Միթ Ռոմնի
Միթ Ռոմնի անգլ.՝ Mitt Romney | |
![]() | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Բրիհեմ Յանգի համալսարան, Հարվարդի բիզնես դպրոց, Ստենֆորդի համալսարան, Հարվարդի իրավունքի դպրոց և Cranbrook Educational Community? |
Գիտական աստիճան՝ | Բակալավր, MBA? և Իրավագիտության դոկտոր |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, խորհրդատու, գործարար, ոչ գեղարվեստական գրող և միսիոներ |
Դավանանք | Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի և Մորմոններ |
Ծննդյան օր | մարտի 12, 1947[1][2] (72 տարեկան) |
Ծննդավայր | Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | անգլ.՝ Willard Mitt Romney |
Հայր | George W. Romney? |
Մայր | Lenore Romney? |
Ամուսին | Ann Romney? |
Զավակներ | Tagg Romney? |
Կայք՝ | romney.senate.gov |
Ինքնագիր | ![]() |
Միթ Ռոմնի Ուիլլարդ (անգլ.՝ Willard Mitt Romney, մարտի 12, 1947[1][2], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ: ԱՄՆ-ի 2012 թվականի նախագահական ընտրություններում եղել է Հանրապետական կուսակցության թեկնածուն: Հիսուս Քրիստոսի վերջին սուրբ օրեր եկեղեցու եպիսկոպոս է (մի քանի համայնքների հոգևոր առաջնորդ է)[4]:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դպրոցն ավարտելուց հետո Միթ Ռոմնին ընդունվել է Սթենֆորդի համալսարան, որտեղ սովորում է երկու կիսամյակ: Սթենֆորդից Միթը գնում է Ֆրանսիա, որտեղ էլ զբաղվել է միսիոներական աշխատանքով:
Ֆրանսիայից վերադառնալով Ռոմնին ընդունվում է Բրիգամա Յանգի Համալսարան, որն ավարտում է 1971 թվականին հումանիտար գիտությունների բակալավրի դիպլոմով: Որից հետո ընդունվում է Հարվարդի համալսարան, 1975 թվականին ստանում է դոկտորի և բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան[5]:
2002 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահ: 2003-2007 թվականներին եղել է Մասսաչուսեթսի նահանգապետ:
2008 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում եղել է Հանրապետական կուսակցության թեկնածուների հավակնորդներից մեկը, միաժամանակ ֆետրվարի 7-ին, «սուպերերեքշաբթիից» հետո, հանեց իր թեկնածությունը հօգուտ Մըք Քեյնի (այդ պահին նա կուսակցական համագումարում ուներ 294 պատվիրակ, Մըք Քեյնը ուներ 707 ձայն, իսկ Հակաբին ուներ 195 ձայն):
Համաձայն հայտարարագրի Ռոմնիի և իր կնոջ կարողությունը 2011 թվականին կազմել է 14 միլիոն դոլլար: Նրանք 1,9 միլիոն դոլլար հարկ են մուծել: Ընդ որում ԱՄՆ նախագահի թեկնածուի ընտանիքի եկամտի շուրջ 30 տոկոսը (չորս միլիոն) ծախսվել է բարեգործության վրա: Ռոմնիի ամբողջ կարողությունը կազմում է 200 միլիոն դոլլար[6]:
Ռոմնին 2012 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին հանդիսացել է ԱՄՆ Նախագահի թեկնածու[7]: Նա հաղթեց մի քանի նահանգներում, հաղթեց Հանրապետական կուսակցության բաց նախնական ընտրություններում[8]: Նախընտրական քարոզարշավի ժամանակ շփոթություն եղավ, երբ Միթ Ռոմնիի խումբը մայիսին սմարթֆոնների համար անվճար ծրագրեր թողարկեց, որում ներակայացվում էր հետևյալ նախադասությունը «Ամերիկան լավն է Միթի հետ», նաև կար վրիպակ «Amercia» բառի հետ կապված[9], որը ծաղրի առարկա դարձավ ԶԼՄ-ների և ինտերնետի համար:
ՄՀՄՊԻ-ի փորձագետ Վենյամին Պոպովը նշեց, որ 2012 թվականի ընտրություններում նրա վրա «խաղադրույք» են կատարել Իսրայելի իշխանությունները[10]:
Քաղաքական հայացքները[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինչպես շատ հանրապետականներ Ռոմնին ևս կրոնի պահպանողականության և ընտանեկան արժեքների կողմնակից է: Նա աբորտի ամբողջական արգելքի կողմնակից է (բացառությամբ բժշկական ցուցումներով սկսված հղիությունը), դեմ է միասեռականների ամուսնություններին և քաղաքացիական համագործակցությանը: Ապագայում պատրաստվում է սահմանադրությամբ արգելք դնել միասեռականների ամուսնության վրա: Ռոմնին ԱՄՆ-ում մահապատժի կողմնակից է, որը նա փորձեց մտցնել Մասսաչուսեթսում, երբ զբաղեցնում էր նահանգապետի պաշտոնը:
