Դենիս Հոփեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դենիս Հոփեր
Dennis Hopper Cannes 2008 (cropped).jpg
Ծննդյան թիվ՝մայիսի 17, 1936(1936-05-17)[1][2][3][…]
Ծննդավայր՝Dodge City, Կանզաս, ԱՄՆ[4]
Վախճանի թիվ՝մայիսի 29, 2010(2010-05-29)[5][1][4][…] (74 տարեկան)
Վախճանի վայր՝Venice, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]
Ազգություն՝Welsh people?
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ[7]
Մասնագիտություն՝հեռուստատեսային դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր, դերասան, լուսանկարիչ, սցենարիստ, գրող, նկարիչ, բնավորության դերասան, արվեստների գործիչ, կինեմատոգրաֆ, վիզուալ արտիստ, հնչյունավորող, քանդակագործ, արվեստի կոլեկցիոներ և նկարիչ-փորագրող
Պարգևներ՝Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր, Դոնոսիտա պարգև, ԱՄՆ կինոքննադատների ազգային ընկերության մրցանակ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար, MTV կինոմրցանակ լավագույն չարագործին, Ոսկե ազնվամորի՝ վատագույն երկրորդ պլանի դերասանի համար և Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ
IMDb։ID 0000454

Դենիս Լի Հոփեր (անգլ.՝ Dennis Lee Hopper, մայիսի 17, 1936(1936-05-17)[1][2][3][…], Dodge City, Կանզաս, ԱՄՆ[4] - մայիսի 29, 2010(2010-05-29)[5][1][4][…], Venice, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]), ամերիկացի կինոդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ և լուսանկարիչ։

Իր ամբողջ կինոկարիերայում, որն սկսվել է 1955 թվականին, Հոփերը նկարահանվել է 150 ֆիլմերում, այդ թվում՝ այնպիսի ռեժիսորների ֆիլմերում, ինչպիսիք են Քլինթ Իսթվուդը («Բարձրացրեք նրանց»), Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան («Ապոկալիպսիսը հիմա») և Դեյվիդ Լինչը («Կապույտ թավիշ»)։ Նրա նկարահանած առաջին կինոնկարը՝ «Անհոգ հեծյալը», արժանացել է Կաննի կինոփառատոնի մրցանակին և առաջադրվել «Օսկարի»։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոփերը Հոլիվուդում նորամուտը նշել է 1950-ական թվականների կեսերին՝ նկարահանվելով «Ապստամբ առանց պատճառի» (1955) և «Հսկան» (1956) ֆիլմերում՝ իր ընկեր և կուռք Ջեյմս Դինի հետ միասին։

Հոփերը կիսել է ֆրանսիացի խռովարար ռեժիսորների որոշ գաղափարներ և «Դժոխքից Տեխաս» ֆիլմի նկարահանումների ժամանակ պահանջել է, որ իր մասնակցությամբ յուրաքանչյուր տեսարան վերանկարահանվի տասնյակ անգամ։ Ռեժիսորները սկսել են նրան վերաբերվել որպես «անհարմար» և «նյարդային» դերասանի։ Թեև նա երբեմն նկարահանվել է վեսթերններում և պսիխոդելիայի դարաշրջանի երաժշտական ֆիլմերում, նրա համբավը մնացել է անցյալում։ Հոփերը տարվել է լուսանկարչությամբ և պոեզիայով, իսկ 1969 թվականին նկարահանել է կուլտային փոքր բյուջետային «Անհոգ հեծյալը» ֆիլմը, որում գլխավոր դերերը կատարել են նրա ընկերները՝ Փիթեր Ֆոնդան և Ջեք Նիկոլսոնը։

70-ական թվականներին Հոփերը լուրջ ալկոհոլային և թմրադեղերի կախվածության մեջ է ընկել։ Նրա համար ամրապնդվել է հոգեկան անկայուն դերասանի հեղինակությունը։ Նրա դերերն այդ ժամանակահատվածում շատ քիչ են. նա նկարահանվել է Վիմ Վենդերսի «Ամերիկացի ընկերոջը» ֆիլմում (1977) և Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Ապոկալիպսիսը հիմա» ֆիլմում (1979):

1983 թվականին դերասանը վերականգնողական կուրս է անցել և վերադարձել ակտիվ նկարահանումների («Կռվան ձուկ», 1983)։ Քննադատները բարձր են գնահատել Դեյվիդ Լինչի «Կապույտ թավիշ» (1986) դետեկտիվ թրիլերում Ֆրենկ Բուտի մարդասպան թմրամոլի դերը, որտեղ վերամարմնավորման համար առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի, բայց անտեսվել է կինոակադեմիկոսների կողմից։ կինոմամուլում այս որոշումը բազմիցս կոչվել է պատմության մեջ կինոակադեմիայի անդամների մեծագույն վրիպումներից մեկը[8][9]։

