Ճակատագրի թակարդ (Թոմ և Ջերի)
Trap Happy | |
---|---|
![]() | |
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ժանր | Կատակերգություն ընտանեկան |
Երաժշտություն | Սքոթ Բրեդլի |
Երկիր | ![]() |
Լեզու | անգլերեն |
Պրոդյուսեր | Ֆրեդ Քուիմբի |
Ռեժիսոր | Յոզեֆ Բարբարա Ուիլյամ Հաննա |
Սցենարիստ | Յոզեֆ Բարբարա Ուիլյամ Հաննա |
Ընկերություն | Metro-Goldwyn-Mayer |
Սերիայի տևողություն | 7 րոպե |
Նախորդ | The Milky Waif? |
Հաջորդ | Solid Serenade? |
Շարք | Թոմն ու Ջերին |
«'Ճակատագրի թակարդ» (հայերեն՝ Trap Happy), «Թոմ և Ջերի» անիմացիոն մուլտֆիլմի 25-րդ սերիան։ Համարվում է առանձին կարճամետրաժ մուլտֆիլմ։
Էպիզոդը թողարկվել է 1946 թվականի հունիսի 29-ին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում` «Metro-Goldwyn-Mayer» ընկերության կողմից։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես միշտ, Թոմը և Ջերին գտնվում են պայքարի մեջ։ Ջերին կարողանում է սողոսկել Թոմ կատվի ձեռքից և մտնել իր տուն։ Թոմը հարցին լուծում տալու համար իրենից գոհ պայթուցիկ է այրում մկան տան դիմաց, սակայն չի էլ նկատում որ իր մեջքի հետևում նույն բանը (այս դեպքում ավելի մեծ պայթուցիկով) իր հետ անում է Ջերին։
Հետո Թոմը աղբաթիակով փորձում է վնասազերծել Ջերիին, սակայն անզգուշությամբ վնասում է սեփական երեսը։ Ջերին փախչելով հանգրվանում է իր տան մեջ, սակայն իր տան մեջ է տեսնում նաև ուշաթափված Թոմի գլուխը։
Զայրացած և ուժասպառ եղած Թոմը սկսում է գրքերում որոնել մկների դեմ գործող ծառայություն և գտում է համապատասխան հոդվածը։ Թոմը զանգահարում է այդ հասցեյով և նրանց բնակարան է ժամանում աշխատանքային հագ ու կապով մի սև կատու։ Սև կատուն լվանում է իր ձեռքերը ակվարիումի ջրում և ձեռքերը սրբում վարագույրով։
Այնուհետև սև կատուն անցնում է իր գործին։ Թոմը և մյուս կատուն սկսում են իրենց պայքարը «երկու մեկի դեմ» սկզբունքով։ Սկզբում նա մետաղյա պտուտակը ներկում է պանրագույն և նրան հաղորդում պանրի հոտ։ Դրանից հետո Սև գործարար կատուն պանրանման պտուտակը գլորում է մկան բնի մեջ և Ջերին չի կռահում իրեն սպասվող վտանգի մաիսն։
Խայծը կուլ տալուն պես կատուն նրան ձգում է մագնիսով և դուրս բերում իր բնից։
Սև կատուն ցանկանում է կացինով երկու կես անել մկանը, սակայն արդյունքում կիսվում է Թոմի պոչը, իսկ մուկը՝ փախում է։ Այս փորձը ձախողվում է։ Թոմը և Սև գործարար կատուն գազ են անցկացնում Ջերիի բնի մեջ, չնկատելով հակագազով Ջերիին[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Trap Happy (MGM)»։ Big Cartoon DataBase (BCDB) (en-US)։ https://plus.google.com/117456291751275504598/։ Վերցված է 2015-12-09
|
|