Ռիկ և Մորտի
«Ռիկ և Մորտի» (անգլ.՝ Rick and Morty), ամերիկյան մուլտսերիալ, ստեղծված Ջասթին Ռոյլանդի և Դեն Հարմոնի կողմից։ Մուլտսերիալի պրիեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Cartoon Network հեռուստաալիքի Adult Swim ծրագրային բլոկի շրջանակներում։
Ռոյլանդը կատարում է գլխավոր հերոսների՝ հարբեցող գիտնական Ռիկի և վերջինիս թոռի՝ Մորտիի, հնչյունավորումը։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր հերոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռիկ Սանչես (հնչ.՝ Ջասթին Ռոյլանդ), հանճարեղ և ոչ երիտասարդ հարբեցող գիտնական։ Սկեպտիկ է, ծայրաստիճան ցինիկ, փնթփնթան ու էգոիստ, բայց զրկված չի հումորի զգացումից։ Իր հանճարեղության շնորհիվ տիեզերքում շատ թշնամիներ է ձեք բերել։ Վերջերս տեղափոխվել է դստեր ընտանիք՝ Սմիթների տուն։ Տեղափոխվելուց հետո բոլոր ճանապարհորդությունների ընթացքում իր հետ է վերցնում թոռանը՝ Մորտիին։
- Մորտի Սմիթ (հնչ.՝ Ջասթին Ռոյլանդ), Ռիկի թոռը, 14 տարեկան տղա, սովորական դեռահաս։ Սիրահարված է Ջեսիկային։
- Բեթ Սմիթ (Սանչես) (հնչ.՝ Սառա Չոկ), Ռիկի դուստրը, Մորտիի մայրը և Ջերիի կինը, 34 տարեկան։ Աշխատում է կարդիովիրաբույժ-անասնաբույժ (հիմնականում՝ ձիաբույժ)։ Սամըրին ծննդաբերել է վաղ տարիքում, ինչի պատճառով, հենց Սամըրի խոսքերով, «միշտ խնդիրներ է ստեղծում ոչնչից»։ Խնդիրներ ունի ալկոհոլի հետ, իրեն ոչ լիարժեք է համարում։
- Ջերի Սմիթ (հնչ.՝ Քրիս Պարնելլ), Մորտիի հայրը, Բեթի ամուսինը, 34-35 տարեկան։ Ինչպես և Մորտին, միամիտ է և մի փոքր հիմար։ Շատ բարդույթավորված է այդ պատճառով։ Կատակում է կնոջ հետ, որովհետև նա «իսկական վիրաբույժ» չէ։ Շատ է սիրում «Տիտանիկ» ֆիլմը։ Ամենայն հավանականաությամբ բռնաբարվել է «ջինսե բաճկոնով սլավոնական տղամարդու կողմից, ում վրայից էժանագին շամպայնի հոտ էր գալիս»։ Ամենաքիչը երկու անգամ առևանգվել է զիգերիոնցիների կողմից։
- Սամըր Սմիթ (հնչ.՝ Սպենսեր Գրեմմեր), Մորտիի ավագ քույրը, 17 տարեկան։ Տիպիկ դեռահաս է, հետաքրքրությունների համապատասխան շրջանակով։
Հարրի-Հերպսոնյան ավագ դպրոցի աշակերտներ և աշխատակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջեսիկա (հնչ.՝ Քերի Ուոլգրեն), հմայիչ աղջիկ, որը սովորում է Մորտիի հետ մաթեմատիկայի դասարանում։ Հաճախ չի նկատում Մորտիին։
- Տնօրեն Վագինա (հնչ.՝ Ֆիլ Հենդրի), Հարրի-Հերպսոնյան ավագ դպրոցի տնօրեն։
- Պարոն Գոլդենֆոլդ (հնչ.՝ Բրենդոն Ջոնս), Մորտիի ուսուցիչը մաթեմատիկայի դասարանում։
- Քոաչ Ֆերատու, ֆիզկուլտուրայի անտեսանելի ուսուցիչը։
- Բրեդ, Հարրի-Հերպսոնյան ավագ դպրոցի աշակերտ։
- Տեմմի, Սամըրի ընկերուհին։
- Էթըն, Սամըրի ընկերը։
- Նենսի, դպրոցում ոչ հայտնի աղջիկ։ Նվագում է ֆլեյտա։
- Թոբի Մեթյուզ (հնչ.՝ Ալեքս Հիրշ), դպրոցում հայտնի տղա։
- Ֆրեն Փալիքի (հնչ.՝ Ռայան Ռիդլի), ուսանող, ում սառեցրել է Ռիկը։
Ուրիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սարսափելի Թերրի, Ռիկի և Մորտիի տիեզերքի Ֆրեդի Կրյուգերը, երազի մեջի երազի մեջ տեսած երազի հերոսը։ Յուրաքանչյուր արտահայտությունից հետո հայհոյում է, նույնիսկ, երբ դիմում է իր կնոջն ու երեխային։
