Սթիվեն Քոլբեր
Ծննդյան թիվ՝ | մայիսի 13, 1964[1][2][3][…] (60 տարեկան) |
---|---|
Ծննդավայր՝ | Վաշինգտոն, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասան, կատակերգու, սցենարիստ, հեռուստահաղորդավար և հեռուստատեսային պրոդյուսեր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0170306 |
comedycentral.com/shows/the_colbert_report/index.jhtml |
Սթիվեն Թայրոն Քոլբեր (անգլ.՝ Stephen Tyrone Colbert, /koʊlˈbɛɹ/[6][7], մայիսի 13, 1964[1][2][3][…], Վաշինգտոն, ԱՄՆ[4]), ամերիկացի կատակերգու, հեռուստահաղորդավար, դերասան և գրող։ Առավել հայտնի է որպես Comedy Central հեռուստաալիքով հեռարձակված «The Colbert Report» ծրագրի (2005-2014) և CBS հեռուսատաալիքով հեռարձակվող «The Late Show with Stephen Colbert» թոք-շոուի հաղորդավար (սկսած 2015 թվականի սեպտեմբերից)[8]։
Քոլբերը հինգ անգամ արժանացել է Պրայմ թայմ «Էմմի» մրցանակի, երկու անգամ՝ «Գրեմմի»-ի և երկու անգամ՝ «Պիբոդի»-ի։ 2006 և 2012 թվականներին «Թայմ» ամսագրի վարկածով Քոլբերը ճանաչվել է 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը[9][10]։ 2007 թվականին նրա «I Am America (And So Can You!)» գիրքը «The New York Times»-ի վարկածով ճանաչվել է համար 1 բեսթսելլեր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթիվեն Քոլբերը ծնվել է Վաշինգտոնում և մեծացել է Հարավային Կարոլինայի Չարլստոն քաղաքում՝ բժշկի ընտանիքում՝ լինելով տասնմեկ երեխաներից ամենափոքրը։ Հարցազրույցում Քոլբերը իր ծնողներին նկարագրել է որպես բարեպաշտ և միևնույն ժամանակ բարձր մտավորականությունը գնահատող մարդկիկ։ Ընտանիքում նրանց սովորեցրել են, որ կարելի է կասկածի տակ դնել եկեղեցին, բայց միևնույն ժամանակ մնալ կաթոլիկ[11]։
Հարավային նահանգների բնակիչների հետ կապված բացասական կարծրատիպերը հանգեցրել են նրան, որ Քոլբերը երիտասարդ տարիքում սովորել է թաքցնել իր հարավային ակցենտը։ Նա նկատել է, որ հարավի բնակիչներին սակավ ինտելեկտուալ են համարում, և որպեսզի խուսափի նման կարծրատիպերից, սովորել է նմանակել հեռուստատեսության հաղորդավարների ոճը[12]։
Նրա հայրը մահացել է 1974 թվականին՝ ավտովթարից, իր երկու որդիների՝ Փիթերի և Փոլի հետ[13]։ Սթիվենը սովորել է «Porter Gaud» դպրոցում, «Համբդեն Սիդնեյ» քոլեջում և Հյուսիսարևմտյան համալսարանին կից «School of Speech and Communication» դպրոցում, որտեղ հաճախել է դերասանական արվեստի դասընթացների։
Երիտասարդ տարիքում Քոլբերը երազել է ուսումնասիրել ծովային կենսաբանություն, սակայն ականջի թմբկաթաղանթի վերականգնման վիրահատության ժամանակ վնասվել է նրա ներքին ականջը, ինչի պատճառով նա չէր կարող սուզվել ջրի տակ։ Այս վիրահատության ժամանակ նրա աջ ականջը խլացել է[14]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քոլբերը 1997 թվականին եկել է «The Daily Show»-ի երկրորդ եթերաշրջանին։ 1999 թվականից հաղորդումը վարել է Ջոն Ստյուարտը։ Այդ ընթացքում հաղորդումն աստիճանաբար ավելի քաղաքականացվել է, հատկապես՝ 2000 թվականի ընտրություններից առաջ։ Ի տարբերություն Ջոն Ստյուարտի, որը հաղորդումը վարել է հենց իր դերում՝ Քոլբերը խաղացել է հորինված կերպար, որին նույնպես անվանել են «Սթիվեն Քոլբեր»։
2005 թվականի հոկտեմբերից Քոլբերը սկսել է վարել սեփական հաղորդոմը՝ «The Colbert Report», որտեղ խաղացել է նույն կերպարի դերը, ինչ «The Daily Show»-ում։ Ձևաչափի համաձայն՝ այն լրատվական հաղորդում է, որը հաղորդավարներ Գլեն Բեք և Բիլ Օ'Ռեյլի շոուների նմանակումն է։ 2014 թվականի ապրիլին հայտնի է դարձել, որ «The Late Show» հաղորդավար Դեյվիդ Լետտերմանին փոխարինելու է Քոլբերը[15]։ 2014 թվականի դեկտեմբերի 18-ին կայացել է «The Colbert Report»-ի վերջին թողարկումը։ 2015 թվականի սեպտեմբերի 1-ին՝ CBS հեռուստաալիքով հաջողությամբ մեկնարկել է «The Late Show with Stephen Colbert» հաղորդումը, որի վարկանիշն առաջին շաբաթվա ընթացքում աճել է 24 տոկոսով։
2008 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնի հայտ
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի հոկտեմբերի 16-ին Քոլբերը հայտարարել է 2008 թվականի նախագահական ընտրություններում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին[16][17]։
Նրա սկանդալային հայտարարություններից մեկը հետևյալն է եղել.
