Ռիկ Սանչես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Rick Sanchez
Սեռարական
Մազերերկնագույն
Աշխատանքգիտնական
ԲարեկամներԲԵթ Սմիթ, Սամմեր Սմիթ, Մորտի Սմիթ, Ջերրի Սմիթ
Կրոնաթեիզմ
ՍտեղծողՋասթին Ռոյլանդ


Ռիկ Սանչես, «Ռիկ և Մորտի» ամերիկյան մուլտսերիալի գլխավոր հերոս, հանճարեղ գիտնական, աթեիստ (մի քանի սերիաներում նա աղոթում է Աստծուն, սակայն, երբ նա փրկվում է, նա վերսկսում է ժխտել Աստծո գոյությունը), արբեցող, Մորտիի պապիկը։

Երրորդ եթերաշրջանի սկզբում նա 70 տարեկան[1] էր։ Ռիկը վախենում է ծովահեններից և նրա թուլությունը Սանչեսիումն է (սակայն երրորդ եթերաշրջանում նա պատմում է, որ դա ընդամենը խորամանկություն էր)։ Ելնելով նրանից, որ գոյություն ունեն անսահմանափակ տիեզերքներ, և գոյություն ունեն անթիվ Ռիկեր, մուլտսերալիալի հերոսը ենթադրաբար պատկանում է С-137 աշխարհին։ Կոմիքսների սերիայում Ռիկը պատկանում է C-132 աշխարհին, իսկ «Pocket Mortys» խաղում՝ C-123[2] աշխարհին։

Ռիկ Սանչեսի նախատիպը Էմմետտ Բրաունն է, «Հետ դեպի ապագա» տրիլոգիայի հերոսը։

Մտահղացում և ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիկի ստեղծման մտահղացումը պատկանում է Ջասթին Ռոյլանդին։ 2006 թվականի հոկտեմբերին նա ստեղծել է «The Real Animated Adventures of Doc and Mharti» մուլտֆիլմը, որը «Հետ դեպի ապագա»[3] ֆիլմի ծաղրերգությունն է։

«Այդ ժամանակ (2006 թվականի հոկտեմբերին) ես կորցնելու ոչինչ չունեի, և իմ առաջնային նպատակն էր այն անվանել «Հետ դեպի ապագա. Universal ստուդիայի նոր պաշտոնական մուլտֆիլմը՝ նոր Դոկ Բրաունի և Մարթի ՄակՖլայի մասնակցությամբ», իսկ հետո ես ուղղակի կնստեի և կսպասեի նրանց փաստաբանների նամակներին որտեղ հայտնում են իրենց գալու ցանկության մասին։ Ահա թե ինչու է դա այդքան նողկալի։ Ես ուղղակի միջոց էի փնտրում մեծ ստուդիան «ծաղրելու» համար»։
- Ջաստին Ռոյլանդ[4]

Ռիկի արտաքին տեսքը. լաբորատոր սպիտակ խալաթ, շականակագույն տաբատ գոտիով, ցցված երկնագույն մազեր։

Կերպարի պատմությունը և բնավորությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիկը՝ Բեթի հայրը, Սամմերի և Մորտիի պապիկը, Ջերիի աներն է։ Հայտնի է, որ նա երկար ժամանակ բացակայել է ընտանիքից[5]։ Սերիալի հիմնական գործողությունները սկսում են նրա՝ Բեթի մոտ վերադառնալուց հետո։

