Մարտին Մալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտին Մալ
անգլ.՝ Martin Mull
Ծնվել էօգոստոսի 18, 1943(1943-08-18)[1][2] (80 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
ԿրթությունՌոդ Այլենդի դիզայնի դպրոց, Նյու Քանանի ավագ դպրոց և North Ridgeville High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնաթեիզմ
Մասնագիտությունկատակերգու, նկարիչ, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, հնչյունավորող, սցենարիստ, կինոպրոդյուսեր և երաժիշտ

Մարտին Յուջին Մալ (անգլ.՝ Martin Eugene Mull, օգոստոսի 18, 1943(1943-08-18)[1][2], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի դերասան, կատակերգու, երգիչ և նկարիչ։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապագա դերասանը ծնվել է Չիկագոյում՝ դերասանուհի Բեթիի և ատաղծագործ Հարոլդ Մալի ընտանիքում[3]։ Երբ երկու տարեկան էր, ընտանիքի հետ տեղափոխվել է Օհայո նահանգ՝ Հյուսիսային Ռիջվիլ։ Երբ լրացել է նրա 15 տարեկանը, նրա ընտանիքը տեղափոխվել է Կոնեկտիկուտ նահանգ՝ Նյու Հանան, որտեղ ավարտել է ավագ դպրոցը[4]։ Սովորել է նկարչություն և 1965 թվականին կերպարվեստի բակալավրի աստիճանով ավարտել է Ռոդ-Այլենդ դիազայներական դպրոցը, իսկ 1967 թվականին այդ բնագավառում ստացել է մագիստրոսի աստիճան[5]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

70-ականների առաջին կեսին Մալը հանդես է եկել որպես երգիչ։ 1973 թվականին Բոսթոնի սիմֆոնիկ դահլիճում ելույթ է ունեցել Ռենդի Նյումանի և Սենդի Դենիի հետ[6]։

1997-2000 թվականներին Վալիարդ Կրաֆտի՝ Վեստբրիջի ուսմասվարի (հետագայում տնօրենի) դերում նկարահանվել է «Սաբրինա։ Փոքրիկ վհուկ» հեռուստատեսային սերիալում։ 2013-2014 թվականներին խաղացել է «Հայրիկներ» կարճատև կատակերգական սերիալի կենտրոնական դերերից մեկը։ 2016 թվականին Մալը «Փոխնախագահ» սերիալի 5-րդ սեզոնի հրավիրված դերի համար ստացել է «Էմմի» մրցանակի անվանակարգ։

Հայտնի է եղել նաև հայտնի մուլտսերիալների հնչյունավորումների շնորհիվ. նա իր ձայնը նվիրել է այնպիսի կերպարների, ինչպիսիք են «Սիմփսոնները»-ի «D’oh-in in the Wind» (1998) էպիզոդի Սեթը, «Գրիֆինների ընտանիքը»-ի «If I’m Dyin’, I’m Lyin’» (2000) էպիզոդի պարոն Հարիսը, «Թորնբերիի վայրի ընտանիքը»-ի «Birthday Quake» (2000) էպիզոդի Դենիս Թաքերը և շատ ուրիշներ։ Առավել երկար ժամանակ հնչյունավորել է «Ամերիկյան հայրիկ» մուլտսերիալի (2005-2011) քահանա Դոնովանին։

Մալին վստահել են CBS-ի «Ընտանի շուն» մուլտսերիալի գլխավոր դերերի հնչյունավորումը, սակայն այն 1993 թվականի առաջին սեզոնից հետո փակվել է։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալը 1976 թվականին

Նախկինում երկու անգամ ամուսնալուծվել է։ 1982 թվականին ամուսնացել է Վենդի Հաասի հետ։ Զույգն ունի աղջիկ՝ Մեգգին[7][8][9][10]։

Մալը ագնոստիկ է[11]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1979 ս Տաքսի Taxi Ռուեր Չեփման
1983 ֆ Պարոն մայրիկ Mr. Mom Ռոն Ռիչարդսոն
1983 ֆ Մասնավոր դպրոց Private School դեղագործ (տիտրերում նշված չէ)
1985 ֆ Հանցանշան Clue գնդապետ Մաստարդ
1990 ս Ոսկե աղջիկներ The Golden Girls Ջիմի
1991-1997 ս Ռոզաննա Roseanne Լեոն Քարլ
1992 ֆ Հրաշք լողափ Miracle Beach Դոնալդ Բյորբանկ
1993 մս Ընտանի շուն Family Dog Սկիպ Բինսֆորդ (ձայն)
1993 ֆ Միսսիս Դաութֆայեր Mrs. Doubtfire Ջասթին Գրեգորի
1996 ֆ Սուրբ ծննդյան նվեր Jingle All the Way «KQRS-FM» ռադիոյի դիջեյ
1996 ֆ 101 դալմատիններ 101 Dalmatians վայրի բնության մասին հեռուստաշոուի վարողը
1997-2000 ս Սաբրինա։ Փոքրիկ վհուկ Sabrina, the Teenage Witch Վալիարդ Կրաֆտ, դպրոցի ուսմասվար (տնօրեն)
1998 մս Սիմփսոնները The Simpsons Սեթ (ձայն)
2000 մս Գրիֆինների ընտանիքը Family Guy Պարոն Հարիս
2000 մս Թորնբերիի վայրի ընտանիքը The Wild Thornberrys Դենիս Թաքեր
2005-2011 մս Ամերիկյան հայրիկ American Dad! Դոնովանի հայրը
2006 ֆ Տարօրինակ բարեկամները Relative Strangers Ջոֆրի Մորտոն
2008 ս Օրենք և կարգ:Հատուկ կորպուս Law & Order: Special Victims Unit բժիշկ Գիդեոն Հաթոն
2010 ֆ Վարձու մարդասպանները Killers Հոլբրուք
2011 ս Խենթ սեր Mad Love Կուրտ Գրաբովսկի
2013-2014 ս Հայրիկներ Dads Կրոուֆորդ Ուիթմոր
2016 ս Փոխնախագահ Veep Բոբ Բրեդլի
2017 ս Ծովային ոստիկանություն։ Լոս Անջելես NCIS: Los Angeles Էդվարդ «Էդդի» Օ’Բոյլ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. Ely, Robert (1979 թ․ դեկտեմբերի 7). «Martin Mull has interest in art, penchant for humor». St. Petersburg Times.
  4. «Martin Mull». Patterson & Associates. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 17-ին.
  5. «Martin Mull Witnesses the "Madness"». www.risd.edu (անգլերեն). Rhode Island School of Design. 2013 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  6. «The Tech, (May 11, 1973)». Learningace.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.(չաշխատող հղում)
  7. Biography for Martin Mull Internet Movie Database կայքում
  8. Wojciechowski, Michele «Wojo» (2013). «FOX’s Dads Star Martin Mull: The Accidental Comedian», Parade.CondeNast.com.
  9. «Martin Mull Biography», TvGuide.com.
  10. Lavin, Cheryl (1994). «Martin Mull», ChicagoTribune.com.
  11. The Green Room with Paul Provenza, 2010 թ․ հուլիսի 15

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Մալ» հոդվածին։