Սառա Չոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Սառա Չոկ
SarahChalkeDec08.jpg
Ծնվել է օգոստոսի 27, 1976({{padleft:1976|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:27|2|0}})[1] (41 տարեկան)
Ծննդավայր Օտտավա, Օնտարիո, Կանադա
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Flag of Canada.svg Կանադա
Մասնագիտություն դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և ձայնային դերասան

Սառա Լուիզա Քրիստինա Չոկ (հաճախ արտասանվում է սխալ` Չալկ, անգլ.՝ Sarah Louise Christine Chalke, օգոստոսի 27, 1976({{padleft:1976|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:27|2|0}})[1], Օտտավա, Օնտարիո, Կանադա), կանադաամերիկյան դերասանուհի, առավել հայտնի է դարձել NBC-ի «Կլինիկա» սիթքոմում բժիշկ Էլլիոտ Ռիդի, «Ռոզաննա» հեռուստասերիալում` Բեկկի Կոններ Հիլի դերերում և CBS«Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին» սիթքոմում դերակատարելով Ստելլային:[2] 2013 թվականի սկզբին «Ինչպես ապրել ծնողների հետ կյանքի մնացած մասը» սիթքոմում գլխավոր դեր է տարել:»[3]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառա Չոկի կարիերան որպես դերասանուհի սկսվել է 8 տարեկան հասակից, երբ նա սկսել է հայտնվել տարբեր մյուզիքլներում: 12 տարեկանում նա դարձել է KidZone կանադական մանկական շոուի լրահաղորդը: 1993 թվականին «Ռոզաննա» հեռուստասերիալում Սառան ստացել է Բեկի (Կոններ) Հիլի դերը, ինչպես նաև Roseanne «Halloween: The Final Chapter» էպիզոդում Սառան որպես կամեո հանդես է եկել այլ կերպարի դերում (առաջին անգամ ցուվադրվել է 1995 թվականի հոկտեմբերի 31-ին): Հետո Սառան ոչ երկար ժամանակով վերադառնում է Կանադա, որտեղ նկարահանվում է Nothing Too Good for a Cowboy (1998—1999) հեռուստատեսային դրամայում: 2001 թվականին NBC-ի «Կլինիկա» հեռուստասերիալում նա ստացել է բժիշկ Էլլիոտ Ռիդի դերը: Սառան խաղացել է մի քանի ֆիլմերում, որոնց թվում են` Էռնեստը դպրոց է գնում և «Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին» հեռուստասերիալը, որտեղ ներկա է 10 էպիզոդներում: Նա նաև The Lonely Island-ի հետ հայտնվել է Channel 101 The 'Bu նախագծում, The O.C. հայտնի շոուի պարոդիայում, սակայն տիտրերում հանդես է եկել որպես «Պամելա Ֆենտոն»: 2008 թվականին Չոկը սկսել է ներկայացնել Hanes կանանց ներքնաշորերը, որը նույնպես ներառում էր մի շարք գովազդային հոլովակներ, որի ռեժիսորը «Կլինիկա» հեռուստասերիալի իր կոլեգան էր` Զակ Բրաֆը[4]:

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառա Չոկը ծնվել է Օնտարիո նահանգի Օտտավա քաղաքում և մեծացել է Բրիտանական Կոլումբիայի Վանկուվեր քաղաքում: Սառան Դուգլաս և Էնջի Չոկերի երեք աղջիկներից միջնեկն է: Սառայի մայրը ծնունդով Գերմանիայի Ռոստոկ քաղաքից է: Ըստ «Scrubs» սերիալի վերաբերյալ ռեժիսորական մեկնաբանության, Սառան իր հայրենի քաղաքում գերմանական դպրոց հաճախել է շաբաթը երկու նագամ: Նրա մայրենի լեզուն անգլերենն է, նաև նա ազատ խոսում է ֆրանսերեն և վարժ գերմաներեն: 1994 թվականին Հյուսաիսային Վանկուվերում Չոկը ավարտել է Հենդսվորդյան Միջնակարգ Դպրոցը (անգլ.՝ Handsworth High School):