Երկու տարի անց թողարկվել է Հոփերի նոր ռեժիսորական աշխատանքը՝ «Գույներ» սոցիալական դրաման՝ Շոն Փենի գլխավոր դերում։ Հաջորդ տասնամյակում Հոփերը չի հրաժարվել կատարել օպերետային չարագործների դերեր այնպիսի բլոկբաստերներում, ինչպիսիք են «Արագություն» և «Ջրաշխարհ» ֆիլմերը։

Վերջին ժամանակներում Հոփերը զգալի ժամանակ է հատկացրել իր սիրելի զբաղմունքին. նա նկարել է նկարներ և հավաքել ժամանակակից արվեստի գործեր։ 2007 թվականի հունիս-օգոստոս ամիսներին Պետական Էրմիտաժում տեղի է ունեցել Դենիս Հոփերի լուսանկարների և նկարների ցուցահանդեսը: Նրա ձայնը կարելի է լսել Gorillaz խմբի «Fire Coming Out of the Monkey’s Head» թրեքում։ 2006 թվականին 71-ամյա դերասանը նկարահանվել է Gnarls Barkley պարային նախագծի «Smiley Faces» տեսահոլովակում։

2009 թվականի հոկտեմբերին հայտնի է դարձել, որ դերասանի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ, ընդ որում՝ բավականին լուրջ փուլում։ Այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ քաղցկեղային ուռուցքը տարածվել է ոսկրային հյուսվածքներում, Դենիս Հոփերը հայտարարել է, որ անհույս հիվանդ է և շուտով կմահանա։ 2010 թվականի հունվարին նա հավաքել է իր ընկերներին, պատմել իր անբուժելի ախտորոշման մասին և հայտնել, որ կարող է հանգիստ մահանալ իր վերջին «Բախում» (Crash) հեռուստասերիալում աշխատանքն ավարտելուց հետո[10]։ Նա իր մեջ ուժ է գտել ավարտելու իր արած լուսանկարների 546 էջանոց գրքի խմբագրումը։ Դենիսն այն անվանել է «իր ժառանգությունը» և ուրախ է եղել, որ հասցրել է ավարտել այն։

Նրա հիշատակի նվիրված է «Ալֆա և Օմեգա: Ժանիքավոր եղբայրություն» մուլտֆիլմը, որում նա հնչունավորել է դերերից մեկը:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Rolling Stone ամսագրի, նա եղել է կորած հոլիվուդյան թմրամոլներից մեկն ավելի քան քսան տարի, 1970-ական թվականների մեծ մասը և 1980-ական թվականների սկզբին բնակվել է մի փոքրիկ քաղաքում՝ որպես վտարանդի: Նա վայելել է փառք «Անհոգ հեծյալը» ֆիլմից հետո։ Հոփերը հայտնի է եղել իր սիրային արկածներով: Միշել Ֆիլիպսի հետ ամուսնությունը տևել է մեկ շաբաթ[11]: Հոփերն ամուսնացած է եղել հինգ անգամ (իր մահվան պահին նա ամուսնալուծության գործընթացում էր Վիկտորիա Դաֆիի հետ) և թողել է չորս ժառանգ:

  • Բրուք Հեյվորդ (ծնված 1937 թվականին), Լիլենդ Հեյվորդի և Մարգարետ Սալավանի դուստրը, ամուսնացած են եղել 1961-1969 թվականներին: Ամուսնալուծվել են
    • Դուստր՝ Մերի Հոփեր (ծնված 1962 թվականի հունիսի 26-ին)
  • Միշել Ֆիլիպս (ծնված 1944 թվականին), ամուսնացել են 1970 թվականի հոկտեմբերի 31-ին: Ամուսնալուծվել են 1970 թվականի նոյեմբերի 8-ին
  • Դերիա Հալպրին (ծնված 1948 թվականին), ամուսնացած են եղել 1972-1976 թվականներին: Ամուսնալուծվել են
    • Դուստր՝ Ռութանա Հոփեր (ծնված 1972 թվականի դեկտեմբերի 5-ին)
  • Քեթրին Լանասա (ծնված 1966 թվականին), ամուսնացել են 1989 թվականի հունիսի 17-ին: Ամուսնալուծվել են 1992 թվականի ապրիլին
    • Որդի՝ Հենրի Հոփեր (ծնված 1990 թվականի սեպտեմբերի 11-ին)
  • Վիկտորյա Դաֆի (ծնված 1968 թվականին), ամուսնացել են 1996 թվականի ապրիլի 13-ին: Ամուսնալուծվել են 2010 թվականի հունվարի 12-ին
    • Դուստր՝ Գլեն Գրիր Հոփեր (ծնված 2003 թվականի մարտի 26-ին)[12]

