Gnarls Barkley

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gnarls Barkley
Gnarls Barkley.jpg
Ժանրերալտերնատիվ ռոք, նեո սոուլ, ռիթմ էնդ բլյուզ[1], ժամանակակից R&B և էլեկտրոնային երաժշտություն
Գործունեություն2003
ԼեյբլDowntown Records?, Atlantic Records և Warner Music Group
Կայքgnarlsbarkley.com
Commons-logo.svg Gnarls Barkley Վիքիպահեստում

Gnarls Barkley, ամերիկյան սոուլ դուետ (Նարլս Բարքլին ինչ-որ հորինված հատնիության անուն է, որն իրականում Դեյնջեր Հաուսի և Սի Լո Գրինի նախագիծն է)[2]։

Նրանց առաջին ալբոմը St. Elsewhere-ը թողարկվել է 2006-ին և մի քանի ամսվա ընթացքում դարձել պլատինե։ Այս ալբոմից «Crazy» երգը հսկայական կոմերցիոն հաջողություն է ունեցել և առաջադրվել Գրեմմի 49-րդ արարողությանը՝ տարվա լավագույն ձայնագրություն անվանակարգում։

Վերնագրի տեքստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև Նարլս Բարքլի դուետի ձևավորումը, նրա անդամներն արդեն մեծ փորձ ունեին շոու բիզնեսի ոլորտում։

Սի Լոն սկզբում հանդես է եկել Ատլանտայի Goodie Mob հիփ-հոփ խմբի կազմում, որը 1990-ական թվականներին բավական պատվավոր տեղ էր զբաղեցնում Dirty South ռեփ ոճում (ամերիկյան ռեփ ոճ, տարածում ստացած երկրի հարավային մասում, «Կեղտոտ Հարավ»)։ Սի Լոն լքել է խումբը 1999 թվականին՝ նրանց երրորդ ալբոմի թողարկումից հետո և սկսել իր սոլո կարիերան։ Նա թողարկել է երկու սոլո ալբոմ համապատասխանաբար 2003 և 2004 թվականներին։ 2006 թվականին, երաժշտական լեյբլը, որի հետ նա ժամանակին պայմանագիր ուներ, թողարկել է Սի Լոյի լավագույն երգերի հավաքածուն՝ դրամական միջոցներ ստանալու, և Նարլս Բարքլի դուետը ճանաչելի դարձնելու համար։

Դեյնջեր Մաուսը զբաղվել է բազմաթիվ հիփ-հոփ կատարողների պրոդյուսերությամբ, մասնավորապես՝ նա Gorillaz խմբի Demon Days ալբոմի պրոդյուսերն է, որը «Գրեմմի» մրցանակ է ստացել։ Ժողովրդական համբավը նրան է հասել իր Grey Album-ի վիթխարի հաջողությունից հետո, որում նա սեմփլինգի շնորհիվ միացնում է Jay-ZBlack Album-ը և The BeatlesWhite Album-ը։

Առաջին անգամ դուետի մասնակիցները հանդիպել են 2004-ին, երբ Սի Լոն հերթական շրջագայության էր, իսկ Դեյնջեր Մաուսը, DJ էր նրա ելույթներում։ Այդ պահից նրանք սկսել են աշխատել երգերի վրա, որոնք հետագայում ընդգրկվել են իրենց համատեղ St. Elsewhere ալբոմում։ Այսպիսով էլ սկսվեց նրանց կարիերան, որպես դուետ։ Այն հարցին, թե ինչպես է առաջացել նրանց խմբի անվանումը, բերթոնը պատասխանում է, որ անունը նրանց հուշել են ընկերները, որոնք կատակով միացրել են արքայազն Նարլզի և Բոբ Բարքլիի հայտնի անունները[3]։

Այս պահին դուետը համերգներ չի ունենում, ոչ մի սինգլ չի թողարկում, սակայն Rolling Stone ամսագրին տված հարցազրույցում Սի Լոն պատմել է, որ մոտ ապագայում նրանք կրկին կմիավորվեն նոր ալբոմի ձայնագրման համար[4]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դիրքերը հիթշքերթներում Հավաստագրում
US
[5]
US
R&B

[6]
US
Dance

[7]
US
Indie

[8]
AUS
[9]
CAN
[10]
CHE
[11]
NZ
[12]
SWE
[13]
UK
[14]
2006 St. Elsewhere
  • Առաջին ստուդիական ալբոմ
  • Թողարկման ամսաթիվ։ 2006 թվականի մայիսի 6-ին
  • Լեյբլ։ Atlantic Records
4 4 1 28 6 8 2 1 9 1
2008 The Odd Couple
  • Երկրորդ ստուդիական ալբոմ
  • Թողարկման ամսաթիվ։ 2008 թվականի մարտի 18
  • Լեյբլ։ Atlantic Records
12 14 1 20 21 16 20 59 18

Սինգլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Սինգլ Դիրքը հիթշքերթներում Հավաստագրում
Ալբոմ
US
[19]
US
Adult

[20]
US
Alt

[21]
AUS
[9]
AUT
[22]
CHE
[11]
DNK
[23]
NLD
[24]
SWE
[13]
UK
[25]
2006 «Crazy» 2 1 7 2 1 1 1 3 4 1
  • AUS: Ոսկե[26]
  • UK: Պլատինե[17]
  • US: 2× Պլատինե[27]
St. Elsewhere
«Smiley Faces» 38 37 37 47 57 10
«Who Cares?» 60
«Gone Daddy Gone» 35 26 92 60
2008 «Run (I'm a Natural Disaster)» 114 35 51 65 38 32 The Odd Couple
«Going On» 88 79 143
«Who's Gonna Save My Soul»


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.bbc.co.uk/radio1/bigweekend06/gnarlsbarkley/
  2. [www.peoples.ru/art/music/hip-hop/gnarls_barkley/ «Биография Gnarls Barkley»]։ Peoples.ru։ Վերցված է 2017-03-27 
  3. Fontina Katalin (2006-12-09)։ «Heavens Interview»։ Spin Magazine։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-16-ին։ Վերցված է 2008-01-13 
  4. Си-Ло Грин: соул на рану - журнал Rolling Stone
  5. «Gnarls Barkley Album & Song Chart History - Billboard 200»։ Billboard։ Վերցված է October 17, 2010 
  6. «Gnarls Barkley Album & Song Chart History - R&B/Hip-Hop Albums»։ Billboard։ Վերցված է October 17, 2010 
  7. «Gnarls Barkley Album & Song Chart History - Dance/Electronic Albums»։ Billboard։ Վերցված է October 17, 2010 
  8. «Gnarls Barkley Album & Song Chart History - Independent Albums»։ Billboard։ Վերցված է October 17, 2010 
  9. 9,0 9,1 «Discography Gnarls Barkley»։ Hung Medien. australian-charts.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-26-ին։ Վերցված է 2010-02-20 
  10. «Gnarls Barkley Album & Song Chart History - Canadian Albums»։ Billboard։ Վերցված է November 14, 2010 
  11. 11,0 11,1 «Discographie Gnarls Barkley» (գերմաներեն)։ Hung Medien. hitparade.ch։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-26-ին։ Վերցված է հոկտեմբերի 3, 2010 
  12. «Discography Gnarls Barkley»։ Hung Medien. charts.org.nz։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-26-ին։ Վերցված է հոկտեմբերի 3, 2010 
  13. 13,0 13,1 «swedishcharts.com - Swedish charts portal»։ swedishcharts.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-26-ին։ Վերցված է 2010-02-20 
  14. «Chart Stats - Gnarls Barkley»։ chartstats.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-26-ին։ Վերցված է 2010-02-20 
  15. «ARIA Charts - Accreditations - 2006 Albums»։ ARIA Charts։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-26-ին։ Վերցված է October 17, 2010 
  16. «Canadian Recording Industry Association (CRIA): Золотой и платиновый - July 2006»։ Canadian Recording Industry Association։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-26-ին։ Վերցված է January 24, 2011 
  17. 17,0 17,1 «British Phonographic Industry search results»։ British Phonographic Industry։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-26-ին։ Վերցված է October 17, 2010 
  18. «RIAA - Gold & Platinum - October 17, 2010: Gnarls Barkley certified albums»։ Recording Industry Association of America։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-26-ին։ Վերցված է October 17, 2010 
  19. «Gnarls Barkley Album & Song Chart History - Hot 100»։ Billboard։ Վերցված է November 14, 2010 
  20. «Gnarls Barkley Album & Song Chart History - Adult Pop Songs»։ Billboard։ Վերցված է November 14, 2010 
  21. «Gnarls Barkley Album & Song Chart History - Alternative Songs»։ Billboard։ Վերցված է November 14, 2010 
  22. «austriancharts.at - Austria Top 40»։ Hung Medien. austriancharts.at։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-26-ին։ Վերցված է November 14, 2010 
  23. «danishcharts.com - Danish charts portal»։ danishcharts.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-26-ին։ Վերցված է 2011-08-12 
  24. «Discografie Gnarls Barkley» (հոլանդերեն)։ dutchcharts.nl։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-26-ին։ Վերցված է 2011-08-12 
  25. «Chart Log UK: Gina G - GZA»։ The Official Charts Company։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-26-ին։ Վերցված է November 14, 2010 
  26. «ARIA Charts - Accreditations - 2006 Singles»։ ARIA Charts։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-27-ին։ Վերցված է November 14, 2010 
  27. «RIAA - Gold & Platinum - November 14, 2010: Gnarls Barkley certified singles»։ Recording Industry Association of America։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-27-ին։ Վերցված է November 14, 2010