Ռոմնին սատարում էր Ջորջ Բուշ կրտսերի տնտեսական նախաձեռնությունները և առաջարկում է դրանցից շատերը վերադարձնել (մասնավորապես հին առողջապահության համակարգը): Նա դեմ է հանդես գալիս ազգայնական նախաձեռնություններին: Նրա ծրագիրը նախատեսում է հարեկերի իջեցում և միաժամանակ բյուտջետային դիֆիցիտի կրճատում, ծախսերի կրճատման հաշվին: Դեմ է հանդես եկել հայտնի սկանդալային հեղինակային իրավունքների մասին օրենքին՝ SOPA, որը ԱՄՆ Կոնգրես էր ներկայացվել իր կուսակիցը:
Դեմ է Կիոտոյի արձանագրության վավերացմանը: Նա մտածում է, որ գլոբալ տաքացումը կապված է մարդու գործունեության հետ: Ընտրվելու դեպքում նա պլանավորում էր խիստ սահմանափակել Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության լիազորությունները: Նաև Ռոմնին ցանկանում է, որ ԱՄՆ-ն օգտագործի իր հանքային պաշարները և անկախանա էներգոռեսուրսների ներմուծումից:
Հայտնի է Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ղեկավարոըթյունների մասին կտրուկ հայտարարություններով: Իր «Ոչ մի արդարացում, Ամերիկյան մեծության պատճառը» գրքում նա Ռուսաստանին անվանել է «Ամերիկայի աշխարհաքաղաքական № 1 թշնամին»[11]: Նա ատոմային զենքի մշակումը Իրանում թույլ չտալը համարում է ԱՄՆ-ի անվտանգության գլխավոր գերակայությունը: Նրան անհանգստացնում է ՉԺՀ-ի աճող ազդեցությունը, նա ՉԺՀ-ի տնտեսական քաղաքականությունը համարում է «անազնիվ» և այդպիսի քաղաքականության շարունակության դեպքում պատրաստ է պատժամիջոցներ կիրառել այդ երկրի դեմ: Նրա խոսքով «Չինաստանի հետ առևտրային պատերազմը վերջին բանն է որին նա գնացել է, բայց նա երբեք չի կարող հանդուրժել ԱՄՆ-ի առևտրային պատմությունը:
Աջակցում էր Իրաք և Աֆղանստան ներխուժումին և քննադատում էր Օբամային Լիբիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ լիբիացի աբստամբներին բավականաչափ աջակցություն չցուցաբերելու համար: Ջորջ Բուշ կրտսերի նման Ռոմնին ևս աջակցում է ահաբեկչության մեջ կասկածվող անձանց մինչդատական անժամկետ ձերբակալությանը և կասկածյալների «հատուկ ձևով հարցաքննությանը»[12], գովեստով է խոսում Գուանտանամո բանտի մասին:
2012 թվականին Mother Jones ամսագիրը տեսանյութ է հրապարակել, որտեղ Ռոմնին Օբամային ընտրող մարդկանց անվանում է «իրենց ապահովել չկարողացողներ և պետության հաշվին ապրողներ»[13][14]:
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 Munzinger-Archiv — 1913.
- ↑ http://www.nytimes.com/2012/09/02/us/politics/next-to-native-status-claimed-by-ryan-in-the-drive-for-ohio.html
- ↑ ԱՄՆ նախագահի թեքնածու Միթ Ռոմնիին հիշեցրել են, որ ինքը չի հանդիսանում մորմոնիզմի հետևորդ և ստվեր է գցում կրոնի վրա // NEWSru.com, 26.09.2012
- ↑ Mitt Romney
- ↑ Միթ Ռոմնին հրաժարվել է ներդում կատարել «Գազպրոմում» և «Յանդեքսում»
- ↑ «Mitt Romney accepts nomination with speech declaring that Obama failed, warning that America’s greatness is in danger» (անգլերեն)։ NYDailyNews։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-18-ին։ Վերցված է 2012-09-19
- ↑ Александр Гасюк. Побил соперников явкой // Российская газета, 12. (Ստուգված է 17 Հունվարի 2012)
- ↑ A better Amercia typo distracts from roll out of romney campaign mobile app
- ↑ Новая вспышка напряжённости на Ближнем Востоке — МГИМО-Университет
- ↑ Friedman Emily (March 26, 2012)։ «Mitt Romney Says Russia Is No. 1 Geopolitical Foe»։ ABC News
- ↑ Lorentzen Amy (July 20, 2007)։ «Romney backs interrogation, Patriot Act»։ USA Today
- ↑ Ромни обвинил Обаму в поддержке идеи перераспределения доходов
- ↑ Митт Ромни раскаялся в своих высказываниях. Финам FM 05.10.12
|
- Մարտի 12 ծնունդներ
- 1947 ծնունդներ
- Ապրող անձինք
- Դետրոյթ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի քաղաքական գործիչներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- 20-րդ դարի ամերիկացի գործարարներ
- 21-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- Սթենֆորդի համալսարանի շրջանավարտներ
- ԱՄՆ հանրապետական կուսակցության անդամներ