Սառնարյուն Լյուկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սառնարյուն Լյուկը
անգլ.՝ Cool Hand Luke
ԵրկիրԱՄՆ
Ժանրդրամա[1], ֆիլմ բանտի մասին և վեպի էկրանավորում
ՀիմքCool Hand Luke?
Թվականնոյեմբերի 1, 1967[2] և դեկտեմբերի 1, 1967[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍտյուարտ Ռոզենբերգ[4][1][5]
ՊրոդյուսերԳորդոն Քերոլ
Սցենարի հեղինակԴոն Պիրս և Ֆրենկ Փիրսոն
ԴերակատարներՓոլ Նյուման[6][4][7][…], Ջորջ Քենեդի[4][7][5], Ստրոզեր Մարտին[7], Ռոբերտ Դրիվաս[7], Դենիս Հոփեր[7], Լյուկ Ասկյու[7], Morgan Woodward?[7], J. D. Cannon?, Հարրի Դին Սթենթոն[7], Ռալֆ Ուեյթ[7], Ուեյն Ռոջերս[7], Ռոբերտ Դոններ[7], Լու Անտոնիո[7], Էնթոնի Ցերբե[7], Քլիֆթոն Ջեյմս[7], Ջո Վան Ֆլիթ[7], Մարկ Քևիլ[7], Ռիչարդ Դավալոս[7], Warren Finnerty?[7], Ջո Դոն Բեյքեր[8], Ջեյմս Գեմոն[8], Ռենս Հովարդ[8], Չարլզ Թայներ[8] և Ջոն Մակլայամ[8]
ՕպերատորՔոնրադ Լ. Հոլ
ԵրաժշտությունԼալո Շիֆրին
ՄոնտաժՍեմ Օ Սթին
Պատմվածքի վայրՖլորիդա
Նկարահանման վայրԿալիֆոռնիա
ԿինոընկերությունWarner Bros. և Warner Bros. Pictures
Տևողություն123 րոպե
Բյուջե3 200 000 $[9]
Շահույթ16 217 773 $[10] և 16 218 161 $[11]
 Cool Hand Luke Վիքիպահեստում

Սառնարյուն Լյուկը (մյուս անվանումը՝ «Լյուկ-սառը ձեռքը») ամերիկյան ֆիլմ նկարահանված 1967 թվականին Փոլ Նյումանի գլխավոր դերակատարմամբ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի հերոսը ուժեղ կամքի տեր բնավորությամբ, հանգիստ և ժպտադեմ Լյուկ Ջեքսոնն է (Փոլ Նյուման), ով հայտնվում է ուղղիչ աշխատանքային գաղութում մանր խուլիգանության համար։ Գաղութում արտաքինից ամեն ինչ հանգիստ է թվում, սակայն բանտի տնօրինությունը իրականում դաժան անձինք են։ Իսկ բանտարկյալներ՝ որոնց գլխավորն է Դրագլայնը (Ջորջ Քենեդի) ապրում են իրենց օրենքներով։

Ամեն ինչ բանտում ընթանում է իր հունով, բանտարկյալները առավոտյան մեկնում են տարբեր աշխատանքի՝ հիմնականում ճանապարհների կառուցման և վերանորոգման։ Լյուկը կարճ ժամանակում դառնում է բանտարկյալների ամենաքաջալերող ընկերն ու բանտի ամենազավեշտալի անձը։ Նա իր հնարամիտ արարքներով, դիմացկունությամբ, սառնարյուն գործողություններով ու համառությամբ զարմացնում է բանտարկյալ ընկերներին։ Նրան կնքում են «սառնարյուն» («սառը ձեռք») մականունով։ Մի անգամ գրազի դիմաց նա 1 ժամվա մեջ ուտում է 50 ձու։ Մեկ ուրիշ անգամ նա ձեռնամարտի է բռնվում ամենաուժեղ բանտարկյալի՝ Դրագլայնի հետ, ով չնայած անթիվ հարվածներ է հասցնում իրեն, սակայն նա այդպես էլ չի ընկնում գետին։

Նրա միակ հարազատը հաշմանդամ մայրն էր՝ Առլետը, ով այցելում է իրեն տեսակցությոննների ժամանակ։ Մի անգամ նա նամակ է ստանում, որ մայրը մահացել է։ Իմանալով այդ մասին բանտի ղեկավարությունը նրան ուղարկում է մենախուց, որպեսզի իրենց կարծիքով բանտարկյալին ավելի հեշտ լինի։

Սակայն մենախուցում մնալը նրա վրա հակառակ ազդեցություն է գործում և նրա ներքնաշխարհը տակնուվրա է լինում։ Խցից դուրս գալուց հետո նա ճարպկորեն դիմում է փախուստի։ Նրան հետապնդում են հատուկ վարժեցրած շներով և բռնում։ Ըստ բանտի օրենքների նրան ոտքերին շղթա են անցկացնում, որպես փախստական, իսկ կալանքի ժամկետը երկարացնում։

Այդ դեպքից հետո բանտապետերը նրան սկսում են դաժան վերաբերվել, ենթարկելով տանջանքների ու հնարավորությունը բաց չեն թողնում նրան երկար աշխատեցնել։ Լյուկը սակայն չի կոտրվում և չնայած ուժեղ հսկողությանը կրկին փախուստի է դիմում ...

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ներկայացվել է Օսկարի 4 անվանակարգում, դերասան Ջորջ Քենեդին Օսկար է ստացել լավագույն երկրորդական դերի համար անվանակարգում[12].

Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված տարբեր ցուցակներում ֆիլմը ընդգրկված է հետևյալ տեղերում.

1990 թվականին ֆիլմը ներառվել է Ամերիկյան ֆիլմերի ազգային ռեեստրում[13].

Բյուջեն կազմել է 3.2 միլիոն ԱՄՆ դոլար[14], իսկ շահույթը 16,217,773[15]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0061512/
  2. Internet Movie Database — 1990.
  3. Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 4,2 http://stopklatka.pl/film/nieugiety-luke
  5. 5,0 5,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=40646.html
  6. http://www.the-numbers.com/movie/Cool-Hand-Luke
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 http://www.imdb.com/title/tt0061512/fullcredits
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 ČSFD (չեխերեն) — 2001.
  9. Hannant B. Coming Back to a Theater Near You: A History of Hollywood ReissuesMcFarland & Company, 2016. — P. 178. — ISBN 978-1-4766-2389-4
  10. Cool Hand Luke (1967) — 1997.
  11. The Numbers — 1997.
  12. http://www.oscars.org/oscars/ceremonies/1968
  13. https://www.loc.gov/programs/national-film-preservation-board/film-registry/complete-national-film-registry-listing/
  14. Hannan, Brian (2016). Coming Back to a Theater Near You: A History of Hollywood Reissues, 1914–2014. Jefferson, North Carolina: McFarland & Company, Inc., pg. 178, 978-1-4766-2389-4.
  15. «Cool Hand Luke - Box Office Data, DVD and Blu-ray Sales, Movie News, Cast and Crew Information». The Numbers. Վերցված է 2012 թ․ հունվարի 5-ին.