Բեյսբոլի գլխավոր լիգա (MLB)
Բեյսբոլի գլխավոր լիգա | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | բեյսբոլի լիգա և պրոֆեսիոնալ սպորտի լիգա |
Երկիր | ![]() ![]() |
Հապավում | MLB |
Հիմնադրված | 1869 թ. |
Իրավ. կարգավիճակ | Գործող |
Գլխադասային գրասենյակ | ![]() |
Տարածաշրջան | ![]() (29 ակումբ) ![]() (1 ակումբ) |
Գլխավոր քարտուղար | Բադ Սելիգ[1] |
Ակումբների քանակ | 30[2] |
Վերջին չեմպիոն | Սան Ֆրանցիսկո Ջայնթս (8-րդ տիտղոս) |
Ամենատիտղոսակիր ակումբ | Նյու Յորք Յանկիս (27 տիտղոս)[3] |
Կայք | mlb.com |

Բեյսբոլի գլխավոր լիգա (անգլ.` Major League Baseball, կրճատ` MLB), պրոֆեսիոնալ բեյսբոլի բարձրագույն առաջնություն, Հյուսիսային Ամերիկայի գլխավոր գլխավոր սպորտային կազմակերպություններից մեկը։ Լիգայում հանդես են գալիս 30 բեյսբոլի ակումբներ, որոնցից 29-ը տեղակայված են Միացյալ Նահանգներում, իսկ 1-ը՝ Կանադայում։ Հիմնադրվել է 1869 թվականին և համարվում է հյուսիսամերիկյան բարձրագույն առաջնություններից ամենահինը։
Թիմերն հանդես են գալիս Ամերիկյան լիգայում (American League, AL) և Ազգային լիգայոմ (National League, NL), որոնք որպես առանձին սպորտային առաջնություն հիմնադրվել էին համապատասխանաբար 1901 և 1876 թվականներին։ 2000 թվականին ենթալիգաները ձևավորում են մեկ միացյալ առաջնություն։ Կազմակերպությունն հանդիսանում է նաև շուրջ 240 թիմերից բաղկացած կրտսեր առաջնությունների ղեկավար մարմինը։
Բեյսբոլի առաջին պրոֆեսիոնալ թիմն հիմնադրվել է 1869 թվականին՝ Ցինցինատի քաղաքում։ Սպորտաձևի ժողովրդայնությունն աճում է 1920-ական թվականներին։ Խաղի ժողովրդայնության աճը շարունակվում է Մեծ Ճգնաժամի և Երկրորդ աշխարհամարտի տարիներին։ Պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց Ջեքի Ռոբինսոնը դառնում է առաջին սևամորթ բեյսբոլիստը լիգայում։
1950-ական և 1960-ական թվականներին Ամերիկյան և Ազգային լիգաները էականորեն ընդլայնվում են։ 1970-ական և 1980-ական թվականներին փոփոխվում է բեյսբոլային խաղադաշտերի արհեստական խոտածածկը։
Ներկայումս MLB-ում հանդես է գալիս 30 ակումբ, որոնցից 29-ը տեղակայված է Միացյալ Նահանգներում, իսկ 1-ը՝ Կանադայում։ Կանոնավոր մրցաշրջանում թիմերն անցկացնում են 162 հանդիպում, որից հետո յուրաքանչյուր ենթալիգայից փլեյ-օֆֆ է դուրս գալիս 5-ական ակումբ։ Չեմպիոնական տիտղոսը նվաճելու համար թիմերն ելույթ են ունենում Համաշխարհային սերիայում (World Series)։
Լիգայի հանդիպումները Հյուսիսային Ամերիկայում հեռարձակվում են հեռուստատեսությամբ, համացանցով և ռադիոյով։ 2013 թվականի դրությամբ լիգայի մրցաշրջանային խաղերի ընդհանուր հաճախելությունը կազմել է 74 միլիոն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Սելիգի պայմանագիրը ընդլայնվում է 3 տարով»։ «rpl.edu»։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-21-ին։ Վերցված է Սեպտեմբերի 8, 2008
- ↑ «Տեղեկություն թիմերի մասին»։ «MLB.com»։ Վերցված է Սեպտեմբերի 8, 2008
- ↑ «Աշխարհի սերիայի հաղթողներ»։ «ESPN»։ Վերցված է Հուլիսի 27, 2008
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք(անգլ.)