Էսթել Փարսոնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էսթել Փարսոնս
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 20, 1927(1927-11-20)[1] (96 տարեկան)
Ծննդավայր՝Marblehead, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝երգչուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, սցենարիստ և կինոպրոդյուսեր
Պարգևներ՝
IMDb։ID 0663820

Էսթել Փարսոնս (անգլ.՝ Estelle Parsons, նոյեմբերի 20, 1927(1927-11-20)[1], Marblehead, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, օսկարակիր և բրոդվեյան մի շարք բեմադրությունների թատրոնի ռեժիսոր։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսթել Մարգարեթ Փարսոնսը (անգլ.՝ Estelle Margaret Parsons) ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 20-ին Լինում, Մասաչուսեթս, շվեդ ծնողների՝ Էլինոր Ինգեբորի և Էբեն Փարսոնսի ընտանիքում[3][4]։ Նա կրթություն է ստացել Մեն նահանգի Ուկ Գրուվ դպրոցում։ Կոնեկտիկուտի քոլեջն ավարտելուց հետո (1949), նա որոշ ժամանակ Բոստոնի համալսարանում ուսումնասիրել է իրավաբանություն, այնուհետև սկսել է երգչուհու իր կարիերան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյու Յորք տեղափոխվելուց հետո Էսթել Փարսոնսն աշխատել է որպես սցենարի հեղինակ, պրոդյուսեր և հաղորդավար «The Today Show» լրատվականում։ 1961 թվականին նա իր թատերական դեբյուտը կատարեց Նյու Յորքում, իսկ 1963 թվականին արդեն արժանացավ «Theatre World Award»-ին։ Փարսոնսը նաև առաջադրվել է չորս «Թոնի» մրցանակների՝ «Միրթլի յոթ անկումները» (1968), «Միսս Ռիրդոնը նույնպես մի քիչ խմում է» (1971), «Միսս Մարգարիդայի ճանապարհը» (1978) և «Առավոտյան յոթին» (2002) պիեսներում ունեցած դերերի համար։ Բացի դերասանական կարիերայից, նա նաև զբաղվել է ռեժիսուրայով, բեմադրելով 1986 թվականին Բրոդվեյում «Ռոմեո և Ջուլիետ»-ը և «Մակբեթ»[5]։

Էսթել Փարսոնսը երկու անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի՝ երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար՝ 1968 թվականին «Բոննի և Քլայդ» ֆիլմում Բլանշի դերի համար, որը նրան արժանացրեց կինոակադեմիայի մրցանակի, և 1969 թվականին Կալլա Մաքիի համար՝ «Ռեյչել, Ռեյչել» ֆիլմում։ 1971 թվականին դերասանուհին առաջադրվել է  Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի մրցանակի (BAFTA) «Ձմերուկ մարդը» ֆիլմում դերակատարման համար։ Մեծ էկրանին նրա մյուս աշխատանքներից են՝ «Ամեն ինչ Փիթի համար» (1974), «Դիկ Թրեյսի» (1990) և «Կողքի տղաները» (1995) ֆիլմերը։ 1980 թվականին դերասանուհին փորձեր է անցել Պամելա Վուրհիսի դերի համար «Ուրբաթ 13» թրիլլերում, սակայն դերը տրվել է Բեթսի Փալմերին[6]։

Տարիների ընթացքում Էսթել Փարսոնսը ակտիվ գործունեություն է ծավալել հեռուստատեսության մեջ։ Նա դերեր է ունեցել «Ռոզաննա», «Հրեշտակի հպումը », «Օրենք և կարգ» հեռուստասերիալներում, ինչպես նաև բազմաթիվ հեռուստաֆիլմերում։

2004 թվականին Էսթել Փարսոնսը ներառվել է Ամերիկյան թատրոնի փառքի սրահում[7]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանուհին ամուսնացած է եղել երկու անգամ։ 1953-1958 թվականներին նրա ամուսինն էր Ռիչարդ Գեհմանը։ Նրանք ունեին երկվորյակ դուստրեր՝ լրագրող Էբի և դերասանուհի Մարթա Գեհմանը, մինչ ամուսնալուծությունը 1958 թվականին[8]։ Նրա թոռը՝ Էբեն Բրիթոնը, Էբիի որդին, Չիկագո Բիրսի և Ջեքսոնվիլ Յագուարսի նախկին խաղացող է, ում անվանել են իր նախապապի՝ Էսթելի հոր պատվին[9]։ 1983 թվականի հունվարին նա ամուսնացել է իր 10 տարվա զուգընկերոջ՝ Փիթեր Զիմրոթի հետ[10]։ Նրանք որդեգրել են 1983 թվականի փետրվարին ծնված Աբրահամին։ Զիմրոթը մահացել է 2021 թվականի նոյեմբերի 8-ին[11]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1963 ֆ Զատիկ Զատիկ Ladybug Ladybug ՋոԷնի մայր
1967 ֆ Բոննի և Քլայդ Bonnie and Clyde Բլանշ Բերոու
1968 ֆ Ռեյչել, Ռեյչել Rachel, Rachel Քալա Մաքի
1968 ֆ Ջուրը մի խմեք Don't Drink the Water Մարիոն Հոլանդեր
1970 ֆ Ձմերուկ մարդը Watermelon Man Ալտեիա Գարբեր
1970 ֆ Ես քայլում եմ գծով I Walk the Line Էլեն Հենեյ
1970 ֆ Ես երբեք չեմ երգել իմ հոր համար I Never Sang for My Father Ալիսա
1973 ֆ Երկու մարդ Two People Բարբարա Նյումեն
1974 ֆ Ամեն ինչ Փիթի համար For Pete’s Sake Հելեն Ռոբինս
1975 ֆ Նախախաղ Fore Play 1-ին տիկին / պարմանուհի
1989 ֆ Քույրեր Լեմոն The Lemon Sisters միսիս Կուպչակ
1990 ֆ Կապույտ տղամարդիկ The Blue Men Մեյ
1990 ֆ Դիկ Թրեյսի Dick Tracy միսիս Թրահուարթ
1995 ֆ Կողքի տղաները Boys on the Side Լուիս
1996 ֆ Փնտրելով Ռիզարդին Looking for Richard Մարգարիտա Անժուաիսկայա
1997 ֆ Այդ անիծյալ կատուն That Darn Cat ծեր տիկին ՄքՔրաքեն
2018 ֆ Դիանա Diane Մերի

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակ Տարի Կատեգորիա Ֆիլմ Արդյունք
Օսկար 1968 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Բոննի և Քլայդ Հաղթանակ
1969 Ռեյչել, Ռեյչել Առաջադրված
BAFTA 1971 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Ձմերուկ մարդը Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  3. «The Passion of estelle parsons». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 1-ին.
  4. «Estelle Parsons Biography (1927-)». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 1-ին.
  5. «Эстелл Парсонс / Карьера».
  6. «Эстелл Парсонс - Биография».
  7. "Hall of Fame honors hoofer" Variety, October 24, 2004.
  8. Kahn, Toby (1983 թ․ սեպտեմբերի 26). «Actress Estelle Parsons Tackles Her Toughest Role: At 55, She's a Mom Again». People. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  9. «Player Bio - Eben Britton». chicagobears.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  10. «About Us». NYPD Monitor. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 8-ին.
  11. Sisak, Michael R. «Peter Zimroth, Lawyer Who Oversaw NYPD Reforms, Dies at 78». NBC New York. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 12-ին.