Քրիստինա Հենդրիքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստինա Հենդրիքս
անգլ.՝ Christina Rene Hendricks
Հասակը171 սմ
Ծնվել էմայիսի 3, 1975(1975-05-03)[1] (48 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Նոքսվիլ, Թենեսի, ԱՄՆ
ԿրթությունFairfax High School?
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ ՆահանգներՄիացյալ Թագավորություն
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ
ՄասնագիտությունԴերասանուհի
Ակտիվ շրջան1999-այժմ
Ընտրանի«Օտարացում»
«Դրայվ»
«Խելագարները»
Ամուսին(ներ)Ջեֆրի Արենդ (2009–այժմ)
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0376716

Քրսիտինա Ռենե Հենդրիքս (անգլChristina Rene Hendricks, մայիսի 3, 1975(1975-05-03)[1], Նոքսվիլ, Նոքս շրջան, Թենեսի, ԱՄՆ), ամերիկացի հեռուստատեսության և կինոյի դերասանուհի։ Հանդիսատեսին առավել հայտնի է «Լուսատտիկ» (2002–2003) և «Խելագարները» (2007-2013) հեռուստասերիալներից, ինչպես նաև «Դրայվ» (2011), «Օտարացում» (2011), «Շանթահար» (2013) և այլ ֆիլմերից։

«Խելագարները» հեռուստասերիալում կերտած կերպարի համար առաջադրվել է 4 Էմմի մրցանակի։ «Էսքուայր» կոչվող ամսագրի իգական սեռի ընթերցողների շրաջանակում կատարված հարցումների արդյունքում Հենդրիքսին է շնորհվել «Աշխարհի ամենասեքսուալ կին» տիտղոսը։ 2010 թվականին նույն ամսագրի կողմից Հենդրիքսը ճանաչվել է «Ամենագեղեցկադեմ ամերիկուհի»[2][3]։

Ունի Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1975 թվականի մայիսի 3-ին Նոքսվիլ քաղաքում (Թենեսի նահանգ), սակայն վաղ մանկությունն անցկացրել է Այդահո նահանգի հյուսիսում գտնվող Թուին Ֆոլս քաղաքում։ Հայրական կողմից ունի անգլիական ծագում։ 13 տարեկան հասակում ընտանյոք հանդերձ տեղափոխվել է Ֆեյրֆեքս ավան (Վիրջինիա նահանգ), որտեղ Քրիստինան սկսեց հանդես գալ դպրոցի թատերական խմբակում։ 18 տարեկանից մինչև 27 տարեկանն զբաղվել է մանեկենուհու աշխատանքով։ Առաջին դերերը Հենդրիքսն ստանում է հեռուստատեսությունում՝ կերտելով երկրորդ պլանի կամ էպիզոդիկ կերպարներ «Մուրացկաններն ընդդեմ ընտրյալների» (1999), «Քևին Հիլ» (2004) և մի քանի այլ բազմասերիանոց հեռուստաֆիլմերում, սակայն համաշխարհային ճանաչման արժանանում է միայն «Խելագարները» (2007) հեռուստասերիալից հետո, որտեղ Հենդրիքսը մարմնավորում է սեքսուալ և խարիզմատիկ մի կնոջ՝ Ջոան Հարիսին, իսկ հեռուստասերիալի դեպքերը տեղի են ունենում 1960-ականների Նյու Յորքում։

Հենդրիքսը 2006-ին

Հենդրիքսի մասնակցությամբ առավել հայտնի գեղարվեստական ֆիլմերից են «Դրայվ» մարտաֆիլմ-թրիլլերը, ինչպես նաև «Օտարացում» դրաման (գլխավոր դերում՝ Էդրիան Բրոդի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. «Ամերիկյան կնոջ կերպարի հետ կապված հարցումը». «Էսքուայր». 2010 թ․ ապրիլի 20. Վերցված է 2011 թ․ մայիսի 28-ին.
  3. Ուելես, Դենմարկ (2010 թ․ ապրիլի 23). ««Խելագարներ»-ի դերասանուհի Քրիստինա Հենդրիքսը ճանաչվել է ամենագեղեցկադեմ կինը Միացյալ Նահանգներում | «Փիփլ»». «Ֆըրստ փոստ». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]