Հոփերն ունի երկու թոռնիկ՝ Վայոլեթ Գոլդսթոուն և Էլլա Բրիլ[13]։

Ամուսնալուծություն Վիկտորյա Դաֆիի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հունվարի 14-ին Հոփերն ամուսնալուծության հայց է ներկայացրել իր հինգերորդ կնոջ՝ Վիկտորիա Դաֆիի հետ։ Հոփերն անդրադարձել է կնոջ ոչ ադեկվատ վարքագծին և 2010 թվականի փետրվարի 11-ին հասել է դատական արգելքի[14]: Վիկտորյային արգելվել է մոտենալ Հոփերին ավելի քան 10 Ֆուտ[15]: 2010 թվականի մարտի 9-ից Դաֆին հրաժարվել է տնից դուրս գալ, չնայած դատարանի որոշմանը: Նա տնից դուրս է եկել միայն մարտի 15-ին[16]:

2010 թվականի մարտի 23-ին Հոփերը դատարան է ներկայացրել փաստաթղթեր՝ բողոքելով, որ Դաֆին թաքնվել է 1,500,000 դոլար արժողությամբ արվեստի գործերի հետ և հրաժարվել է վերադարձնել դրանք[17]: 2010 թվականի մարտին դատավորը վճռել է, որ Դաֆին չպետք է մոտենա տանն ավելի քան 10 մետր։

2010 թվականի ապրիլի 5-ին դատարանը վճռել է, որ Դաֆին կարող է ապրել Հոփերի տանը, և որ նա պետք է ամսական 12 հազար դոլար վճարի Հելենի կնոջ և դստեր համար: Հոփերը լսումներին ներկա չի գտնվել[18]։ 2010 թվականի մայիսի 12-ին դատավոր Էմի Պելմանի նախագահությամբ Լոս Անջելեսի շրջանի Գերագույն դատարանում տեղի է ունեցել լսումներ, որտեղ որոշվել է, թե ով կդառնա Հոփերի ապահովագրական պոլիսի ժառանգորդը: Լսման պահին ժառանգորդը եղել է նրա կինը[19]։ Հոփերն առողջական վիճակի պատճառով չի կարողացել ներկայանալ դատարան, և դատավորը որոշել է, որ ապահովագրության պայմանները չեն փոխվի:

Հոլիվուդի փառքի ծառուղին[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի մարտի 18-ին հայտարարվել է, որ Հոփերը Հոլիվուդի Փառքի ծառուղում կարժանանա 2403-րդ աստղին՝ Հոլիվուդի հայտնի Գրաումանի թատրոնի դիմաց[20]: Միջոցառումը տեղի է ունեցել մարտի 26-ին։ Դենիսը շրջապատված է եղել ընկերներով, ինչպիսիք են Ջեք Նիկոլսոնը, Վիգգո Մորտենսենը, Դեյվիդ Լինչը, Մայքլ Մեդսենը, ընտանիքով և երկրպագուներով: Արարողության ժամանակ նրանք ոգևորել են Հոփերին, երբ կանգնած են եղել նոր տեղադրված աստղի մոտ գտնվող մայթին[21]:

Հիվանդություն և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի սեպտեմբեր 30-ին ԶԼՄ-ները հաղորդել են, որ Հոփերը տեղափոխվել է Նյու Յորքի հիվանդանոց ծանր վիճակում: Հոփերը 73 տարեկան էր, երբ նրան շտապօգնությունը հասցրել է Մանհեթենի հիվանդանոց, որտեղ միացրել են սարքերին ու կաթոցիկից[22]: Հոկտեմբերի 2-ին՝ ջրազրկումից բուժվելուց հետո, նրան դուրս են գրել[23]։

Հոկտեմբեր 29-ին մենեջերը հաղորդում է, որ Հոփերի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ: 2010 թվականի հունվարին հաղորդվել, որ քաղցկեղը տարածվել է նաև ոսկորների վրա[24]:

2010 թվականի մարտի 23-ի դրությամբ Հոփերը, ըստ հաղորդումների, կշռել է ընդամենը 100 ֆունտ (45 կգ) և ի վիճակի չի եղել երկար խոսակցություններ վարել[25]: Ամուսնալուծության գործով դատարանի փաստաթղթերի համաձայն՝ Հոփերը մահացու հիվանդ է եղել և չի կարողացել քիմիաթերապիա անցնել շագանակագեղձի բուժման համար[26]: Նրա փաստաբանը մարտի 25-ին հայտնել է, որ նա մահացել է քաղցկեղից[27]։