Ռիկը՝ թերահավատ է, ցինիկ, հոռետես, նա անգիտակից է, վարպետորեն տիրապետում է սարկազմին և զզվում է մարդկանցից, որովհետև բոլորին հիմար է համարում։ Նրա թևավոր արտահայտությունը՝ «Wubba Lubba Dub Dub», որը թարգմանվելով Թռչնի անձի մայրենի լեզվով նշանակում է «Ես ուժեղ ցավ եմ զգում, օգնիր ինձ»։ Ռիկը հանճարեղ գյուտարար է, ով մարդու մարմնի մեջ ստեղծել է զվարճանքի այգի, ուրիշների երազները կառավարելու սարք, սաղավարտ, որը բարելավում է ուղեղի գործունեությունը (և դա ընդամենը առաջին եթերաշրջանի առաջին 3 սերիայում) և այլն։ Նա նաև Մորտիի հետ ճամփորդում է տարբեր տարածություններով։ Այլմոլորակայինների մեջ նա ունի ինչպես ընկերներ, այնպես էլ թշնամիններ[6]։

Ի սկզբանե մուլտֆիլմի հեղինակները չէին ցանկանում բացահայտել Ռիկի անցյալը որպեսզի չբարոյականացնեն սերիալը և պահպանեն կերպարի առեղծվածությունը[7]։ Չնայած դրան, Ռիկի կյանքի մասին ինֆորմացիան առանց ժամանակագրական հաջորդականության, բացահայտվում է տարբեր սերիաներում։ Այդպես, նրա հիշողությունների մի մասը ցուցադրվում է 1-ին եթերաշրջանի 10-րդ սերիայում «Ռիկի աստիճանային մոտակա ռիկոնտակներ», նրա հանցագործ անցյալը հատուկ նշված տասերրորդում, 2-րդ եթերաշրջանի վերջին սերիայում՝ «Հարսանեկան շինծուներ», իսկ իր կինը՝ Բեթիի մայրը ցուցադրվում է 1-ին («Ռիկբեք Ռիկշենից») և 7-երրորդ(«Ռիկլանտիդական խառնաշփոթություն») սերիաներում։

Վարկածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտսերիալի հեղինակների կողմից Ռիկի մասին ինֆորմացիայի բացակայությունը կատալիզատոր է հանդիսանում սերիալի և հիմնականում կերպարի մասին բազմաթիվ վարկածների առաջացման համար։ Ռիկի հանճարության վարկածներից մեկը կառուցվում է առաջին սերիայում։ Դրան համաձայն, Ռիկի հանճարության գրավականներն են հսկա սերմերը, որոնք աճում են 35C տարածության հսկա ծառերի վրա։ Հսկա սերմերի փոխադրման հետ կապված խնդիրների պատճառով, Ռիկը սերմերը դնում է իր թոռան՝ Մորտիի մեջ, որոնք ինտելեկտով են օժտում Մորտիին։

Վարկածի քննադատությունը հիմնվոմ է այն հարցի շուրջը, թե ինչպես Ռիկի բնական հանճարության դեպքում, նա ստեղծել է պորտալային թնդանոթ և գտել հսկա սերմերը ուրիշ տարածությունում[8][9],:

Երկրորդ եթերաշրջանի ավարտից հետո հայտնվել են վարկածներ, թե ինչ հանցագործությունների պատճառով է Ռիկը հայտնվել բանտում, և ինչու են նրան անվանում տիեզերական ահաբեկիչ։ Համաձայն ամենատարածված վարկածի Ռիկը տարածություններ է ոչնչացնում։ Բացատրվում է դա նրանով, որ Ռիկն օգտագործելով պորտալային թնդանոթը՝ կարողանում է տեղափոխվել տարածություններով, ինչը անդրադառնում է պատմության ընթացքի վրա։ Դրա հետ մեկտեղ համարվում է, որ լքված տարածությունները կյանքի համար անպիտան են դարձել Ռիկի պատճառով։ Որպես օրինակ է ներկայացվում «Ռիկի խմիչք #9» սերիան, ըստ վերջինիս սյուժեի С-137 տարածության մոլորակներից մեկին վրա է հասնում Կրոնենբերգ-հրեշների համաճարակը, որից հետո Ռիկը թոռան հետ տեղափոխվում են ուրիշ տարածություն, որտեղ ուրիշ Ռիկ և Մորտին մահացել են, իսկ նրանց մարմինը դեռ չեն հայտնաբերել։ Ժամանած Ռիկը և Մորտին թաղելով մարմինները տան հետևի բակում։ Դրա հետ մեկտեղ Ռիկը C-137 տարածությունից իրեն հանգիստ է պահում, ինչից այս վարկածի հետևորդները ենթադրում են, որ այդպիսի դեպքերն իր համար սովորական են։ Որպես լրացուցիչ ապացույց է բերվում դրվագ «Հասցնել մինչև Մորտի-գիշեր», որտեղ Ջերիին հանձնելով հատուկ «մանկապարտեզ», Ջերիի համար հատուկ հարցաթերթիկում տարածությունների տողում իր մասին Ռիկը գրում է С-137, իսկ Ջերիինը «անհայտ», ինչը ըստ վարկածի հեղինակների՝ հաստատում է Ռիկի բազմակի տարածությունների փոփոխությունները[10][11],:

