Թոմ կատու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Tom Cat
TomCatHeader.PNG
Կերպար կատու
Սեռ արական
Մազեր բաց մոխրագույն
Աչքեր դեղին և կանաչ
Հակառակորդ Սպայկա
Ջերի
Ծնողներ հայր` Թոմաս Ջասպեր
մայր` Մարիել Ջասպեր
Բարեկամներ Ջորջ[1]
Նախասիրություններ կաթ խմել
մուկ որսալ
հսկել տունը
գումար վաստակել
հեռուստացույց դիտել
Ստեղծող Յոզեֆ Բարբերա
Ուիլյամ Հաննա

Թոմաս Ջեյմս Ջասպեր, (անգլ.՝ Tom Cat), անիմացիոն կատու, որը հանդիսանում է «Թոմ և Ջերի», «Թոմի և Ջերիի շոուն», «Թոմ և Ջերի. Կատակերգական շոու», «Թոմ և Ջերի. Մանկության տարիներ» և «Թոմի և Ջերիի արկածները» մուլտֆիլմի գլխավոր հերոսը Ջերի մկան հետ միասին։

Առաջին «Puss Gets the Boot» մուլտֆիլմում այս կատուն անվանվել է Ջասպեր[2], սակայն երբ ստեղծվեց նաև «The Midnight Snack»-ը կատուն սկսեց անվանվել միայն Թոմ կամ անվան այլ ձևեր՝ Թոմ, Թոմմի և Թոմաս։ Ամբողջական անունը Թոմաս Ջեյմս Ջասպեր[3]

Թոմը տիպիկ տնային կատու է՝ սիրում է երկար ժամանակ քնել իր համար նախատեսված անկողնում կամ պարզապես հատակի վրա, ուտել (մածուն, կաթ, թթվասեր, կամ իր որսած կենդանիները), հետաքրքրված է իր հասակակից այլ կատուներով և կատվի ձագերով[4]։ Ունի շատ ընկերներ, այդ թվում մի շարք կատուներ։

Թոմը պատվով է կատարում իր տնային պարտականությունները, որն է երբեմն դժվարությամբ կամ հեշտությամբ որսալ տուն ներկուժած մկներին։ Երբեմն նա սիրահարվում է և շեղվում իր աշխատանքից, բայց դա շատ հազվադեպ։ Նա նաև սիրում է որսալ փոքրիկ կենդանիներ (մկները, ձուկ, թռչուններ)[4][5]։

Ի տարբերություն մյուս հասարակ կատուների, Թոմը շատ ավելի մարդամոտ է և ունի շատ ծանոթներ, որոնք կատուներ չեն։ Թոմը նաև շատ շնորհալի է։ Նա կարողանում է նվագել դաշնամուր[6], կիթառ, հավայան կիթառ և նույնիսկ գլխավորել սիմֆոնիկ նվագախումբ[7]։ Նա նույնիսկ կարողանում է կարդալ (հիմնականում թերթերի նորություններ բաժինը, սակայն նաև կարդում է գրքեր[8][9]

Լսում է ռադիո և դիտում հեռուստացույց։ Նա շատ է սիրում զվարճանք[10]։ Նույնիսկ Թոմը մեկ անգամ ուսուցանել է փոքրիկ կատվի, սակայն անհաջող դասերի պատճառով հրաժարվել այդ գործից։ Թոմը նաև ակտիվորեն անցկացնում է իր հանգիստը՝ նա կարողանում է խաղալ թենիս[11], գոլֆ[12], բիլիարդ[13], բոուլինգ[13], սպորտային այլ խաղեր և զբաղվում է ձկնորսությամբ[14]։ Նա նաև սիրում է ճանապարհորդել, գնալ լողափ[15] և տախտակով սահել ծովում։

Թոմը խորթ է վատ սովորույթներին, սակայն կան սերիաներ որտեղ ցույց է տալիս թե ինչպես է Թոմը ծխում սիգար[16] և այլ ծխախոտեր[17]։ Նա նաև օգտագործում է ալկոհոլ և հարբում ծայրահեղ աստիճանի[18]։

Թոմը հաճույթով նշում է բոլոր տոները։ Մասնավորապես ցույց է տրվում թե ինչպիսի մեծ շուքով է նշում Թոմը Սուրբ Ծնունդը[19] և Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության օրը[20]։ Բացի դրանից սիրում է նաև Զատկի տոնը։

Թոմը միևնույն ժամանակ վախենում է ուրվականներից և հոգիներից։

Թոմը շատ է սիրահարվում կանանց վրա, սակայն կանանց հարցերում նրա բախտը չի բերում։ Նա կարողանում է հագնվել ինչպես էլեգանտ տղամարդ[21], կազմակերպել ռոմանտիկ ընթրիք[22], երգել սերենադ[23], նվիրել ծաղիկներ[24], ոսկյա իրեր և քաղցրավենիք[25]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. սերիա Timid Tabby
  2. Mark Christopher Carnes, American national biography, https://books.google.am/books?id=wZczV8ZxgL4C&pg=PA225 
  3. IMDb։ «The Midnight Snack (1941)»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-26-ին։ Վերցված է մայիսի 16, 2010 
  4. 4,0 4,1 սերիա The Flying Cat
  5. սերիա Kitty Foiled
  6. սերիա The Cat Concerto
  7. սերիա Tom and Jerry in the Hollywood Bowl
  8. սերիա Mouse Trouble
  9. սերիա Jerry’s Diary
  10. սերիա Saturday Evening Puss
  11. սերիա Tennis Chumps
  12. սերիա Tee for Two
  13. 13,0 13,1 սերիա Cue Ball Cat
  14. սերիա Cat Fishin'
  15. սերիա Salt Water Tabby
  16. սերիա The Million Dollar Cat
  17. սերիա Texas Tom
  18. սերիա Part Time Pal
  19. սերիա The Night Before Christmas
  20. սերիա Safety Second
  21. սերիա The Zoot Cat
  22. սերիա The Mouse Comes to Dinner
  23. սերիա Solid Serenade
  24. սերիա Springtime for Thomas
  25. սերիա Puss n’ Toots

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]