Բի Բի Քինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բի Բի Քինգ
B.B. King, 2006-06-26.jpg
Բնօրինակ անունանգլ.՝ B. B. King
Ի ծնե անունանգլ.՝ Riley Ben King
Ծնվել էսեպտեմբերի 16, 1925(1925-09-16)[1][2][3][…]
Berclair, Լեֆլոր շրջան, Միսսիսիպի, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[4]
Մահացել էմայիսի 14, 2015(2015-05-14)[5][6][7][…] (89 տարեկան)
Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ[5]
Ժանրերբլյուզ և ռիթմ էնդ բլյուզ[8]
Մասնագիտությունկիթառահար, երգիչ, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, դաշնակահար և երաժշտական պրոդյուսեր
Երգչաձայնտենոր
Գործիքներկիթառ[8], վոկալ, Էլեկտրակիթառ, Lucille? և երգեցողություն[8]
ԼեյբլGeffen Records, Federal? և RPM Records?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ՊարգևներԲլյուզի փառքի սրահ, Մշակույթի ազգային շքանշան, Ազատության նախագահական շքանշան, Գրեմի կյանքի նվաճումների համար, Ռոքնռոլի փառքի սրահ, Կոնգրեսի գրադարանի կենդանի լեգենդ, Քենեդու անվան կենտրոնի պատվոգիր, Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ, Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր և Americana Music Association President's Award?
Կայքbbking.com
B.B. King Վիքիպահեստում

Բի Բի Քինգ (անգլ.՝ Riley B. King, սեպտեմբերի 16, 1925(1925-09-16)[1][2][3][…], Berclair, Լեֆլոր շրջան, Միսսիսիպի, ԱՄՆ - մայիսի 14, 2015(2015-05-14)[5][6][7][…], Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ[5]), ամերիկացի բլյուզ կիթառահար, երգիչ, երգերի հեղինակ, որի երկրպագուները նրան համարում են բլյուզի արքա։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1925 թվականի սեպտեմբերի 16-ին Միսիսիպիի Բենա գյուղում։ Նա կիթառով զբաղվել է ազատ ժամանակ։ Որպես երաժիշտ Քինգը առաջին անգամ հանդես է եկել 1946 թվականին Մեմֆիսում, բայց մի քանի ամսվա ծանր կյանքից հետո նա վերադառնում է Միսիսիպի։ Նա որոշեց հաջորդ «ճամփորդությանը» ավելի լավ պատրաստվել, որը տեղի կունենա 2 տարի անց։ Սկզբանակն շրջանում նա աշխատեց ռադիոյում, որտեղ նրան սկսեցին անվանել «Բլյուզ երիտասարդը Բիլ Սթրիթից»[9]։ Այստեղ նա ծանոթանում է Տի-Բոուն Ուոկերի հետ, որը Քինգի մասին ասել է հետևյալը. «Առաջին անգամ լսելով նրան ես հասկացա, որ անգամ ինձ է պետք էլեկտրական կիթառ։ Անհրաժեշտ է, արժե գողանալ նրան»։ Հետագա քայլը եղավ այն, որ Բի Բի Քինգը սկսեց հավաքել իր սեփական խումբը։ Այն բաղկացած էր հետևյալ անձանցից։

  • Բի Բի Քինգ -կիթառիստ, վոկալիստ
  • Քելվին Օուլենս
  • Լոուրենս Բարդին
  • Ջորջ Քոլմեն
  • Ֆլոյդ Նյումեն
  • Միլլարդ Լի
  • Ջորջ Ջոյնըր
  • Էրլ Ֆորեսթ

Այս գործում Քինգին օգնեց Օնզի Հորնը։ Սեմ Քինգը անկեղծացավ, որ նա այդքան էլ վարպետացած չէ ակկորդների մեջ և միշտ իմպրովիզներ է կատարում։

1979 թվականին Բի Բի Քինգը դարձավ արևմտյան մեծագույն աստղերից առաջինը, ով հանդես եկավ համերգներով Սովետական Միությունում՝ տալով 22 համերգ 5 քաղաքներում՝ Մոսկվայում, Լենինգրադում, Բաքվում, Թբիլիսիում ու Երևանում[10]։

Բի Բի Քինգի խոսքերից[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Իմ կյանքը սովորական բլյուզային պատմություն է, չէ՞ որ բլյուզը սովորական երաժշտություն է, իսկ ես՝ սովորական մարդ։ Ես միայնակ մարդ եմ, և քիչ եմ խոսում, բառերը իմ ընկերները չեն։ Ես շփվում եմ երաժշտության, նոտաների, ձայների և ռիթմերի միջոցով։ Երաժշտությունը համազգային է, այն պետք չէ թարգմանել, նա քաղաքականությունից դուրս է»։

Նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

[11] [12] [13] [14] [15] [16] [17] [18] [19]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]