Ջո Դոն Բեյքեր
անգլ.՝ Joe Don Baker | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 12, 1936[1] |
| Ծննդավայր | Գրոսբեկ, Տեխաս |
| Մահացել է | մայիսի 7, 2025[2][3] (89 տարեկան) |
| Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
| Գերեզման | Oakwood Memorial Park Cemetery[5] |
| Կրթություն | Հյուսիսային Տեխասի համալսարան (1958) և դերասանության ստուդիա |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան |
Ջո Դոն Բեյքեր (անգլ.՝ Joe Don Baker, փետրվարի 12, 1936[1], Գրոսբեկ, Տեխաս - մայիսի 7, 2025[2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), կինոյի, թատրոնի և հեռուստատեսության ամերիկացի դերասան[6]։ Արժանացել է BAFTA TV Award մրցանակի տղամարդու լավագույն դերակատարման համար[7]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեյքերը ծնվել է Տեխաս նահանգում՝ Գրոբեսկում՝ Էդնի (ծնված Մաքդոնալդում) և Դոյլ Չարլզ Բեյքերների ընտանիքում[8]։ Նա ավարտել է Հյուսիսային Տեխասի համալսարանը և ծառայել է Միացյալ Նահանգների բանակում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1964 թվականին Բեյքերը դերակատարել է Նյու յորքյան ANTA թատրոնում՝ «Մարաֆոն '33» ներկայացման մեջ։ Երիտասարդ դերասանի կարիերան հաջողություն է ունեցել հեռուստատեսությունում, չնայած նա ստացել է էպիզոդային դերեր ֆիլմերում[9]։ Բեյքերին ճանաչում են բերել «Մեծ արահետ» և ««Տարազամոլներ» ջոկատ» (անգլ.՝ The Mod Squad) ֆիլմերը։ Նա 1971 թվականին կատարել է գլխավոր դեր «Մոնգոն կրկին քաղաքում է» հեռուստատեսային ֆիլմում, որտեղ նրա գործընկերներն էին Թելի Սավաասը և Սալի Ֆիլդը։
Ներկայիս ճանաչմանն արժանացել է 1973 թվականին, երբ կատարել է քաջ շերիֆ Բուֆորդի դերը «Լայն քայլերով» (անգլ.՝ Walking Tall) ֆիլմում[10]։ Իր հաջողությունը նա ամրապնդել է շնորհիվ իր հաջողակ աշխատանքի Դոն Սիգելի «Չարլի Վերիկ» և Ջոն Ֆլինի «Շրջապատ» քրեական ֆիլմերում։
1980-ական թվականներին Ջո Դոն Բեյքերն արժանացել է փառքի որպես ամերիկյան հեռուստատեսության հաղորդավարներից մեկը և դարձել է առաջին դերասանը, ով ստացել է մեկ միլիոն դոլար սերիալում խաղալու համար[8]։
1986 թվականին Բեյքերն ներկայացվել է BAFTA TV Award մրցանակի «Մթության ծայրին» (անգլ.՝ Edge of Darkness) ֆիլմում ԿՀՎ-ի գործակալի դերը կատարելու համար, սակայն զիջել է Բոբ Պեկին։
Նա նկարահանվել է Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմաշարի երեք մասում․ կատարել է Բրեդ Վիտիկերի դերը «Կայծեր աչքերից» ֆիլմում, Ջեք Ուայդի դերը՝ «Ոսկե աչք» և «Վաղը չի մեռնի երբեք» ֆիլմերում։ Այդպիսով նա դարձել է Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի չորս դերասաններից մեկը, ով և կատարել է գործակալի դեր, և եղել է Ջեյմս Բոնդի զինակիցը[11]։
2012 թվականին դերասանը նկարահանվել է «Մադ» ֆիլմում, որը ներկայացվել է Կաննի կինոփառատոնի հիմնական մրցույթին[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Internet Broadway Database — 2000.
- 1 2 Joe Don Baker — Legacy.com.
- 1 2 Joe Don Baker, James Bond and Mitchell star, dies aged 89 — The Independent, 2025.
- 1 2 https://www.washingtonpost.com/obituaries/2025/05/15/joe-don-baker-actor-dead/
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ David Garfield (1980). «Appendix: Life Members of the Actors Studio as of January 1980». A Player's Place: The Story of the Actors Studio. New York: MacMillan Publishing Co., Inc. էջ 277. ISBN 0-02-542650-8.
- ↑ BAFTA Awards
- 1 2 «Joe Don Baker Biography (1936)» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ Օրինակ, «Սառնարյուն Լյուկը» ֆիլմը, որի գլխավոր դերում հանդես է գալիս Փոլ Նյումանը, իսկ Բեյքերի կերպարը նույնիսկ նշված չի եղել տիտրերում։
- ↑ Kehr, Dave (2012 թ․ մայիսի 18). «Idealistic Lawmen Taking Crime Very Personally». The New York Times (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ Остальные: Чарльз Грей, Уолтер Готелл, Ричард Кил.
- ↑ «2012 Official Selection» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 13-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջո Դոն Բեյքեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Փետրվարի 12 ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Մայիսի 7 մահեր
- 2025 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