Նինթենդո
«Նինթենդո» (անգլերեն` Nintendo Co., Ltd., ճապոներեն` 任天堂株式会社) ճապոնական անդրազգային կորպորացիա, որի գլխամասը տեղակայված է Ճապոնիայի Կիոտո քաղաքում։
Ընկերությունն հիմնադրվել է 1889 թվականիի սեպտեմբերի 23-ին[11]՝ սկզբնապես զբաղվելով ճապոնական «հանաֆուդա» կոչվող խաղաթղթերի արտադրությամբ։ Մինչ 1963 թվականը ընկերությունն զբաղվել է տարբեր ոլորտի գործունեություններով՝ տաքսի ծառայություն ապահովելուց մինչև սիրային հյուրանոցներ բացելով։ Վերջիններիս բնույթն այն էր, որ սիրահար զույգերը կարող էին կարճ ժամանակով համար վարձել և այնտեղ հիմնականում զբաղվել սեռական հարաբերություններով[12]։
Դրանից հետո «Նինթենդոն» մուտք է գործում դեռևս նոր ձևավորվող համակարգչային խաղերի արդյունաբերություն և ներկայիս դրությամբ հանդիսանում է Ճապոնիայի 3-րդ ամենամեծ կորպորացիան, որի շուկայական ինքնարժեքը կազմում է 85 միլիարդ ԱՄՆ դոլար[13]։ Բացի այդ՝ Նինթենդոյին է պատկանում ամերիկյան Բեյսբոլի գլխավոր լիգայի (Major League Baseball, կրճատ՝ MLB) «Սիեթլ Մարիներս» ակումբի բաժնետոմսերի մեծամասնությունը[14]։
«Նինթենդո» բառը ճապոներենից բառացիորեն թարգմանելով կստացվի՝ «Հաջողությունը թողնել դրախտում»[15]։ 2010 թվականի հոկտեմբերի 18-ի դրությամբ «Նինթենդոն» վաճառել է մոտ 565 միլիոն միավոր համակարգչային տեխնիկա և 3,4 միլիարդ միավոր ծրագրային տեխնիկա։.[16]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ MusicBrainz — MetaBrainz Foundation, 2000.
- ↑ https://web.archive.org/web/20190528051307/https://www.lifewire.com/fusajiro-yamauchi-founder-of-nintendo-729584
- ↑ https://web.archive.org/web/20191004205145/https://www.nintendo.co.jp/corporate/history/index.html
- ↑ 4,0 4,1 https://www.nintendo.co.jp/corporate/history/index.html
- ↑ Global Research Identifier Database — 2015.
- ↑ https://nintendo.fandom.com/wiki/Shuntaro_Furukawa
- ↑ https://web.archive.org/web/20130212035659/http://www.nintendo.co.jp/corporate/outline/index.html
- ↑ https://www.nintendo.co.jp/corporate/en/outline/index.html
- ↑ https://web.archive.org/web/20190625232104/https://www.wi-fi.org/membership/member-companies
- ↑ https://www.sdcard.org/about_sda/member_companies/index.html
- ↑ «Company History» (Japanese)։ Nintendo։ Վերցված է 2006 թ․ հուլիսի 29
- ↑ «Nintendo History Lesson: The Lucky Birth»։ N-Sider։ Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունվարի 13-ին։ Վերցված է 2006 թ․ հունիսի 4
- ↑ «Nintendo sets $85 bln high score, thanks to Wii, Nintendo DS»։ Reuters։ 2007-10-15։ Վերցված է 2011 թ․ մայիսի 25
- ↑ «Nintendo - Company Profile»։ nintendolife։ Վերցված է 2010 թ․ հուլիսի 12
- ↑ «Nintendo Corporation, Limited» (doc)։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին։ Վերցված է 2011 թ․ փետրվարի 22
- ↑ «Kirby's Epic Yarn For Wii Keeps Players In Stitches» (Press release)։ Nintendo։ 2010-10-18։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 29-ին։ Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 29–ին
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Նինթենդո Վիքիպահեստում |
---|