- Սնաֆլզ (ձյունիկ) (հնչ.՝ Ռոբ Պոլսեն), Սմիթների ընտանիքի շունը, ով, Ռիկի շնորհիվ, գիտակցությամբ է օժտվել և շների հեղափոխություն է սկսել։ Սնաֆլզի նկարը կարելի է տեսնել Սմիթների տանը։
- Թռչնային ինքնություն, Ռիկի լավագույն ընկերը։ Երևում է առաջին սեզոնի վերջին սերիայում և երկու անգամ երկրորդ սեզոնում։
- Յունիթի, կոլեկտիվ միտք, որը տիրում է ամբողջ մոլորակի վրա, Ռիկի նախկին սիրուհին։
Փիլիսոփայությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ռիկ և Մորտիի» փիլիսոփայության շուրջ լուրջ քննարկումներ են տեղի ունենում հանդիսատեսի շրջանակներում[2]։ Առաջ է քաշվում մուլտսերիալի էքզիստենցիալ բնույթը, հաշվի առնելով Ռիկի կերպարը և մի շարք իրադարձություններ[3][3]։ Հաճախ որպես օրինակ բերվում է առաջին սեզոնի «Rixty Minutes» էպիզոդում Մորտիի պահվածքը, երբ նա քրոջը՝ Սամըրին, խորհուրդ է տալիս բարկացած չգնալ տնից, այն բանից հետո, երբ այլընտրանքային տիեզերքների ուսումնասիրման ընթացքում Սամըրը տեսել է, որ ծնողները առանց իրեն ավելի երջանիկ են[3][3]։
Մորտին մասնավորապես ասում է՝
Այս արտահայտությունը հիշեցնում է ֆրանսիացի էքզիստենցիալիստ Ժան Պոլ Սարտրի արտահայտություններից մեկը՝
![]() |
Բոլորը ծնվում են առանց պատճառի, կերակրվում են իրենց թուլություններով և մահանում են պատահական։ |
![]() |
Էքզիստենցիալ բնույթի առկայության ապացույցներից է նաև այն հանգամանքը, որ մուլտսերիալում անընդհատ խոսվում է Տիեզերքի համեմատությամբ Երկրի ոչնչության մասին[4]։


Ստեղծումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիմի հեղինակները՝ Ջասթին Ռոյլանդը և Դեն Հարմոնը ծանոթացել են Լոս Անջելեսում ամենամսյա կարճամետրաժ ֆիլմերի Channel 101 փառատոնի ընթացքում, որի հիմնադիրներից մեկը Դեն Հարմոնն է։
Փառատոնի մասնակիցներին առաջարկվել է ցուցադրել կարճամետրաժ ֆիլմերի նախնական տարբերակներ, որից հետո հանդիսատեսները ընտրելու էին այն ֆիլմերը, որոնք, ըստ իրենց, հետագայում արժեր շարունակել։ Փառատոնի հիմնադրումից 1 տարի հետո՝ 2004 թվականին, Ռոյլանդը սկսեց ուղարկել իր աշխատանքները։ Ռոյլանդի կերպարները և սյուժեն սկզբից ոչ միանշանակ ընդունվեցին հանդիսատեսների կողմից, բայց այնուամենայնիվ, Հարմոնին դուր եկավ հումորի այդ տեսակը և նրանք սկսեցին համագործակցել[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Fernsehserien.de (գերմ.)
- ↑ «The Sad and Silly World of Rick and Morty - TheHumanist.com». TheHumanist.com (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3
{{citation}}
: Empty citation (օգնություն) - ↑ «The Philosophy of Rick and Morty - 8-Bit Philosophy». Wisecrack (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Ivan Cohen — Интервью (2014 թ․ հունվարի 24). «Dan Harmon and Justin Roiland on Rick and Morty, How Community Is Like Star Trek, and Puberty». Vulture. New York Magazine.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիկ և Մորտի» հոդվածին։ |
|