Газета.Ru.
- ↑ Fred Thompson, Former Senator, Actor and Presidential Candidate, Dies at 73, The New York Times
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդ Թոմփսոն» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Օգոստոսի 19 ծնունդներ
- 1942 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Նոյեմբերի 1 մահեր
- 2015 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի իրավաբաններ
- Ամերիկացի սյունակագիրներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Ամերիկացի փաստաբաններ