2010 թվականի մայիսի 29-ի առավոտյան Հոփերը մահացել է Լոս Անջելեսի իր տանը՝ Վենետիկի ափամերձ շրջանում, շագանակագեղձի քաղցկեղի բարդույթնների հետևանքով[28]: Հունիսի 3-ին մարմինը տեղափոխվել է Նյու Մեքսիկո, Թաոս, և տեղի Սուրբ Ֆրանցիսկա Ասիզի եկեղեցում հոգեհանգստյան արարողությունից հետո Դենիս Հոփփերը թաղվել է Հիսուս Նազարյանի տեղական գերեզմանատանը։

Դերասանական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1954՝ Ջոնի կիթառ / Johnny Guitar … տիտրերում նշված չէ
  • 1955՝ Ապստամբություն առանց պատճառի / Rebel Without a Cause … Goon
  • 1955՝ Ես մահացել են հազար անգամ / I Died a Thousand Times … Joe, տիտրերում նշված չէ
  • 1956՝ Հսկան / Giant … Ջորդան Բենեդիկտ III
  • 1957՝ Փոխհրաձգություն Օ. Կ. Կորալում / Gunfight at the O.K. Corral … Billy Clanton
  • 1957՝ Մարդկանց պատմությունը / Story of Mankind, The … Napoleon Bonaparte
  • 1957՝ Սայոնարա/ Sayonara … 1st MP, ձայնային, տիտրերում նշված չէ
  • 1958՝ Դժոխքից Տեխաս / From Hell to Texas … Tom Boyd
  • 1959՝ Երիտասարդ երկիր / Young Land, The … Hatfield Carnes

1960-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1960՝ Գլխավոր վկան / Key Witness … William 'Cowboy' Tomkins
  • 1961՝ Գիշերային ընթացք / Night Tide … Johnny Drake
  • 1964՝ Տարզանն ու Ջեյնը վերադարձվել են ... կարծես / Tarzan and Jane Regained… Sort of … Unbilled double for Tarzan
  • 1965՝ Քեթի Էլդերի որդիները / Sons of Katie Elder, The … Dave Hastings
  • 1966՝ Վամպիրների մոլորակ / Queen of Blood … Paul Grant
  • 1967՝ Ճանապարհորդություն / Trip, The … Max
  • 1967՝ Սառնարյուն Լյուկը / Cool Hand Luke … Babalugats
  • 1967՝ Ստոմպերների համբավը / The Glory StompersՉինո
  • 1968՝ Բարձրացրեք նրանց / Hang 'Em High … The Prophet
  • 1968՝ Խուճապ քաղաքում / Panic in the City … Goff
  • 1969՝ Անհոգ հեծյալ / Easy RiderԲիլի
  • 1969՝ Իսկական քաջություն / True Grit … Moon

1970-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1971՝ Վերջին ֆիլմը / Last Movie, The … Kansas
  • 1972՝ Կոտրված ապացույց / Crush Proof
  • 1972՝ Քամու մյուս կողմը / Other Side of the Wind, The
  • 1973՝ Բլու երեխան / Kid Blue … Bickford Waner
  • 1976՝ Կատաղած շուն Մորգանը / Mad Dog Morgan … Daniel Morgan
  • 1976՝ Հետքեր / Tracks … 1st Sgt. Jack Falen
  • 1977՝ Ամերիկացի ընկերոջը / Amerikanische Freund, Der … Թոմ Ռիփլի
  • 1977՝ Կախարդների աշակերտները / Apprentis sorciers, Les … A spy
  • 1978՝ Աշխարհի կարգն ու անվտանգությունը /Ordre et la sécurité du monde, L' … Medford
  • 1978՝ Մարմնի գույն / Couleur chair … Mel
  • 1979՝ Ապոկալիպսիսը հիմա / Apocalypse Now … Photojournalist
  • 1979՝ Ծաղիկների արատ / Flores del vicio, Las … Chicken

