Միսսիս Դաութֆայեր
Միսսիս Դաութֆայեր անգլ.՝ Mrs. Doubtfire | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | հումորային դրամա, էքսցենտրիկ կատակերգություն, ԼԳԲՏ թեմայով ֆիլմ, վեպի էկրանավորում և դրամա |
Հիմք | Մադամ Դաութֆայեր (վեպ) |
Թվական | նոյեմբերի 24, 1993[1], փետրվարի 4, 1994[2], հունվարի 27, 1994[3] և 1993 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Քրիստոֆեր Կոլամբուս[4][5][6][…] |
Պրոդյուսեր | Ռոբին Ուիլյամս |
Սցենարի հեղինակ | Ռենդի Մեյեմ Սինգեր և Լեսլի Դիքսոն |
Դերակատարներ | Ռոբին Ուիլյամս[4][7][8][…], Սալլի Ֆիլդ[4][5][7][…], Լիզա Ջեյքաբ[4][9][10], Matthew Lawrence?[9][10], Մառա Ուիլսոն[4][9][10], Փիրս Բրոսնան[4][5][7][…], Հարվի Ֆայերշտայն[4][5][9][…], Էնն Հեյնի[4][9][10], Ռոբերտ Պրոսկի[4][7][9][…], Մարտին Մալ[4][9], Փոլ Գիլֆոյլ[9], Փոլլի Հոլիդեյ[4][9][10], Թերի ՄաքԳովերն, Sydney Walker?, Ralph Peduto? և Ռիք Օվերթոն |
Օպերատոր | Դոնալդ ՄակԱլփին |
Երաժշտություն | Հովարդ Շոր |
Մոնտաժ | Ռաջա Գոսնել |
Պատմվածքի վայր | Սան Ֆրանցիսկո |
Նկարահանման վայր | Սան Ֆրանցիսկո |
Կինոընկերություն | 20th Century Studios |
Տևողություն | 125 րոպե |
Շահույթ | 441 300 000 $[11] |
Հաջորդ | Mrs. Doubtfire 2? |
![]() |
«Միսիս Դաութֆայեր» (անգլ.՝ Mrs. Doubtfire), ռեժիսոր Քրիստոֆեր Կոլամբուսի կողմից 1993 թվականին նկարահանված կատակերգություն՝ հիմնված Էն Ֆայնի «Մադամ Դաութֆայր» վեպի վրա։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Ռոբին Ուիլյամսը և Սալի Ֆիլդը։ Առաջադրվել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում արժանացել է «Օսկար» մրցանակի` լավագույն գրիմի և սանրվածքի համար, ինչպես նաև երկու «Ոսկե գլոբուս» մրցանակի (այդ թվում նաև, որպես լավագույն ֆիլմ՝ կատակերգություն կամ մյուզիքլ)։ Ֆիլմը հարմարեցված էր թատրոնի բեմին և ստեղծվել է որպես մյուզիքլ Բրոդվեյում։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Դենիել Հիլարդին հետևում են անախորժությունները ինչպես առատության եղջյուրը. նա կորցնում է աշխատանքը, կինը հեռանում է նրանից և բաժանվելուց հետո թույլ է տալիս, որ երեխաներին տեսնի շաբաթը մեկ անգամ։
Սակայն, Դենիելը մի ելք է գտնում. նա սկսում է հագնվել կնոջ նման, օգտագործում դիմակներ և դառնում այպես կոչված տիկին Դաութֆայեր, ծեր կին։ Նա ընդունվում է աշխատանքի իր նախկին կնոջ մոտ` որպես սպասուհի և այժմ նա կարող է տեսնել իր երեխաներին ամեն օր։ Հետևանքները, իհարկե առավել անկանխատեսելի են։ Երբ Դենիելին առաջարկում են նոր աշխատանք, նա պետք է ընտրություն կատարի այդ աշխատանքի և երեխաների ամենօրյա խնամքի միջև։ Եվ շուտով երեխաները բացահայտում են, որ սպասուհին նրանց հայրն է։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
---|---|
Ռոբին Ուիլյամս | Դենիել Հիլարդ / Միսիս Դաութֆայեր |
Սալի Ֆիլդ | Միրանդա Հիլարդ, կինը |
Մեթյու Լոուրենս | Քրիստոֆեր Հիլարդ, որդին |
Լիզա Ջեյկաբ | Լիդիա Հիլարդ, ավագ դուստրը |
Մառա Ուիլսոն | Նատալի Հիլարդ, կրտսեր դուստր |
Փիրս Բրոսնան | Ստյուարտ Դանմայր, Միրանդայի երկրպագուն |
Հարվի Ֆայերստին | Ֆրենկ Հիլարդ, Դենիելի եղբայրը |
Էն Հեյնի | Միսիս Սելներ, հասարակական աշխատող |
Ռոբերտ Պրոսկի | Ջոնաթան Լանդի, Դենիելի տնօրենը |
Պոլի Հոլիդեյ | Գլորիա Չեյնի |
Մարտին Մուլ | Ջասթին Գրեգորի |
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դաութֆայեր ազգանունը (Doubtfire) հերոսը վերցնում է առաջին իսկ պատահած թերթի խորագրից՝ «Police Doubt Fire Was Accidental» (ոստիկանությունը կասկածում է, թե հրդեհը պատահական էր)։
- Ֆիլմում գլխավոր հերոս Ռոբին Ուիլյամսը բաժանվում է կնոջից և դառնում է երեխաների դայակը։ Իրական կյանքում Ռոբինը բաժանվել էր կնոջից, որպեսզի ամուսնանա դայակի հետ։
