PlayStation 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
PlayStation 2 պատկերանիշը
ԱրտադրողSony Computer Entertainment
ԸնտանիքPlayStation
ՏեսակԽաղային համակարգ
ՍերունդՎեցերորդ սերունդ
Թողարկման ամսաթիվՄարտի 4, 2000
Վաճառված ապրանքների քանակ155,1 մլն
ԿրիչDVD, CD
Գրաֆիկական շարժիչ«Graphics Synthesizer», 147 ՄՀց, 4 Մբ DRAM վիդիոհիշուղություն
Կառավարման ձևերDualShock 2
Օնլայն-ծառայությունCentral Station խաղերի համար
ԲեսթսելերGrand Theft Auto: San Andreas 20,81 մլն
ՆախորդողPlayStation
ՀաջորդողPlayStation 3

«Sony PlayStation 2», «PS2» (ճապ.՝ プレイステーション2) «Sony» ընկերության կողմից ստեղծված վեցերորդ սերնդի տնային խաղահամակարգ, թվով երկրորդը՝ «Playstation» համակարգերում։ Սկզբնապես թողարկվել է ճապոնիայում՝ 2000 թվականի մարտի 4-ին, այնուհետև Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում։

155 միլիոն օրինակի վաճառքով համարվում է պատմությանը հայտնի ամենավաճառված վիդեոխաղային համակարգը։

Նախորդում է «PlayStation»-ին և հաջորդում «PlayStation 3»-ին։

Արտադրությունը Ճապոնիայում վերջնականապես դադարեցվել է 2012 թվականի դեկտեմբերի 28-ին, իսկ 2013 թվականի հունվարի 4-ին «Sony»-ն հայտարարարում է ամբողջ աշխարհում համակարգի արտադրության դադարեցման մասին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

DualShock 2 ջոյստիկը

Ստեղծել է Playstation-ի խաղաստեղծ թիմի ղեկավար Կենա Կուտարգիի կողմից։ Ավելի ուշ՝ «Playstation 2»-ի շնորհանդեսի ժամանակ, Կուտարգին նշում է, որ չկարողացան երաշխավորել հաջող մեկնարկը, ի տարբերություն «Nintendo»-ի։ «PlayStation 2»-ի թողարկման նախնական տարիներին «Sony»-ն լուրջ խնդիրների բախվեց։ 2000 թվականի վերջերին «PlayStation 2»-ը օգնագործում էին ընդամենը մի քանի միլիոն մարդիկ։ Սակայն շնորհիվ համացանցային խանութների, ինչպիսին է օրինակ «eBay»-ը, համակարգին հաջողվում է դուրս գալ ծանր վիճակից։ Բացի այդ PS2-ը մեծ ճանաչում ստացավ «PS9» գովազդային տեսահոլովակի շնորհիվ, որն հետագայում օգնագործվում է նաև PlayStation Portable-ի համար։

Ապարատային միասնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«PlayStation 2»-ը հնարավորություն է տալիս կարդալ ինչպես CD այնպես էլ DVD։ Այն հնարավորություն ունի ցուցադրելու տեսահոլովակներ DVD սկավառակներից։ «PlayStation 2»-ը ունի նաև հնարավորություն կարդալու PS1-ի համար նախատեսված քարտերից։

DualShock 2 ջոստիկը «PlayStation 2»-ի համար, հանդիսանում է ավելի հզոր ջոստիկ ի տարբերություն DualShock-ի, որը նախատեսված է PS1-ի համար։ DualShock 2-ը ի տարբերություն DualShock-ի ավելի հարմարավետ է, ավելի դիմացկուն։ DualShock 2-ի դիզայնը գրեթե չի տարբերվում DualShock-ի դիզայնից։

Խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգը հայտնի է բազմաթիվ հաղջողված վիդեոխաղեր թողարկելու համար։

2000 թվականի մարտի 4-ին թողարկված խաղերը։
2000 թվականի հոկտեմբերի 26-ին թողարկված խաղերը։
2000 թվականի նոյեմբերի 24-ին թողարկված խաղերը։
20 ամենապահանջված խաղերը։

Ընդհանուր առմամբ «PS2»-ի համար թողարկվել է 3860 խաղ։ 2013 թվականի սեպտեմբերի 23-ին «FIFA 14»-ը դառնում է համակարգի համար թողարկված ամենավերջին խաղը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]