Երրորդ եթերաշրջանի երրորդ սերիայում Ռիկն ինքն իրեն վերածում է վարունգի։ Այդ սերիայից հետո հայտնվել է մի քանի վարկած, թե ինչ նպատակով է դա արվել և ինչպես է դա բնութագրում կերպարին, սակայն մուլտֆիլմի ստեղծողներից մեկը՝ Դեն Հարմոնդը պնդում է, որ այդ վերածումը ոչ մի իմաստ չի կրում և արվել է ընդամենը զվարճանքի համար[12]։

Ազդեցության աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ եթերաշրջանի առաջին սերայում նշված Ռիկի՝ «ՄաքԴոնալդսից» սիչուանյան սոուսը ստանալու ցանկությունը, որը ժամանակավոր օգտագործվում էր 1998 թվականին «Մուլան» մուտֆիլմի գովազդային կոմպանիայի շրջանակներում, բերել է նրան, որ արագ սննդի ռեստորանների ցանցը խոստացել է վերադարձնել սոուսն իր ճաշացանկ[13]։

Դրվագը լույս է տեսել 2017 թվականի ապրիլի 1-ին։ Սերիալի երկրպագունները հենց այդ օրը սկսեցին բողոքել, պահանջելով սոուսը վերադարձնել։ Change.org կայքում հայտնվել է խնդրագիր, որը մեկ ամսում 35 հազար ստորագրություն է հավաքել[14]։ Արագ սննդի ցանցը լռում էր, մինչդեռ մարդիկ փորձում էին իրենց ձեռքերով ստեղծել սոուսը[15]։ Հանկարծակի գտած 1998 թվականի բնագիր փաթեթ eBay-ում վաճառվել է 14 700 դոլարով[16]։

Հուլիսի վերջին «ՄաքԴոնալդս»-ն ուղարկել է Ջասթին Ռոյլանդին մեկ շիշ սիչուանյան սոուս, որպես նվեր։

Գլխավոր պայմանն այն էր, որ սոուսը ոչ մի ձև չհասնի Ջերրիին՝ Մորտիի հորը, որից Ռիկն ամբողջ սերիալի ժամանակ զզվում էր[17]։ Հոկտեմբերի 2-ին Twitter-ում հայտվել է գրառում այն մասին, որ հոկտեմբերի 7-ին ԱՄՆ-ում սոուսը կարճաժամկետ հասանելի կդառնա հաճախորդների համար[18][19],:

Հոկտեմբերի 7-ին մեկ օրով, սիչուանյան սոուսը հայտնվել է ցանցի որոշ ռեստորաններում։ Այնուամենայնիվ «Ռիկ և Մորտի»-ի բոլոր երկրպագուներին այն չի հերիքել։ Որոշ ռեստորաններում նույնիսկ պիկետներ են հավաքվել, և աշխատակիցները ստիպված էին ոստիկանության դիմել։ Որոշ մարդիկ սկսեցին վերավաճառել սոուսը։ Օրինակ՝ 23-ամյա Ռեյչել Մերին փաթեթի նկարը տեղադրել է FacebookPIN NATION խմբակցությունը, որտեղ շփվում են «Ռիկ և Մորտի»-ի երկրպագուները, և սոուսի փոխարեն կարողացել է մեքենա ստանալ[20]։