Սառայի հայրը Վանկուվերում զբաղվում է մասնավոր իրավաբանական գործունեությամբ: Նրա ծնողները նաև ղեկավարում են մի կազմակերպություն, որը զբաղվում է որդեգրամբ և մասնագիտացված է այլազգի որբերին (հիմնականում չինացիներ) կանադական ընտանիքներում տեղավորելու հարցում: Սառայի մեծ քույրը` Նատաշան, նույնպես զբաղվում է իրավաբանությամբ: 2008 թվականի ապրիլին Չոկը դարձել է ԱՄՆ-ի քաղաքացի: Նա նշանված է փաստաբան Ջեյմ Աֆիֆի հետ և 2009 թվականի դեկտեմբերի 24-ին տղա է ունեցել, ում անունը Չառլի Ռոդես Աֆիֆի է:[5]. 2016 թվականի ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ զույգը սպասում է իրենց երկրորդ երեխայի ծնվելուն:[6]. 2016 թվականին ծնվեց նրանց աղջիկը` Ֆրենկին:

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չոկի հորաքույրն ու տատիկը մահացել են կրծքագեղձի քաղցկեղից, որը վաղ փուլերում դժվար է ախտորոշել: Այդ դեպքերից հետո Սառան սկսում է լրջորեն անհանգստանալ այդպիսի ուռուցքների պատճռով, և նկարահանվում է Lifetime Why I Wore Lipstick To My Mastectomy ֆիլմում:[7]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992 — Քաղաքային
  • 1993 — Relentless: Mind of a Killer
  • 1993 — Woman on the Ledge
  • 1994 — Beyond Obsession
  • 1996 — Ռոբին Հուդ
  • 1996 — Միայն առաջ
  • 1996 — Ընդդեմ վախի
  • 1993—1997 — Ռոզաննա
  • 1997 — A Child’s Wish
  • 1997 — Dying to Belong
  • 1997 — Daughters
  • 1998 — Ես սպասել եմ քեզ
  • 1998 — Nothing Too Good for a Cowboy
  • 1999 — Առաջին ալիք
  • 2001—2010 — Կլինիկա
  • 2002 — Clone High
  • 2002 — The Chronicle
  • 2003—2005 — The Bu
  • 2006 — Why I Wore Lipstick To My Mastectomy
  • 2008 — Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին
  • 2011 — Խելակորույս սեր
  • 2012 — Գիշատիչների քաղաքը
  • 2013 — Ինչպես ապրել ծնողների հետ կյանքի մնացած մասը
  • 2013 — Grey's Anatomy (9 եփերաշրջան, 19 սերիա)
  • 2014 — մուլտսերիալ Ռիկ և Մորտի (Բեթ Սմիթ, հնչյունավորում)
  • 2015 — Բեկստրոմ (1 եթերաշրջան, 3 սերիա)
  • 2015 — Հանդիպման համար անպիտան (ինքն իր դերում)

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994 — Էռնեստը դպրոց է գնում
  • 1999 — 2000: Հայտնության պահին
  • 1999 — All Shook Up
  • 2000 — Մոխրոտիկ: Կրկին մենակ
  • 2000 — Spin Cycle
  • 2001 — Ինձ ավելի ուշ սպանիր
  • 2001 — Առավելագույն էքստրիմ
  • 2005 — Alchemy
  • 2005 — Կարկանդակ
  • 2007 — Քաոսի տեսությունը
  • 2007 — Mama’s Boy
  • 2016 — Անտանելի տիկիններ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC
  2. «It's Official: Chalke Returning to Mother! Is Brit Next?» (անգլերեն)։ TV Guide։ Արխիվացված օրիգինալից-ից 2008-04-24-ին։ Վերցված է 8 июня 2008 
  3. Michael Ausiello (11 мая 2012)։ «Fall TV: ABC Picks Up Connie Britton's Nashville, Sarah Chalke's Parents Plus 6 Others»։ TVLine։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-07-ին։ Վերցված է 2012-05-13 
  4. «Сара Чок и Зак Брафф из «Клиники» возьмутся за рекламу нижнего белья Hanes» (անգլերեն)։ PopCrunch.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-20-ին։ Վերցված է 8 июня 2008 
  5. «Звезда «Клиники» Сара Чок обручилась» (անգլերեն)։ People։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-20-ին։ Վերցված է 8 июня 2008 
  6. Sarah Chalke Expecting Second Child
  7. «О »Why I Wore Lipstick To My Mastectomy»» (անգլերեն)։ MyLifeTime.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2007-11-13-ին։ Վերցված է 8 июня 2008