Grand Theft Auto: Vice City
Grand Theft Auto: Vice City | |
---|---|
![]() | |
![]() | |
Մշակող | Rockstar North |
Հրատարակիչ | Rockstar Games |
Դիստրիբյուտոր | Take-Two Interactive, Steam[1], Humble Store[2], PlayStation Store, Google Play և App Store |
Միջերեսի լեզու | անգլերեն[1], ֆրանսերեն[1], գերմաներեն[1], իտալերեն[1], իսպաներեն[1] և ճապոներեն |
Պրոդյոսեր | Լեսլի Բենզիս |
Սերիայի մաս | Grand Theft Auto |
Նախորդ | Grand Theft Auto III |
Հաջորդ | Grand Theft Auto. San Andreas |
Վայր | Vice City |
Թողարկման թվական | հոկտեմբերի 27, 2002 |
Պլատֆորմներ | Անդրոիդ, Xbox, Playstation 2, Windows, մաքՕՍ, iOS, PlayStation 3 և PlayStation 4 |
Շարժիչ | RenderWare[3] |
Ժանր | արկածային էքշն և բնանկար |
Խաղի ռեժիմ | միակառավարելի խաղ |
PEGI | PEGI 18 |
USK | USK 16 և USK 18 |
ESRB | 17+[4] |
CERO | Z (միայն 18 տարեկան և բարձր անձնանց) |
Կրիչ | CD, թվային բաշխում և թվային ներբեռնում |
Կառավարում | ստեղնաշար, մկնիկ, գեյմփադ և թաչսքրին |
Պաշտոնական կայք | rockstargames.com/vicecity/(անգլ.) |
«Grand Theft Auto: Vice City» (այլ կերպ՝ «GTA: Vice City»), 2002 թվականին «Rockstar North» ստուդիայի կողմից մշակված և «Rockstar games» ընկերության կողմից թողարկված էքշըն և բաց աշխարհ ժանրերի համակարգչային խաղ, «Grand Theft Auto» խաղաշարի երկրորդ 3D անիմացիոն ռեժիմով և ընդհանուր առմամբ վեցերորդ խաղը։ Հյուսիսամերիկյան շուկա խաղը մտել է 2002 թվականի հոկտեմբերի 1-ին՝ սկզբնապես «PlayStation 2», իսկ հաջորդ տարի արդեն՝ «Xbox» և «Microsoft Windows» համակարգերի համար։ Հաջորդում է «Grand Theft Auto III»-ին և նախորդում «Grand Theft Auto: San Andreas»-ին։
Խաղը ներշնչված է 1980-ականների ամերիկյան զանգվածային մշակույթով։ Գործողություններն ընթանում են 1986 թվականին՝ Վայս սիթի գեղարվաստական քաղաքում (ստեղծված Մայամիի նախատիպով)։ Խաղի գլխավոր հերոսը 15 տարվա ազատազրկումից հետո ազատություն ձեռք բերած, ոմն իտալական արմատներով ամերիկացի Թոմի Վերսետտին է, ով թմրանյութային առևտրի ձախողումից հետո սկսում է փնտրել մեղավորներին և, միաժամանակ, ստեղծում է մեծ կայսրություն՝ ասպարեզից աստիճանաբար հանելով քաղաքի այլ ծանրակշիռ խմբավորումներին։
Թողարկումից հետո «Vice City»-ն դառնում է 2002 թվականի ամենավաճառած համակարգչային խաղը։
Հնչյունավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռեյ Լիոտա - Թոմի Վերսետտի
- Թոմ Սայզմոր - Սանի Ֆորելի
- Ռոբերտ Դեյվի - Հրամանատար Խուան Գարսիա Կորտեզ
- Ուիլյամ Ֆիչտներ - Քեն Ռոզենբերգ
- Դենիս Հոփեր - Սթիվեն Սկոտ
- Բարտ Ռեյնոլդս - Էվերի Կարինգթոն
- Ֆիլիպ Մայքլ Թոմաս - Լենս Վենս
- Դենի Տրեհո - Ումբերտո Ռոբինա
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք(անգլ.)
- GTA Vice City խաղը(անգլ.) Grand Theft Wiki-ում
- Ultimate Vice City 2.0-ը Archived 2013-09-17 at the Wayback Machine.(անգլ.) Game World-ում
- Ultimate Vice City Patch 2.1-ը Archived 2014-09-20 at the Wayback Machine.(անգլ.) Game World-ում
|