Վախի հրվանդան (ֆիլմ, 1991)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
1rightarrow blue.svgԱյս հոդվածը ֆիլմի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Վախի հրվանդան (այլ կիրառումներ)։
Picto infobox cinema.png
Վախի հրվանդան
Cape Fear
Cape fear 91.jpg
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրթրիլեր
Թեմավրեժ
ՀիմքThe Executioners և Վախի հրվանդան
Թվական1991
Պրեմիերանոյեմբերի 13, 1991
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄարտին Սկորսեզե
Պրոդյուսեր

Բարբարա դե Ֆինա
Ֆրենկ Մարշալ

Քեթլին Քենեդի
Սցենարի հեղինակՈւեսլի Ստրիկ
Դերակատարներ

Ռոբերտ Դե Նիրո
Նիկ Նոլթի

Ջեսիկա Լենգ
ՕպերատորՖրեդի Ֆրենսիս
Երաժշտություն

Էլմեր Բեռնստայն

Բերնարդ Հերման
ՄոնտաժԹելմա Սքունմեյքեր
Պատմվածքի վայրՀյուսիսային Կարոլինա
Նկարահանման վայրԿալիֆոռնիա, Ֆլորիդա և Ջորջիա
Կինոընկերություն
Տևողություն128 րոպե
Բյուջե35,000,000 $
Շահույթ182,300,000 $
ՏեղայնացնողUniversal Pictures

Վախի հրվանդան (անգլ.՝ Cape Fear), 1991 թվականին ռեժիսոր Մարտին Սկորսեզեի նկարահանած թրիլեր ժանրի ֆիլմ։

Հանդիսանում է 1962 թ. նկարահանված համանուն ֆիլմի ռիմեյքը, հիմնված է Ջոն Դան Մակդոնալդի «Դահիճներ» վեպի հիման վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանցագործ Մաքս Քեյդին դուրս է գալիս բանտից, որտեղ գտնվում էր բռնաբարության համար։ Մաքսը չարությամբ լցված փնտրում է իր փաստաբան Սեմ Բոուդենին, ով իր փասատաբանն էր եղել դատի ժամանակ։ Սեմը իր մոտ ունեցել էր կարևոր փաստեր, որոնց հրապարակումից հետո Մաքսին ավելի կարճ ժամկետով պետք է ազատազրկման ենթարկեին, սակայն դատավարության ժամանակ Սեմը թաքցրել էր և այդ փաստերը։

Բանտում անցկացրած տարիներին Մաքսը դաժան վրեժի ծրագիր էր կազմել և գտնելով Սեմին նա ցանկանում է վնասել նրան, նրա կնոջը և 15-ամյա աղջկան ...

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ներկայացվել է 2 Օսկարի, լավագույն դերասան (Ռոբերտ Դե Նիրո) և երկրորդ պլանի լավագույն դերասանուհի (Ջուլիետ Լյուիս), 2 BAFTA-ի, 2 Ոսկե Գլոբուսի, Բեռլինի կինոփառատոնի 1 մրցանակի, 1 Դավիթ դի Դոնատելլո մրցանակի և այլն։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրեգորի Պեկը, Ռոբերտ Միտչեմը և Մարտին Բոլսամը խաղում են ֆիլմի երկու տարբերակում էլ
  • Առաջին ֆիլմում հնչող երաժշտությունը հնչում է նաև ռիմեյքում
  • Ֆիլմը ցանկացել է նկարահանել նաև Սթիվեն Սփիլբերգը։
  • Սեմ Բոուդենի դերի համար Մարտին Սկորսեզեն սկզբում ցանկանում էր նկարահանել Հարիսոն Ֆորդին։ Այդ առիթով նա նույնիսկ խնդրել էր Դե Նիրոյին զանգահարել և հրավիրել նրան։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]