Արջուկ Յոգի (մուլտհերոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Yogi Bear
Yogi Bear with "don't feed the bears" message - NARA - 286013.jpg
Արջուկ Յոգի
Կերպար Յոգի
Սեռ արական
Ստեղծող Հաննա Ուիլյամ


Արջուկ Յոգի (անգլ.՝ Yogi Bear), «Hanna-Barbera» ընկերության մուլտիպլիկացիոն ֆիլմի հորինված կերպար, մարդակերպ արջուկ։ Առաջին անգամ հայտնվել է 1958 թվականին[1]՝ որպես Հեկելբերի Հաունդի շան մասին մուլտսերիալի երկրորդական կերպար, սակայն շնորհիվ մեծ ժողովրդականության 1961 թվականի հունվարին դարձավ սեփական՝ «Յոգա արջուկի շոու» մուլտսերիալի գլխավոր հերոսը[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արջուկ Յոգին ուղիղ քայլող գորշ արջ է՝ ուրախ և պարծենկոտ, կրում է կանաչ գլխարկ և փողկապ։ Նա ապրում է մտացածին Ջելիսթոունյան այգում (Ելոուսթոուն ազգային պարկի նմանակում)։ Նա միշտ իր հետ կրում է պիկնիկի համար նախատեսված զամբյուղ և ամբողջ օրը փորձում է այգի հաճախող զբոսաշրջիկներից ուտելիք գողանալ։ Նրա անփոխարինելի ուղեկիցը արջուկ Բու-Բուն է, որը աչքի է ընկնում իր զգույշ և վախկոտ բնավորությամբ։ Արջուկ Յոգիի մասին մուլտֆիլմերի մեծամասնության հումորի հիմքում ընկած են ուտելիք հայթայթելու փորձերը և երկու գլխավոր հերոսների համեմատությունը։ Մուլտսերիալի հիմնական հերոսներից են Յոգիի ընկերուհի արջուկ Սինդին, որը չի խրախուսում նրա վարքագիծը, և Ռենջեր Սմիթը, որը միշտ ձգտւմ է խանգարել Յոգիին ուտելիք գողանալ։ Յոգիի ամենահայտնի խոսքերից է․

Aquote1.png Ես ավելի խելացի եմ քան սովորական արջը: Aquote2.png

Մուլտֆիլմերում շուրջ 30 տարի (մինչև 1988 թվականը) Յոգի արջուկի կերպարը հնչյունավորել է դերասան Դոուս Բատլերը։ Կարծիք կա, որ նրա անունը ամերիկյան բեյսբոլիստ Յոգի Բերրայի անվան աղճատված ձևն է, սակայն կերպարի ստեղծողները ժխտում են այդ տեսակետը[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արջուկ Յոգիի մասին առաջին լիամետրաժ մուլտֆիլմը՝ «Ողջույն, ես արջուկ Յոգին եմ», թողարկվել է 1964 թվականին։

1970-1980-ական թվականներին հերոսի հայտնիությունը որոշ չափով նվազեց, հատկապես այն բանից հետո, երբ մամուլում հոդվածներ հայտնվեցին, որոնք ծաղրում էին «Hanna-Barbera» ընկերության մուլտֆիլմերի պատկերների «հնացած» տեխնիկան։ Մասնավորապես, մատնանշվում էր դրվագների քիչ քանակությունը, ինչի պատճառով, օրինակ՝ շարժվում էր ոչ թե արջի ամբողջ մարմինը, այլ միայն գլուխը (դա անիմատորներին դրդեց կրճատել հերոսի մասին միջին վիճակագրական մուլտֆիլմի պատկերները՝ 14 հազարից դարձնելով 2 հազար[4])։ Այդուհանդերձ, հաջորդ տարիներին ևս նրա մասին նկարահանվեցին տարբեր մուլտֆիլմեր և սերիալներ, իսկ 2010 թվականին նկարահանվեց նրա մասին առաջին լիամետրաժ 3D մուլտֆիլմը[5]։ 1980-ական թվականների առաջին կեսից արջուկ Յոգին դարձել է նաև մի շարք վիդիոխաղերի հերոս, իսկ 1960-ական թվականներին նրա մասին թողարկվել են նաև կոմիկսներ։

2011 թվականին Վիրջինիա նահանգի Լուրեյ քաղաքում տեղադրվել է հերոսին նվիրված հուշարձան[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Marc McDermott: Yogi Bear (PDF; 130 kB). In: Ray B. Browne, Pat Browne (Hrsg.): The Guide to United States Popular Culture. Popular Press, 2001. ISBN 0-87972-821-3. S. 944.
  • Jeff Lenburg, Chris Bailey (Hrsg.): The Encyclopedia of Animated Cartoons, 3. überarbeitete Ausgabe. Facts on File. 2008. ISBN 0-8160-6600-0. S. 676—677. (Digitalisat)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]