Թոմ և Ջերի. Շերլոկ Հոլմս
Թոմ և Ջերի. Շերլոկ Հոլմս (անգլ.՝ Tom and Jerry Meet Sherlock Holmes), ամերիկյան կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ[1], որի շնորհանդեսը տեղի է ունեցել 2010 թվականի օգոստոսի 24-ին[2]։ Ֆիլմը համարվում է Սփայկ Բրանդտի և Ջեֆ Սյերժի ռեժիսորական աշխատանքը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրադարձությունները տեղի էին ունենում Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում[3]։ Հայտնի ամերիկացի ոստիկանական հետախույզ Շերլոկ Հոլմսը և նրա գործակիցները Լոնդոնում որոնում էին ոսկի գողացած հանցագործին։
Այդ պահին նրանց ոտքերի վրայով անցնում են միմյանց հետ բանավիճող Թոմը և Ջերին։ Նրանք հանկարծակի լսում են այդ լուրի մասին և որոշում են օգնել ոստիկանին։
Հանկարծ ոստիկանները հայտնաբերում են մի անգլիացի երգչուհու՝ ով կարող էր լինել գողության թեկնածու։ Որոշ ժամանակ անց Մեծ Բրիտանիայի դատարանը այդ երգչուհուն ճանաչում է մեղավոր, սակայն Շերլոկ Հոլմսը դեռ հաստատակամ չէր այդ որոշման մեջ։
Թոմը, Ջերին, Տաֆֆան և այլ կենդանիներ համախմբվում են իրական հանցագործին գտնելու համար։ Որոշ ժամանակ անց Ջերիի ջանքերի շնորհիվ կենդանիների խումբը բացահայտում է, որ գողությունը կատարել է պրոֆեսոր Մորիարտին[4], որն մշտապես եղել է Շերլոկ Հոլմսի հակառակորդը և ուզեցել է սպանել նրան։ Նենգ գիտնականը հերթով առևանգում է իր գաղտնիքը բացահայտած կենդանիներին։
Վերջում մնում է միայն Թոմ կատուն։ Թոմը թակարդի միջոցով բռնում է պրոֆեսորին, և նույն պահին սենյակ են մտնում Շերլոկ Հոլմսը և իր աշխատակիցները։ Դրանք ձերբակալում են հանցագործին։ Ի վերջո, Թոմը փրկում է բոլորին...
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բիլլի Ուեսթ — Թոմ (տիտրերի վրա նշված է)
- Ջո Ալասկի — Ջերի (տիտրերի վրա նշված է)
- Մայքլ Յորք — Շերլոկ Հոլմս
- Ջոն Ռիս-Դևիս — բժիշտ Վաթսոն
- ՄալքոլմՄակդաուլ — պրոֆեսոր Մարիարտի
- Գրեյ Գելայիլ — Ռեֆ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ֆիլմի ընդհանուր բովանդակությունը` սյուժեն». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Թոմ և Ջերի. Շերլոկ Հոլմս մուլտֆիլմը «amazon.com» կայքում». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Ֆիլմի կերպարները». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Ֆիլմի բոլոր կերպարները – Պրոֆեսոր Մորիարտի». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
|
|