Կլաուդիա Բլեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլաուդիա Բլեք
Ծնվել էհոկտեմբերի 11, 1972(1972-10-11) (51 տարեկան)
ԾննդավայրՍիդնեյ, Ավստրալիա
Քաղաքացիություն Ավստրալիա
Կրոնհուդայականություն
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի
ԸնտրանիUncharted?
Երեխա(ներ)Odin Black?
claudiablackonline.com

Կլաուդիա Լի Բլեք (անգլ.՝ Claudia Lee Black, հոկտեմբերի 11, 1972(1972-10-11), Սիդնեյ, Ավստրալիա),  ավստրալիացի դերասանուհի։ Խաղացել է «Աշխարհի ծայրին» և «Աստղային դարպասներ։ ԱԳ-1» հեռուստասերիալներում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլաուդիա Բլեկը ծնվել և մեծացել է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում։ Սիդնեյում ավարտել է աղջիկների «Kambala Girls School» դպրոցը։ Գրեթե ողջ կյանքը անցել է Ավստրալիայում, Հյուսիսային Ամերիկայում և Նոր Զելանդիայում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 18 տարեկան Կլուդիան եղել է պրոֆեսիոնալ թատրոնի դերասանուհի։ Մասնակցել է տարբեր խմբերի թատերախաղերին, այդ թվում նաև հանրաճանաչ ավստրալիական թատերախումբ «Belvoir Street Theatre»-ին։ 1990 թվականին մասնակցելով Շեքսպիրի Վենետիկի վաճառականը պիեսում՝ Պորցիի դերով հաղթել է մրցույթում։

1993 թվականին հայտնվելով հեռուստատեսություն՝ դերասանուհին հիմնականում նկարահանվել է ավստրալիական կինոֆիլմերում և հեռուստասերիալներում։ 2001 և 2002 թվականներին «Աշխարհի ծայրին» հեռուստասերիալում իր դերի համար Բլեքը առաջադրվել է «Saturn Award» մրցանակին՝ որպես լավագույն դերասանուհի և արդեն 2005 թվականին շահել մրցանակը։

2000 թվականին Կլաուդիան Վին Դիզելի հետ նկարահանվեց «Սև անցք» Ֆիլմի գլխավոր դերերից մեկում։ 2002 թվականին նկարահանվել է գրող Էն Ռայսի գրքի հիման վրա նկարահանվեց «Անիծվածների թագուհին» ֆիլմում, բայց արդեն երկրորդական դերում։ 2004 թվականին միացավ հեռուստասերիալի դերասանական կազմին, սկզբում որպես հրավիրված դերասանուհի, հետո արդեն որպես հիմնական դերասանուհի։ 2007 թվականին Կլաուդիային հրավիրել են NBC հեռուստաալիքի «Կյանք» հեռուստասերիալում նկարահանվելու որպես Ջենիֆեր Կոնովեր, բայց հղիության պատճառով չկարողացավ նկարահանվել։ Նրա փոխարեն նկարահանվեց Ջենիֆեր Սիբելը։

Կլաուդիան նաև դասական և ջազ ժանրերի պրոֆեսիոնալ երգչուհի է։ Շնորհիվ իր ձայնի՝ հաճախ մասնակցում է վիդեո խաղեր հնչյունավորումների։ Նրա աշխատանքներն են՝ «Mass Effect», «God of War», «Lords of Everquest», «Crysis» и «Dragon Age: Origins» համակարգչային խաղերը։

Անջնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին «Աշխարհի ծայրին. Խաղաղարարների պատերազմը» մինի-սերիալում նկարահանվելու ժամանակ Կլաուդիան ամուսնացել է։ Առաջին երեխան տղա է, ծնվել է 2005 թվականի դեկտեմբերին։ Բլեքի երկրորդ տղան լույս աշխարհ է եկել 2007 թվականին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1993 -Յոթ մահացու մեղք ս Seven Deadly Sins Բնօրինակ անունը հասանելի չէ
1993 -G.P. ս G.P. Ջոանա
1993 -[[Գյուղական պրակտիկա |Գյուղական պրակտիկա ]] ս Country Practice Կլեր Բոնաչի
1993 -[[Փրկարարական ջոկատ |Փրկարարական ջոկատ ]] ս Police Rescue Ջուլիա
1996-1998 ս Քաղաքի կյանք City Life Անժելա Կոսապաս
1997 ֆ Հեծյալների դպրոց Amazon High Կարինա/հեծյալ կինը
1997 -[[Ծովային ոստիկանություն|Ծովային ոստիկանություն]] ս Water Rats Բեթ Ուիլյամս
1997-1998 ս Հերակլեսի զարմանալի ճանապարհորդությունները Hercules: the Legendary Journeys Կասանդրա
1998 -[[Լավ տղաներ, վատ տղաներ|Լավ տղաներ, վատ տղաներ]] ս Good Guys, Bad Guys Ջիլ Մեխյու
1999 -[[Պատմության շրջադարձ|Պատմության շրջադարձ]] ս A Twist in the Tale Մորգանա
1999-2003 ս Աշխարհի ծայրին Farscape Այրին Սուն
2000 ֆ Սև անցք Pitch Black Շերոն (Շազզա) Մոնտգոմերի
2000-[[ Զենա՝ ռազմիկների թագուհի| Զենա՝ ռազմիկների թագուհի]] ս Xena: Warrior Princess հեծյալ կինը
2001-[[ Կենդանիների տիրակալ| Կենդանիների տիրակալ]] ս BeastMaster Հունա
2002 ֆ Անիծվածների թագուհի Queen of the Damned Պանդորա
2002 Farscape: The Game Farscape: The Game Այրին Սուն / ձայն
2004 ֆ Աշխարհի ծայրին. պայքար հանուն խաղաղության Farscape: The Peacekeeper Wars Այրին սուն
2004-2007 ս Աստղային դարպասներ. ԱԳ-1 Stargate SG-1 Վալա Մալ Դորան
2007 -[[Դրեզդենի ֆայլերը|Դրեզդենի ֆայլերը]] ս The Dresden Files Լիզ
2008 ֆ Ասղային դարպասներ. ճշմարտության տապան Stargate: The Ark of Truth Վալա Մալ Դորան
2008 ֆ Աստղային դարպասներ. Կոնտինուում Stargate: Continuum Վալա Մալ Դորան
2008 ս Լուսնի լույսը Moonlight մաքրուհի
2012 Diablo III Diablo III տիրուհի՝ Pain — Cydaea (ձայն)
2013-2015 ս Առաջնածինները The Originals Դալյա
2016-[[Մեկուսացում|Մեկուսացում]] ս Containment Բժիշկ Սաբինա Լոմերս

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]