Եթե ես նախագահ դառնամ, ես կվերացնեմ Ջորջիան երկրի երեսից։ Մենք ավելի շատ դեղձ ունենք, և նրանք ավելի հյութալի են, քան Ջորջիայում։
Բնօրինակ տեքստ (անգլ.)I promise, if elected, I will crush the state of Georgia. Our peaches are more numerous than Georgia's, they are more juiciful.
Շատ կարճ ժամանակում նրա կողմն են անցել ավելի քան մեկ միլիոն ամերիկացիներ՝ դրանով իսկ ցույց տալով ֆավորիտների դեմ քվեարկելու իրենց պատրաստակամությունը։
2007 թվականի նոյեմբերի 1-ին Հարավային Կարոլինայի դեմոկրատական կուսակցությունը դեմ է քվեարկել նրա թեկնածության ընդունմանը[18]։ Մի քանի օր անց Քոլբերը հայտարարել է իր քարոզարշավը դադարեցնելու մասին։
Չնայած դրան, Ջո Կեսադան՝ «The Colbert Report»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Marvel-ի տիեզերքում նրա դիրքերը, որպես թեկնածու, դեռևս ուժեղ են։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«The Colbert Report»-ի առաջին թողարկումներից մեկում Քոլբերն օգտագործել է հորինված «Truthiness» բառը (անգլ.՝ truth՝ ճիշտ է), որը 2005 թվականին ճանաչվել է տարվա բառ[19]։
2006 թվականի գարնանը «Թայմ» ամսագիրը Սթիվեն Քոլբերին դասել է տարվա հարյուր ամենաազդեցիկ մարդկանց շարքը[20]։ 2006 թվականի ապրիլի 29-ին Սթիվենը ելույթ է ունեցել Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ամենամյա ընթրիքի ժամանակ (անգլ.՝ White House Correspondents’ Association), կարդալով երգիծական խոսքը, որում նա խիստ քննադատել է Ջորջ Ու. Բուշին և նրա կառավարությունը[21]։ Նրա ելույթը ԶԼՄ-ներում արձագանքների հեղեղ է առաջացրել։ Ելույթի տեսագրությունը հինգ ամիս առաջին տեղում է մնացել «ITunes Store»-ի ամենաշատ ներբեռնվող տեսանյութերի ցանկում[22]։
2009 թվականի սկզբին Սթիվենն իր հեռուստաշոուի հանդիսատեսին կոչ է արել մասնակցել ՆԱՍԱ-ի առցանց քվեարկությանը, որի արդյունքում պետք է որոշվեր Միջազգային տիեզերական կայանի նոր մոդուլի անունը։ Սթիվենն առաջարկել է այն անվանել իր անունով՝ COLBERT[23]։ Չնայած որ նա հաղթել է, մոդուլը կոչվել է «Tranquility», սակայն մի քանի ամիս անց Սթիվենի անունով է կոչվել Միջազգային տիեզերական կայանի սպորտային տրենաժորը, որը 2009 թվականի աշնանը տեղադրվել է մոդուլի մեջ[24][25]։
2012 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ Միթ Ռոմնիի թիմի խայտառակումից հետո Քոլբերը հրապարակավ կատարել է «America The Beautiful» հանրահայտ հայրենասիրական երգը[26][27]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քոլբերի խոսքով՝ ինքը քաղաքականությամբ այնքան էլ չի հետաքրքրվել մինչև «The Daily Show» գալը։ 2004 թվականին տված հարցազրույցում ասել է, որ իրեն համարում Է դեմոկրատների կողմնակից[28]։ Քոլբերը կաթոլիկ է և դասավանդում է կիրակնօրյա դպրոցում[29]։
Նա ամուսնացել է Էվելին Մաքգի-Կոլբերի հետ (անգլ.՝ Evelyn McGee-Colbert), ունի երեք երեխա։ Ընդ որում՝ Քոլբերը չի ուզում, որ իր երեխաները դիտեն «The Colbert Report»-ը, քանի որ կարծում է, որ երեխաները սարկազմ չեն հասկանում[30]։
