Ֆրեդ Քուիմբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրեդ Քուիմբի
Fred Quimby - Nov 1920 EH.jpg
Ծննդյան թիվ՝հուլիսի 31, 1886(1886-07-31)
Ծննդավայր՝Մինեապոլիս, ԱՄՆ
Վախճանի թիվ՝սեպտեմբերի 16, 1965(1965-09-16) (79 տարեկան)
Վախճանի վայր՝Սանտա Մոնիկա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ԱՄՆ
Մասնագիտություն՝կինոպրոդյուսեր և մուլտիպլիկատոր
Պարգևներ՝
IMDb։ID 0703642

Ֆրեդերիկ Քլինթոն «Ֆրեդ» Քուիմբի[1] (անգլ.՝ Frederick Clinton "Fred" Quimby, հուլիսի 31, 1886(1886-07-31), Մինեապոլիս, ԱՄՆ - սեպտեմբերի 16, 1965(1965-09-16), Սանտա Մոնիկա, ԱՄՆ), ամերիկացի անիմացիոն պրոդյուսեր, որն առավել հայտնի է «Թոմն ու Ջերին» մուլտսերիալի շնորհիվ, ինչը նրան բերել է «Օսկարի» ութից յոթ մրցանակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր գործունեությունը նա սկսել է որպես լրագրող հայրենի Մինեապոլիս քաղաքում։ 1907 թվականին նա դարձել է Մոնտանայի Միսսուկա քաղաքի կինոթատրոնի կառավարիչ, իսկ ավելի ուշ աշխատանք է ստացել «Pathé» կինոստուդիայում։ Գործունեության սկզբում որպես պրոդյուսեր 1921 թվականին Քուիմբին մեծ հաջողությունների է հասել կինոստուդիայում՝ դառնալով տնօրենների խորհրդի անդամներից մեկը։ 1924 թվականին նրան աշխատանքի է ընդունել «Fox» կինոընկերությունը, իսկ 1927 թվականին Քուիմբին տեղափոխվել է «MGM», որտեղ դարձել է զարգացման բաժնի ղեկավար։ 1937 թվականին նա նշանակվել է «MGM»-ում այդ տարի բացված անիմացիայի բաժնի ղեկավար[2][3]։

1939 թվականին Ուիլյամ Հաննան և Ջոզեֆ Բարբերան նրան առաջարկել են էկրանավորել կատվի ու մկան արկածների մասին նրա ծաղրանկարները, ինչը հանգեցրել է «Puss Gets the Boot» դրվագի ստեղծմանը, որը դարձել է «Թոմն ու Ջերին» մուլտիպլիկացիոն ֆիլմաշարի առաջին մասը[2]։ Հենց այդ դրվագն էլ առաջադրվել է «Օսկարի»։ Հետագայում Ֆրեդ Քուիմբին ևս տասներկու անգամ առաջադրվել է Կինոարվեստի և գիտության ակադեմիայի մրցանակին և ևս յոթ անգամ նվաճել է այն։ 1955 թվականին նա հեռացել է «MGM»-ից, իսկ 1957 թվականին մուլտիպլիկացիոն բաժանմունքը փակվել է, և ավարտվել են «Թոմն ու Ջերին» մուլտսերիալի նկարահանումները։ Ֆրեդ Քուիմբին մահացել է Սանտա Մոնիկայում 1965 թվականին 79 տարեկանում[4]։

«MGM»-ի մուլտիպլիկատորների և պրոդյուսերի հարաբերությունները մշտապես եղել են լարված։ Նրանք կարծում էին, որ Քումբին անօգուտ էակ է, որը գլուխ չի հանում անիմացիայից, սակայն մշտապես վիճում է նկարիչերի հետ, երբ առաջ չէին տանում ինչ-որ գաղափարներ։ Այն, որ Քուիմբին մշտապես մրցանակներ էր ստանում ստուդիայի մուլտֆիլմերի համար, կրակի վրա ավելի էր յուղ լցնում[5]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օսկար՝ «Լավագույն կարճամետրաժ մուլտֆիլմ» (1940, 1943, 1944, 1945, 1946, 1948, 1951, 1952)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Susanin Timothy S. (2011)։ Walt Before Mickey: Disney's Early Years, 1919–1928։ University Press of Mississippi։ էջ 290։ ISBN 1604739606 
  2. 2,0 2,1 The Creators
  3. Barbera, Joseph My Life in "Toons": From Flatbush to Bedrock in Under a Century. — Atlanta, GA: Կաղապար:Нп3, 1994. — ISBN 1-57036-042-1
  4. Resting Places
  5. «IMDb, Biography for Fred Quimby»։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-01-ին։ Վերցված է 2013-06-26 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]