Տրենաժոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամանակակից տրենաժորներ

Տրենաժոր (անգլ․՝ train — վարժեցնել, մարզել), վարժասարք, մարզասարք, ուսուցողական-վարժական հարմարանք զանազան աշխատանքային հմտություններ մշակելու և մեքենայի (մեխանիզմի) կառավարման տեխնիկան կատարելագործելու համար։ Տրենաժոր լայնորեն կիրառում են մասնագիտական ուսուցման, տիեզերագնացների պատրաստման, զինված ուժերի անձնակազմի մարտական նախապատրաստման ժամանակ։ Տիեզերագնացների համար նախատեսված Տրենաժորները լինում են վերերկրյա և թռչող ապարատում տեղակայված (կողային)։ Տրենաժոր օգտագործվում է նաև սպորտային մարզումների ժամանակ։ Լինում են պարզ՝ առանձին տարրերի, և բարդ՝ համալիր գործողությունների մշակման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։