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2004 — «Էմմի»՝ The Daily Show-ի սցենարների համար
- 2005 — «Էմմի»՝ The Daily Show-ի սցենարների համար
- 2006 — «Էմմի»՝ The Daily Show-ի սցենարների համար
- 2007 — «Տարվա հռետոր» (Cross Examination Debate Association, CEDA)
- 2008 — «Տարվա մարդ»՝ ըստ «Վեբբի» մրցանակի[31]։
Այլ
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին պրոֆեսոր Ջեյսոն Բոնդը Սթիվեն Քոլբերի անունով է կոչել իր հայտնաբերած նոր տեսակի սարդը (Aptostichus stephencolberti)[32][33]։
2008 թվականին պրոֆեսոր Բիլլ Սթարկը իր հայտնաբերած գարնանաթևիկի նոր տեսակն անվանել է «Diamphipnoa colberti»՝ Քոլբերի պատվին։
Ամերիկացի միջատաբան Քվենտին Վիլերն ու Քելլի Միլլերը իրենց հայտնաբերած լողաբզեզին տվել են «Agaporomorphus colberti» անունը՝ դերասանի 45-ամյակի առթիվ[34][35][36]։
2014 թվականին հետահանուկի նոր ենթատեսակներից մեկը՝ «Aleiodes colberti»-ն, նույնպես անվանակոչվել է Սթիվեն Քոլբերի պատվին[37]։
2016 թվականին միջատաբան Մայքլ Ֆերոն՝ Կլեմսոնի համալսարանից, «Staphylinidae» ընտանիքի մաս կազմող «Sonoma» հյուսիսամերիկյան տեսակի նոր տիպի բզեզին անվանել է Քոլբերի պատվին (Sonoma colberti)[38]:
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անուն | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|
1995 | Exit 57 | Տարբեր | |
1996 | «The Dana Carvey Show» | Տարբեր | |
1997 | «Shock Asylum» | Dr. Dewalt | Short film |
«The Daily Show» | 1997-2005 (պարբերաբար) | ||
1999 | «Let It Snow» | Happy Successful Guy | Նաև հայտնի է որպես «Snow Days» |
«Strangers with Candy» | Chuck Noblet | 1999-2000 | |
2000 | «Harvey Birdman, Attorney at Law» | Myron Reducto / Phil Ken Sebben / The Eagle of Truth | 2000-2007 |
2003 | «Nobody Knows Anything» | «Հեռուստատեսություն» | |
2003 | «Chalkzone» | ||
2004 | «Մեռած ձեր ոգևորությունը» | Զբոսաշրջիկ | նշված չէ տիտրերում |
«Վենտուրա Եղբայրներ» | Professor Richard Impossible | 2004-2006 | |
2005 | «The Great New Wonderful» | Mr. Peersall | |
«Կախարդուհի» | Stu Robison | ||
«Outlaw Tennis» | Մեկնաբան | Համակարգչային խաղ | |
«The Colbert Report» | վարող | ||
«Ամերիկյան հայրիկ!» | դրվագ All About Steve | ||
2006 | «Freeվոլային կյանքը» | Chuck Noblet | ֆիլմ՝ հեռուստահաղորդման մոտիվներով |
2007 | «Սիմփսոնները» | դրվագ He Loves to Fly and He D’ohs | |
2008 | «Սեքս-գուրու» | Jay Kell (Hockey Announcer) | |
«A Colbert Christmas: The Greatest Gift of All!» | Սանտա-Կլաուս | ||
2009 | «Տեսիլքներ ընդդեմ Այլմոլորակայիններ» | Նախագահ | |
«The 1 Second Film» | |||
2012 | «Օֆիս» | Բրոկկոլի Ռոբ | դրվագ Here Comes Treble |
2013 | «Հոբիթ։ Սմոգի պարապուտը» | Բուրգոմիստրի լրտեսներից մեկը | |
2014 | «Պարոն Պիբոդիի և Շերմանի արկածները» | Պոլ Փիթերսոն (հնչեցում) |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #1045855685 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Complete listing of NASA 2014 Agency Honor Award Recipients — P. 29.
- ↑ «inogolo — Pronunciation of Stephen Colbert». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ Maureen Dowd (2006 թ․ հոկտեմբերի 31). «America's Anchors». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «Stephen Colbert's Premiere 'Late Show' Episode Almost Didn't Air». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 20-ին.
- ↑ Brian Williams The 2006 TIME 100 - TIME(անգլ.) // Time : magazine. — 2006-05-08. — ISSN 0040-781X.
- ↑ Garry Trudeau Stephen Colbert - The World's 100 Most Influential People: 2012 - TIME(անգլ.) // Time : magazine. — 2012-04-18. — ISSN 0040-781X.
- ↑ «Joyce Words». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Morley Safer profiles Comedy Central's "fake" newsman in 2006».
- ↑ «Funny About the News». NY Times. 2005 թ․ սեպտեմբերի 25.
- ↑ «Great Charlestonian? ... Or the greatest Charlestonian? Stephen Colbert». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Stephen Colbert To Replace David Letterman On Late Show».
- ↑ Голосуй смехом. В президенты США выдвинулся известный комик
- ↑ Truthiness be told, Colbert launches campaign — Entertainment — Celebrities — TODAYshow.com
- ↑ «What We Learned from Stephen Colbert's Presidential Campaign». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 20-ին.
- ↑ http://www.americandialect.org/Words_of_the_Year_2005.pdf
- ↑ «The TIME 100 | The People Who Shape Our World». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 20-ին.
- ↑ en:Stephen Colbert at the 2006 White House Correspondents' Association Dinner
- ↑ Throw the Truthiness Bums Out — The New York Times
- ↑ «Space Module: Colbert — Name NASA’s Node 3 After Stephen», colbertnation.com
- ↑ «Lawmaker Backs Stephen Colbert’s NASA Win»(չաշխատող հղում), eweek.com
- ↑ «Space Shuttle Discovery to Launch Aug. 25», space.com
- ↑ Stephen Colbert’s Anthem for Mitt Romney’s ‘Amercia’
- ↑ Stephen Colbert shows Mitt Romney speech repetition following Iowa win
- ↑ «Show Off». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «Stephen Colbert may play religion for laughs, but his thoughtful Catholicism still shows through». The Washington Post. 2010 թ․ հոկտեմբերի 15.
- ↑ «The Colbert Report - CBS News». 2006 թ․ ապրիլի 27.
- ↑ Stephen Colbert thanks himself at Webbys | News.com.au
- ↑ Jason E. Bond, Amy K. Stockman. "An Integrative Method for Delimiting Cohesion Species: Finding the Population-Species Interface in a Group of Californian Trapdoor Spiders with Extreme Genetic Divergence and Geographic Structuring"(անգլ.) // Systematic Biology. — 2008. — Т. 57. — № 4. — С. 628-646. — — PMID 18686196.
- ↑ http://www.msnbc.msn.com/id/25724187/ «Spider to be named for Stephen Colbert — Celebrities».
- ↑ Miller, K.B.; Wheeler, Q.D. "A new species of Agaporomorphus Zimmermann from Venezuela, and a review of the A. knischi species group (Coleoptera: Dytiscidae: Copelatinae)" PDF(անգլ.) // Zootaxa. — 2008. — Т. 1827. — С. 45-52. — ISSN 1175-5334. Архивировано из первоисточника 4 Մարտի 2016.
- ↑ Colbert namesake for Venezuelan beetle
- ↑ В честь Стивена Колберта назвали вид жуков
- ↑ Shimbori E.M.; Shaw, S.R. "Twenty-four new species of Aleiodes Wesmael from the eastern Andes of Ecuador with associated biological information (Hymenoptera, Braconidae, Rogadinae)"(անգլ.) // ZooKeys. — 2014. — Т. 405. — С. 1-81. —
- ↑ «Новый вид жука назван в честь Марка Твена - ПОЛИТ.РУ». polit.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվեն Քոլբեր» հոդվածին։ |
|
- Մայիսի 13 ծնունդներ
- 1964 ծնունդներ
- Ապրող անձինք
- Վաշինգտոն քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի երգիծաբաններ
- Ամերիկացի կատակերգուներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Դերասաններ այբբենական կարգով
- Տղամարդ ֆեմինիստներ
- Աուդիոգիրք կարդացողներ
- Ամերիկացի քաղաքական մեկնաբաններ
- Ամերիկացիներ գերմանական սերմամբ
- Ամերիկացիներ անգլիական սերմամբ
- Ամերիկացի տղամարդ կատակերգուներ
- Ամերիկացի ֆեմինիստներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