Շուտով ընկերությունը հայտարարեց, որ սոուսը կվերադառնա ճաշացանկ ձմռանը, ավելի երկար ժամկետով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Odiso Edim. «Rick And Morty Season 3 Episode 6 Review: Toxin Toxic Toxicity». Foxgist. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 21 октября 2017-ին.
  2. Andrew Whalen (29 июня 2016). «'Pocket Mortys' Is Out Now, But It's Not Rick and Morty From The Show». Player One. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 21 октября 2017-ին.
  3. Elise Czajkowski (12 ноября 2013). «Dan Harmon's 'Rick and Morty' Premieres on Adult Swim on Dec. 2». Splitsider. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 21 октября 2017-ին.
  4. «Doc And Mharti in High Definition». Vimeo. 8 июня 2014. Վերցված է 21 октября 2017-ին.
  5. «Рик Санчез». рик-и-морти.рф. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 21 октября 2017-ին.
  6. «Рик Санчез – Персонажи сериала Рик и Морти». Сайт телеканала 2х2. Վերցված է 21 октября 2017-ին.
  7. Андрей Андронов (12 августа 2015). «Интервью с создателями Рика и Морти». g4sky.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 21 октября 2017-ին.
  8. Soderling (21 августа 2015). «Рик Санчез – Персонажи сериала Рик и Морти». YouTube. Վերցված է 21 октября 2017-ին.
  9. Channel Frederator (16 марта 2017). «Rick Is NOT a Genius. Rick's Secret Revealed? Rick and Morty — Cartoon Conspiracy (Ep. 143)». YouTube. Վերցված է 21 октября 2017-ին.
  10. The Film Theorists (23 апреля 2016). «Film Theory: Rick's True Crime EXPOSED! (Rick and Morty)». YouTube. Վերցված է 21 октября 2017-ին.
  11. «Теории «Рика и Морти»: за что Рик сидит в тюрьме?». Блог на сайте телеканала 2х2. 22 сентября 2016. Վերցված է 21 октября 2017-ին.
  12. The Film Theorists (29 сентября 2017). «Film Theory: Pickle Rick ACTUALLY WORKS! (Rick and Morty, Feat. DAN HARMON!)». YouTube. Վերցված է 21 октября 2017-ին.
  13. «To our customers and Szechuan Sauce lovers». news.mcdonalds.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 21 октября 2017-ին.
  14. Josh Mingle (1 апреля 2017). «Bring back McDonald's Szechuan sauce». Change.org. Վերցված է 21 октября 2017-ին.
  15. «Как приготовить Сычуаньский соус из «Рика и Морти»». Блог на сайте телеканала 2х2. 12 апреля 2017. Վերցված է 21 октября 2017-ին.
  16. «Винтажный соус из «Макдональдс» продали за 14 тысяч долларов». ВЕСТИ.Ru. 13 апреля 2017. Վերցված է 22 октября 2017-ին.
  17. «Пост Джастина Ройланда в Twitter». Twitter. 30 июля 2017. Վերցված է 22 октября 2017-ին.
  18. «Пост компании «Макдональдс» в Twitter». Twitter. 2 октября 2017. Վերցված է 22 октября 2017-ին.
  19. «Сериал «Рик и Морти» вернул сычуаньский соус в «Макдональдс»». КиноПоиск. 3 октября 2017. Վերցված է 22 октября 2017-ին.
  20. «Фанат «Рика и Морти» поменял VW Golf на пакет сычуаньского соуса». motor.ru. 12 октября 2017. Վերցված է 22 октября 2017-ին.