1980-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980՝ Առանց ետ նայելու / Out of the Blue … Don Barnes
  • 1981՝ Լեռների արքա / King of the Mountain … Cal
  • 1981՝ Վերածնված / Reborn … Rev. Tom Hartley
  • 1983՝ Կռվան ձուկ / Rumble Fish … Father
  • 1983՝ Օստերմանի ուիքենդ / Osterman Weekend, The … Ռիչարդ Թրիմեյն
  • 1984՝ Նրանց ճանապարհը դժոխքի միջով է անցնում / Euer Weg führt durch die Hölle … տիտրերում նշված չէ
  • 1985՝ Իմ գիտական նախագիծը / My Science Project … Bob Roberts
  • 1986՝ Տեխասի բենզասղոցով կոտորած 2 / Texas Chainsaw Massacre 2, The … Lieutenant 'Lefty' Enright
  • 1986՝ Գետի ափին / River’s Edge … Feck
  • 1986՝ Կապույտ բարխատ / Blue Velvet … Frank Booth
  • 1986՝ Թիմ Ինդիանա նահանգից / Hoosiers … Shooter
  • 1986՝ Ամպրոպային հեծյալներ / Riders of the Storm … The Captain
  • 1987՝ Սև այրին / Black Widow … Ben Dumers
  • 1987՝ Ուղիղ դեպի դժոխք / Straight to Hell … I.G. Farben
  • 1987՝ Սննդի մասնագետ / Pick-up Artist, The … Flash Jensen
  • 1989՝ Կարմիր, ինչպես արյունը / Blood Red … William Bradford Berrigan
  • 1989՝ Չաթագոչի / Chattahoochee … Walker Benson

1990-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1990՝ Ուրացող / Catchfire … Milo
  • 1990՝ Հայացք անցյալին / Flashback … Huey Walker
  • 1991՝ Փերիս Թրաուտ / Paris Trout… Paris Trout
  • 1991՝ Վազում հնդիկ / The Indian Runner… Caesar
  • 1991՝ Փոթորիկի աչքերը/ Eye of the Storm … Marvin Gladstone
  • 1991՝ Կեսգիշերային տապ / Sunset Heat … Carl Madson
  • 1992՝ Կարմիր ժայռից դեպի արևմուտք / Red Rock West … Lyle from Dallas
  • 1993՝ Եռման կետ / Boiling Point … Rudolph 'Red' Diamond
  • 1993՝ Գերեղբայրներ Մարիո / Super Mario Bros. … King Koopa
  • 1993՝ Իսկական սեր / True Romance … Clifford Worley
  • 1994՝ Chasers … Doggie
  • 1994՝ Վհուկների որս / Witch Hunt … Lovecraft
  • 1994՝ Արագություն / Speed… Howard Payne
  • 1995՝ Գտնել և վերացնել / Search and Destroy … Dr. Luther Waxling
  • 1995՝ Ջրային աշխարհ / Waterworld … Deacon
  • 1996՝ Սիրահրապույր / Carried Away … Joseph Svenden
  • 1996՝ Բասկիյա / Basquiat … Bruno Bischofberger
  • 1996՝ Ֆրենկիի վերջին օրերը «Թռիչք» մականունով / Last Days of Frankie the Fly
  • 1996՝ Տիեզերական բեռնատարի վարորդ / Space Truckers… John Canyon
  • 1997՝ Հիշողության կորուստ / Blackout, The … Mickey Wayne
  • 1997՝ Փակուղում / Road Ends … Sheriff Ben Gilchrist
  • 1997՝ Իմ փոքրիկ Հոլիվուդը/ Good Life, The … Mr. Golf
  • 1997՝ Աշխարհի տանիքը / Top of the World … Charles Atlas
  • 1998՝ Դիմավորեք Դիդլներին / Meet the Deedles … Frank Slater
  • 1998՝ Մարդասպանի ձեռագիր / Michael Angel … Lewis Garou
  • 1999՝ Էդը հեռուստացույցից / EDtv … Henry 'Hank' Pekurny
  • 1999՝ Անվրեպ հրաձիգ/ Straight Shooter … Frank Hector
  • 1999՝ Հիսուսի որդին / Jesus' Son … Bill
  • 1999՝ Վեներայի նախագիծը/ Venice Project, The … Roland / Salvatore
  • 1999՝ Վատ քաղաքային բլյուզ/ Bad City Blues … Cleveland Carter
  • 1999՝ Շորթագործություն / Lured Innocence … Rick Chambers
  • 1999՝ Մահվան մարգարե/ Prophet’s Game, The … Vincent Swan

