Համակարգչային շարժիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Համակարգչային շարժիչները կամ Խաղային շարժիչները հատուկ ծրագրեր են, որոնց հիմնական նպատակն է հեշտացնել խաղ ստեղծելու գործընթացը: Խաղային շարժիչները ներառում է Unity, Unreal, Lumberyard ու մի շարք այլ շարժիչներ, որոնք օգտագործում են վերջին տեխնոլոգիաներն ու օգտվում են ժամանակակից համակարգիչների ավելացած հաշվարկային հզորությունից:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգչային շարժիչները ստեղծվել են 1980-ականների կեսին, ինչի շնորհիվ խաղային արդյունաբերությունն արագ զարգացավ: Doom և Quake-ի խաղերը ստեղծել են id Software կողմից պարզ դարձավ, որ այլ մշակողները, զրոյից աշխատելու փոխարեն, լիցենզավորված են ծրագրաշարի հիմնական մասերը ու ստեղծում են իրենց գրաֆիկան, հերոսները, զենքերը և մակարդակները:

Կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղային շարժիչների շարունակական զարգացման շնորհիվ այսօր արդեն շատ շարժիչներ կան: Ահա թե ինչու ընկերությունները սկսեցին բաժանել իրենց շարժիչներն առանձին շարժիչների որոնք կարող են գոյություն ունենալ ու աշխատել առաձին՝ կենտրոնանալուվ այնպիսի բաների վրա, ինչպիսիք են՝ ձայնը, գրաֆիկան, ֆիզիկան և այլն: Միևնույն ժամանակ որոշ ընկերություններ աշխատում են մասնագիտացված շարժիչների վրա: Օրինակ ՝ խաղերի ստեղծման այսօրվա աշխարհում կա ֆիզիկայի շատ հայտնի շարժիչ, որը կոչվում է PhysX: Այն այժմ մշակվում է NVIDIA-ի կողմից ու օգտագործվում է բազմաթիվ ընկերությունների խաղային շարժիչներում: