Վանդերբիլթի համալսարան
Վանդերբիլթի համալսարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | համալսարան, մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն, դենդրարիում և ազատ հասանելիության հրատարակություն |
Հիմնադրված է | 1873 |
Հիմնադրիր | Holland Nimmons McTyeire? |
Անվանված է | Cornelius Vanderbilt? |
Ընդհանուր անձնակազմ | 3358 մարդ |
Անդամակցություն | Հետազոտական գրադարանների ասոցիացիա[1], Հետազոտական գրադարանների կենտրոն[2], Հարավ - արևելյան կոնֆերանս և Ցանցային տեղեկատվության կոալիցիա[3] |
Երկիր | ![]() |
Հասցե | 2101 West End Avenue, Nashville, TN, 37240[5] |
Կայք | vanderbilt.edu(անգլ.) |
Vanderbilt University Վիքիպահեստում |
Վանդերբիլթի համալսարան (անգլ.՝ Vanderbilt University), մասնավոր հետազոտական համալսարան[6], գտնվում է ԱՄՆ - ում, Թեննեսսի նահանգում, Նաշվիլլ քաղաքում: Հիմնադրվել է 1873 թվականին, Կորնելիուս Վանդերբիլթի միջոցներով, և այդ կապակցությամբ էլ համալսարանը անվանակոչել են նրա պատվին (համալսարանի հիմնադրման համար Վանդերբիլթը նվիրաբերել է 1 միլիոն դոլլար, իսկ իր մահից հետո՝ 1877 թվականին , կտակել է ևս 700000 դոլլար):
1950 թվականին Վանդերբիլթի համալսարանը[7] դարձել է Ամերիկյան համալսարանների ասոցիացիայի անդամ:
Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համալսարանի հիմնական համալսարանական քաղաքը (կամպուս) տեղակայված է Նեշվիլլ քաղաքում և զբաղեցնում է շուրջ 1,3 կմ²: Համալսարանում սովորում են ավելի քան 12 հազար ուսանողներ ԱՄՆ 50 նահանգներից և ավելի քան 90 արտասահմանյան երկրներից:
2015 թվականին ըստ «U.S. News & World Report» ամսագրի ազգային համալսարանների և դպրոցների վարկանիշի՝ Վանդերբիլթի համալսարանն աղյուսակում զբաղեցրել է 15 - րդ տեղը (2011 թվականին 17 - րդ տեղում էր): 2009 թվականին աշխարհի համալսարանների ակադեմիական վարկանիշի համաձայն համալսարանն աշխարհում զբացնում էր 41-րդ տեղը: Համաձայն «Times Higher Education» ամսագրի ամենամյա վարկանիշի՝ Վանդերբիլթի համալսարանը 2009 թվականին հանդիսանում էր աշխարհի լավագույն համալսարաններից 51 - րդը, իսկ 2017 թվականին զբաղեցնում էր 108 - րդ տեղը[8]:
Հայտնի շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համալսարանի և նրա մասնաճյուղերի շրջանավարտների թվում եղել են Ամերիկայի Միացյալ Նահանգների 2 փոխնախագահներ, Ռոդսայի 25 կրթաթոշակառուներ[9], 7 Նոբելյան մրցանակակիրներ, Պուլիտցերի և «Օսկար» մրցանակակիրներ[10], նրանց թվում էին.
- Ալբերտ Գոռ - ԱՄՆ - ի 45 - րդ փոխնախագահ (1993 - 2001 թթ.), Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր 2007 թվականին:
- Ջերրի Պառռ - ԱՄՆ գաղտնի ծառայության գործակալ, ով փրկեց նախագահ Ռոնալդ Ռեյգանին:
- Ուիլյամ Էգլստոն - ժամանակակից ամերիկացի լուսանկարիչ, գունավոր արվեստի լուսանկարչության հիմնադիր:
- Մուհամմադ Յունուս - բանկիր, տնտեսագիտության պրոֆեսոր, 2006 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://old.arl.org/arl/membership/members.shtml
- ↑ http://www.crl.edu/membership/members
- ↑ https://web.archive.org/web/20200122180935/https://www.cni.org/about-cni/membership/members
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ IPEDS
- ↑ https://www.usnews.com/best-colleges/vanderbilt-3535
- ↑ https://www.vanderbilt.edu/
- ↑ https://www.timeshighereducation.com/world-university-rankings/2011/world-ranking#!/page/0/length/-1/sort_by/rank/sort_order/asc/cols/undefined
- ↑ https://www.americanrhodes.org/news-elect.html
- ↑ https://admissions.vanderbilt.edu/graduates/
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վանդերբիլթի համալսարան կատեգորիայում։ |
|