2000-ականներից մինչև 2010-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000՝ Վախ քաղաքի նկատմամբ / The Spreading Ground … Det. Ed DeLongpre
  • 2000՝ Գողը միշտ գող է / Luck of the Draw … Giani Ponti
  • 2000՝ Պատանդներ / Held for Ransom … JD
  • 2000՝ Բարի գալուստ Հոլիվուդ
  • 2001՝ Ժամային մեխանիզմ/ Ticker … Alex Swan
  • 2001՝ Հանցակիցներ / Choke … Henry Clark
  • 2001՝ Լոս Անջելեսի ոստիկանությունը / L.A.P.D.: To Protect and to Serve … Captain Elsworth
  • 2001՝ Knockaround Guys … Benny Chains
  • 2002՝ Լեո / Leo … Horace
  • 2002՝ Վիրտուոզ / Piano Player, The … Robert Nile
  • 2002՝ Լուռ աղաղակ / Unspeakable … Warden Earl Blakely
  • 2003՝ Գիշերը, որը մենք կոչեցինք ցերեկ / Night We Called It a Day, The … Frank Sinatra
  • 2004՝ Պահապան / The Keeper … Krebs
  • 2004՝ Մեռյալ սեզոն / Out of Season … Harry Barlow
  • 2004՝ Ժառանգություն / Legacy … CHP Officer
  • 2005՝ Մահացու լաբիրինթոս / House of 9 … Father Duffy
  • 2005՝ Ամերիկանո / Americano … Riccardo
  • 2005՝ Ագռավ 4. Դաժան մասնակցություն / Crow: Wicked Prayer, The … El Niño
  • 2005՝ Մահացածների երկիր / Land of the Dead … Kaufman
  • 2005՝ Կորած քաղաք / Hoboken Hollow … Sheriff Greer
  • 2006՝ 10th & Wolf … Matty Matello
  • 2006՝ Հիշողությունբ / Memory … Max Lichtenstein
  • 2008՝ Դժոխային ուղևորություն / Hell Ride … Eddie 'Scratch' Zero
  • 2008՝ Լուսնոտություն / Sleepwalking … Mr. Reedy
  • 2008՝ Տխրություն / Elegy … George O’Hearn
  • 2008՝ Սթափ գլխով / Swing Vote … Donald Greenleaf
  • 2008՝ Չելսի-հյուրանոց / Chelsea on the Rocks
  • 2008՝ Նկարահանումներ Պալերմոյում/ Palermo Shooting … Frank
  • 2008՝ Ամերիկյան հեքիաթ / An American Carol
  • 2009՝ Հավերժություն / Forever
  • 2010՝ Ալֆա և Օմեգա / Alpha and Omega … Tony
  • 2016՝ Վերջին կինոփառատոն

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1959-1973՝ Բոնանցա (սերիալ) / Bonanza … Dev Farnum
  • 1959-1964՝ Աղջամղջային գոտի / Twilight Zone, The… Peter Vollmer
  • 1961-1965՝ Պաշտպաններ (սերիալ) / Defenders, The… Alfred Carter Jr.
  • 1963-1964՝ Երկրի ամենամեծ շոուն (սերիալ) / Greatest Show on Earth, The… Rhymer
  • 1975-2008՝ Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում (սերիալ) / Saturday Night Live… Guest Host
  • 1980՝ Վայրի ժամանակներ (TV) / Wild Times … Doc Holliday
  • 1988՝ Սև կաշվե բաճկոն (TV) / Black Leather Jacket… պատմիչ, հնչյունավորում
  • 1991՝ Doublecrossed … Barry Seal
  • 1992՝ Հարին «Մեխ» մականունով / Nails… Harry 'Nails' Niles
  • 1992՝ Սրտի արդարություն / The Heart Of Justice… Austin Blair
  • 1994՝ Վհուկների որս / Witch Hunt… H. Phillip Lovecraft
  • 1994՝ 2008՝ HBO: Առաջին հայացք (սերիալ) / HBO First Look… Host
  • 1996՝ Սամսոն և Դալիլա / Samson and Delilah … Generale Tariq
  • 1998՝ Հարված տիեզերքից / Tycus … Peter Crawford
  • 1999՝ Արդարություն (TV) / Justice … նշված չէ տիտրերում
  • 2000՝ Յասոն և արգոնավորդներ (TV) / Jason and the Argonauts…
  • 2002՝ Հայացքով բոցավառող 2 / Firestarter 2: Rekindled… James Richardson
  • 2002՝ 24 ժամ (հեռուստասերիալ) / 24 (2001-2010), 5 էպիզոդ… Victor Drazen
  • 2004՝ Վերջին ուղևորություն / The Last Ride … Ronnie Purnell
  • 2004՝ Լաս Վեգաս (հեռուստասերիալ) / Las Vegas (2003-2008), 1 էպիզոդ(New Orleans)… Jon Castille
  • 2008-2009՝ Բախում / «Crash», սերիալ 2 սեզոն

Ռեժիսորական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994՝ Chasers
  • 1990՝ Տաք տեղ / Hot Spot, The
  • 1989՝ Ուրացող / Catchfire
  • 1988՝ Գույներ /Colors
  • 1980՝ Առանց ետ նայելու / Out of the Blue
  • 1971՝ Վերջին ֆիլմը / Last Movie, The
  • 1969՝ Անհոգ հեծյալ /Easy Rider

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսկար
Ոսկե գլոբուս
  • (1987) Անվանակարգ՝ Երկրորդ պլանի լավագույն դերասան / Թիմ Ինդիանա նահանգից
  • (1987) Անվանակարգ՝ Երկրորդ պլանի լավագույն դերասան / Կապույտ թավիշ
Էմմի (մրցանակաբաշխություն)
Կաննի կինոփառատոն
Directors Guild of America Award
  • (1970) Անվանակարգ՝ Outstanding Directing՝ Feature Film / Անհոգ հեծյալ
Անկախ ոգի
  • (1987) Անվանակարգ՝ Լավագույն տղամարդու դեր/ Կապույտ թավիշ
Boston Society of Film Critics Awards
  • (1987) Հաղթանակ՝ Best Supporting Actor / Կապույտ թավիշ
Los Angeles Film Critics Association Awards
  • (1987) Հաղթանակ՝ Best Supporting Actor / Կապույտ թավիշ և Ինդիանայի տղաները
MTV Movie Awards
  • (1995) Հաղթանակ՝ MTV Movie Award for Best Villain / Արագություն
National Society of Film Critics Awards
  • (1970) Հաղթանակ՝ Հատուկ մրցանակ («For the director, co-writer and co-star») / Անհոգ հեծյալ
  • (1987) Հաղթանակ՝ National Society of Film Critics Award for Best Supporting Actor / Կապույտ թավիշ
Writers Guild of America Award

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր
  • Biskind, Peter. Easy Riders, Raging Bulls: How the Sex-Drugs-and-Rock 'N' Roll Generation Saved Hollywood, Simon and Schuster (1999)
  • Hoberman, J. Dennis Hopper: From Method to Madness, Walker Art Center (1988)
  • Hopper, Dennis. Dennis Hopper: Out of the Sixties, Twelvetrees Press (1986)
  • Rodriguez, Elean. Dennis Hopper: A Madness to his Method, St. Martin’s Press (1988)
Հարցազրույցներ Հոփերի հետ
  • "Dennis Hopper, Riding High, " Playboy (Chicago), Dec. 1969
  • Interview with G. O’Brien and M. Netter, in Inter/View (New York), Feb. 1972
  • Interview in Cahiers du Cinema (Paris), July-August 1980
  • «How Far to the Last Movie?,» Monthly Film Bulleting (London) Oct. 1982
  • "Citizen Hopper, " interview with C. Hodenfield, in Film Comment (New York) Nov/Dec. 1986
  • Interview with B. Kelly, in American Film (Los Angeles) March 1988
  • Interview with David Denicolo, in Interview (New York), Feb. 1990
  • "Sean Penn, " interview with Julian Schnabel and Dennis Hopper, Interview (New York) Sept. 1991
  • "Gary Oldman, " in Interview (New York), Jan. 1992
Հոդվածներ Հոփերի մասին
  • Macklin, F. A., "Easy Rider: The Initiation of Dennis Hopper, " in Film Heritage (Dayton, Ohio), Fall 1969
  • Burke, Tom, "Dennis Hopper Saves the Movies, " in Esquire (New York), Dec. 1970
  • Burns, Dan E., "Dennis Hopper’s The Last Movie: Beginning of the End, ", in Literature/Film Quarterly, 1979
  • Algar, N., "Hopper at Birmingham, " in Sight and Sound (London), Summer 1982
  • Herring, H. D., "Out of the Dream and into the Nightmare: Dennis Hopper’s Apocalyptic Vision of America, " in Journal of Popular Film (Washington, D.C.), Winter 1983
  • Scharres, B., "From Out of the Blue: The Return of Dennis Hopper, " in Journal of the University Film and Video Assoc. (Carbondale, IL), Spring 1983
  • Current Biography 1987, New York, 1987
  • Martin, A., "Dennis Hopper: Out of the Blue and into the Black, " in Cinema Papers (Melbourne), July 1987
  • Weber, Bruce, "A Wild Man is Mellowing, Albeit Not on Screen, " in New York Times, Sept. 8, 1994
Տեսանյութեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 RKDartists
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://www.aveleyman.com/ActorCredit.aspx?ActorID=8193
  5. 5,0 5,1 5,2 http://www.nytimes.com/2010/05/30/movies/30hopper.html?src=me
  6. 6,0 6,1 6,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118938312 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  7. https://www.moma.org/artists/7964
  8. «25 Biggest Oscar Snubs of All Time» (անգլերեն)։ Entertainment Weekly։ 16 февраля 2013։ Վերցված է 2013-11-11 
  9. Бонни Стьернберг. (10 января 2013)։ «The 15 Biggest Oscar Snubs of All Time» (անգլերեն)։ Paste։ Վերցված է 2013-11-11 
  10. «Актёр Деннис Хоппер умирает от рака»։ Газета.Ru 
  11. Matos, Michaelangelo (մարտի 29, 2010)։ [shar.es/mdfjo «Dennis Hopper dies at 74»]։ RollingStone.com։ Rolling Stone։ Վերցված է մայիսի 29, 2010. (չաշխատող հղում)
  12. Richard Simpson (18 January 2010). «Cancer-stricken Easy Rider star Dennis Hopper files for divorce from his deathbed»։ Արխիվացված օրիգինալից 2012-11-28-ին։ Վերցված է 2020-05-25 . The Daily Mail. Retrieved 2010-05-29.
  13. Holznagel (27 March 2010) ««Dennis Hopper, Cancer-Stricken, Rallies for Walk of Fame Star»»։ Արխիվացված օրիգինալից 2012-11-28-ին։ Վերցված է 2020-05-25  Who2.com. Retrieved 2010-05-29.
  14. Thomson, Katherine (15 January 2010). «Dennis Hopper divorce shocker»։ Արխիվացված օրիգինալից 2012-11-28-ին։ Վերցված է 2020-05-25 . Huffington Post. Retrieved 2010-05-29.
  15. Sehgal, Samia (12 February 2010). ««Dennis Hopper gets restraining order against wife»»։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-21-ին։ Վերցված է 2010-06-01  . TheMoneyTimes.com. Retrieved 2010-05-29.
  16. Staff (10 March 2010). ««Hopper’s Wife Refuses to Move Out»»։ Արխիվացված օրիգինալից 2012-11-28-ին։ Վերցված է 2020-05-25 . ContactMusic.com. Retrieved 2010-05-29.
  17. Staff (March 24, 2010). «Dennis Hopper: Wife 'Stole' Valuable Art»։ Արխիվացված օրիգինալից 2012-11-28-ին։ Վերցված է 2020-05-25 . New York Post. Retrieved 2010-05-29.
  18. Tina Chubb (April 06, 2010). «Dennis Hopper divorce case: key issues settled by judge»։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-04-ին։ Վերցված է 2010-06-01  . InEntertainment.co.uk; In Entertainment (UK). Retrieved 2010-05-29.
  19. Staff (6 April 2010). «Judge allows wife to live with Dennis Hopper»։ Արխիվացված օրիգինալից 2012-11-28-ին։ Վերցված է 2020-05-25  News.BBC.co.uk; BBC News. Retrieved 2010-05-29.
  20. Staff (18 March 2010). «Hopper to be Honored on Hollywood Walk of Fame»։ Արխիվացված օրիգինալից 2012-11-28-ին։ Վերցված է 2020-05-25 . PR Inside.com. Retrieved 2010-05-29.
  21. Duke, Alan (March 26, 2010). «Dennis Hopper attends Hollywood Walk of Fame ceremony»։ Արխիվացված օրիգինալից 2012-11-28-ին։ Վերցված է 2020-05-25  CNN.com; CNN. Retrieved 2010-05-29.
  22. Kate Stanhope (սեպտեմբերի 29, 2009)։ «Dennis Hopper Hospitalized in New York»։ TVGuide.com։ Վերցված է 2009-09-10 
  23. IANS (2 November 2009). «Dennis Hopper released from hospital»։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-11-ին։ Վերցված է 2010-05-31  . Herald Globe. Retrieved 2010-05-29.
  24. Lee, Ken (January 15, 2010). «Dennis Hopper files for divorce»։ Արխիվացված օրիգինալից 2012-11-28-ին։ Վերցված է 2020-05-25 . People Magazine. Retrieved 2010-05-29.
  25. KTLA (March 26, 2010). «Ailing Actor Dennis Hopper Receives Star on Walk of Fame»։ Արխիվացված է օրիգինալից 2010-10-10-ին։ Վերցված է 2010-05-31  . KTLA News. Retrieved 2010-05-29.
  26. BBC (25 March 2010). «Actor Dennis Hopper 'is terminally ill'»։ Արխիվացված օրիգինալից 2012-11-28-ին։ Վերցված է 2020-05-25 . BBC News. Retrieved 2010-05-29.
  27. AP (25 March 2010). «Actor Dennis Hopper Reportedly on His Death Bed»  (video). YouTube.com; Associated Press. Retrieved 2010-05-29.
  28. Goodman, Dean; Reuters. (մայիսի 29, 2010)։ «Hollywood hellraiser Dennis Hopper dead at 74»։ Yahoo!։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-27-ին։ Վերցված է 2010-05-29 


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]