- Միսիս Դաութֆայերի դերը առաջին անգամ խաղացել է Ռոբին Ուիլյամսը Էնդի Քոֆմանի երեկոյան շոու ծրագրում։ Հաղորդման ժամանակ Միսիս Դաութֆայերը ներկայացվում էր որպես Քոֆմանի տատը։
- Ամեն նկարահանման օր, Ռոբինը գրիմի սենյակում անցկացնում էր 4-5 ժամ, քանի որ դա շատ բարդ գործընթաց էր։ Գրիմարարների մեծ ջանքի շնորհիվ ֆիլմն արժանացել է «Օսկար» կինոմրցանակի՝ «լավագույն գրիմ» կատեգորիայում։
- Տեսարանը` որտեղ Դենիելը կորցնում է իր դիմակը և այն թռնում է պատուհանից, ավելի քան 50 դուբլ է պահանջել։ Այդ դիմակը ընդամենը հավաքածու էր գրիմի մնացորդներից, որը բաղկացած էր ութ առանձին մասերից։
- Միսիս Դաութֆայերի յուրահատուկ բարբառը փախառնվել է շոտլանդացի ռեժիսոր Բիլ Ֆորսայթից, ում հետ դերակատար Ռոբին Ուիլյամսը ծանոթացել էր «Լինել մարդ» ֆիլմի նկարահանման հրապարակում։
Սաունդթրեկներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի երաժշտությունը գրել է հայտնի երգահան` Հովարդ Շորը։ Ռոբին Ուիլյամսը ինքնուրույն կատարել է «Largo Al Factotum» հատվածը Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» օպերայում։
Ֆիլմում հնչում են նաև հետևյալ կատարումները`
- Aerosmith — «Dude (Looks Like a Lady)»
- The Four Seasons — «Walk Like a Man»
- Frank Sinatra — «Luck Be A Lady»
- James Brown — «Papa’s Got A Brand New Bag»
- House of Pain — «Jump Around»
- B.B.King և Albert Collins — «Stormy Monday Blues»
Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1994 - «Օսկար» մրցանակ լավագույն գրիմի համար (Գրեգ Կենոմ, Բե Նիլ, Յոլանդա Տուսյան)
- 1994 - երկու «Ոսկե գլոբուս»՝ լավագույն ֆիլմ՝ կատակերգություն կամ մյուզիքլ, լավագույն տղամարդու դեր կատակերգությունում կամ մյուզիքլում (Ռոբին Ուիլյամս)
- 1994 - նոմինացիա BAFTA մրցանակ լավագույն գրիմի համար (Գրեգ Կենոմ, Բե Նիլ, Յոլանդա Տուսյան)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=mrsdoubtfire.htm
- ↑ http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?type=MOVIE&itemid=18424
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 https://filmow.com/uma-baba-quase-perfeita-t3761/
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 http://stopklatka.pl/film/pani-doubtfire
- ↑ http://www.imdb.com/title/tt0107614/
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=9257.html
- ↑ http://www.metacritic.com/movie/mrs-doubtfire
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 9,8 http://www.imdb.com/title/tt0107614/fullcredits
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 http://www.ofdb.de/film/5788,Mrs-Doubtfire---Das-stachelige-Kinderm%C3%A4dchen
- ↑ Box Office Mojo — 1999.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Միսսիս Դաութֆայեր»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Միսսիս Դաութֆայեր»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- «Միսսիս Դաութֆայեր»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Քրիս Քոլամբուսի ֆիլմեր
- 1993 ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- 20th Century Fox ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Ամերիկյան ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ կինոկատակերգություններ
- Ամերիկյան կատակերգական դրամա ֆիլմեր
- Բրիտանական վեպերի էկրանավորումներ
- Ամերիկյան ԼԳԲՏ ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Սան Ֆրանցիսկոյում
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Բադի մուվի
- Ամերիկյան մելոդրամա ֆիլմեր
- Ամերիկյան ընտանեկան ֆիլմեր
- ԼԳԲՏ ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Կալիֆոռնիայում