Ջորջ Քենեդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox film.png
Ջորջ Քենեդի
George Kennedy in Charade.jpg
Ծնվել է փետրվարի 18, 1925({{padleft:1925|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:18|2|0}})[1][2][3]
Ծննդավայր Նյու Յորք, Նյու Յորք
Մահացել է փետրվարի 28, 2016({{padleft:2016|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:28|2|0}})[4][1][3] (91 տարեկանում)
Մահվան վայր Միդլթոն (Այդահո), Քանյոն շրջան, Այդահո, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[4]
Կրթություն Թառլեթոնի պետական համալսարան
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն կինոդերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և դերասան
Պարգևներ և մրցանակներ Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար և 40th Academy Awards
Ջորջ Քենեդի

Ջորջ Հերիս Քենեդի Կրտսեր (անգլ.՝ George Harris Kennedy, Jr., փետրվարի 18, 1925({{padleft:1925|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:18|2|0}})[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք - փետրվարի 28, 2016({{padleft:2016|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:28|2|0}})[4][1][3], Միդլթոն (Այդահո), Քանյոն շրջան, Այդահո, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[4]), Ամերիկացի դերասան, որը խաղացել է ավելի քան երկու հարյուր ֆիլմերում և հեռուստատեսությունում։ Իր բազմազան դերերի համար արժանացել է Օսկարի մրցանակի։

Վաղ տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Քենեդին ծնվել է Նյու Յորք քաղաքում, շոու բիզնեսի ներկայացուցիչների ընտանիքում։ Նրա հայրը՝ Ջորջ Հերիս Քենեդին, երաժիշտ էր և նվագախմբի ղեկավար։ Մահացել է այն ժամանակ, երբ Քենեդին 4 տարեկան էր։ Նրան մեծացրել է մայրը՝ Հելենը։ Նա բալերինա էր։ Քենեդիի պապը եղել է գերմանացի էմիգրանտ՝ իռլանդական ու անգլիական ծագումով։ Քենեդին սկսել է իր թատերական ներկայացումները արդեն 2 տարեկանում։ Ապա զբաղվում է ռադիոյով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա մի կողմ է դնում շոու բիզնեսը և ծառայում է Միացյալ նահանգների բանակում 16 տարի։ Որոշ ժամանակ աշխատում է Զինված Ուժերի ռադիոյում։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Բանակի Տեղեկատվական Ընկերության ստեղծման մեջ։

Կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարջ հեռուստասերիալի համար նախատեսված Քենեդիի գովազդային նկարը

Քենեդինն դարձել էր անգլ.՝ The Phil Silvers Show հեռուստասերալի տեխնիկական խորհրդատու։ Նրա կարիերան Ֆիլմերի բնագավառում սկսվել է 1961 թվականին։ Նա նկարահանվել է մի շարք Հոլիվուդյան ֆիլմերում՝ Շարադ(1963), Մահացու վերնաշապիկ(1964), Լռություն…Լռություն, Անուշ Շառլոտա (1964), Ֆենիքսի թռիչքը(1965), Վտանգի մեջ(1965)։ Նա հանդիսանում է բազմաթիվ հեռուստածրագրերի հեղինակ, որոնցից են՝ անգլ.՝ The Asphalt Jungle, անգլ.՝ The Andy Griffith Show, անգլ.՝ Peter Gunn, անգլ.՝ Bonanza, անգլ.՝ Maverick, անգլ.՝ McHale's Navy և անգլ.՝ Gunsmoke։ 1963 թվականին Քենեդին խաղացել է Ջորջ Սփենգլերի դերը անգլ.՝ Perry Mason դրվագում։ Ապա նա ստացավ դերը, որի համար արժանացավ Օսկարի մրցանակի։ Դա Դրագլինի դերն էր Cool Hand Luke (1967) ֆիլմում։ 1970 թվականին Քենեդին հայտնվում է Օսկարի արժանացած Օդանավակայան ֆիլմում, որտեղ խաղում է Ջո Փեթրոնի դերը։1978 նա նկարահանվում է Ագաթա Քրիստիի «Մահ Նիլի վրա» ֆիլմում։ 1984-ին Քենեդիննկարահանվել է Bo Derek ֆիլմում։

Ջորջ Քենեդին 1976 թվականին Կապույտ ասպետը ֆիլմում

Խաղացել է նաև երկրորդական դերեր անգլ.՝ Savage Dawn, անգլ.՝ The Delta Force և անգլ.՝ Creepshow 2 ֆիլմերում։ Հեռուստատեսությունով Քենեդին խաղացել է Կարտեր Մակկեյի դերը CBS-ում, որը դուրս է եկել 1988-1991 թվականների։1990-ականներին նա հեռուստատեսությամբ գովազդել է անգլ.՝ Breathasure-ի հաբեր՝ հետևյալ կարգախոսով. «Ես երբեք ոչ մի տեղ չեմ գնում առանց իմ անգլ.՝ Breathasure-ի»։ 1998 թվականին նա ձայնագրեց անգլ.՝ Brick Bazooka-ի դերը «Փոքրիկ զինվորները» ֆիլմի համար։ Ապա նա նկարահանեց մի քանի անկախ ֆիլմեր, նախքան 2003 թվականին հեռուստատեսություն վերադառնալը։ Խաղացել է հայտնի Վիկտոր Նյումենի կենսաբանական հոր՝ Ալբերտ Միլերի դերը։ 2005 թվականին Քենեդին «Մտեք առանց թխկացնելու» փոքրիկ ֆիլմում խաղաց էպիզոդային դեր։

Պարգևատրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քենեդին անգլ.՝ Hollywood Walk of Fame-ում ստացել է աստղ ֆիլմերում մասնակցություն ունելու համար։

Կարիերան գրականության ասպարեզում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քենեդին գրել է 3 գիրք։ 1983 նա գրել պատմություն սպանության մասին (Murder On Location), որը նախատեսել էր ֆիլմ նկարահանելու համար։ Երկրորդ վեպը «Սպանություն բարձրության վրա»-ն է, որը լույս է տեսել 1984 թվականին։ 2011 թվականին նա գրում է իր ինքնակենսագրությունը՝ «Վստահիր ինձ»:

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քենեդին ապրում է Այդահո նահանքի հարավում գտնվող Իգլ քաղաքում։ Նա ամուսնացած է Ջոան Մակարտնիի հետ։ Ունեն մի աղջիկ՝ Շոնան և մեկ թոռնիկ՝ Տեյլորը։ Քենեդին և Ջեյմս Ստյուարդը եղել են լավ ընկերներ։ Քենեդին համարվում է լիցենզավորված օդաչու, և տիրապետում է անգլ.՝ Cessna 210-ի և անգլ.՝ Beechcraft Bonanza-ի։

Ֆիլմադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր Նշումներ
1960 Սպարտակ Ռեբել զինվոր
1961 անգլ.՝ Kingdom Come-ի փոքրիկ հովիվը Նայթոն Դիլոն
1962 Միայնակ է խիզախը Շերիֆ Գուտերեսի տեղակալ
1963 Դիների ակումբից մարդը Ջորջ
Շարադ Հերման Սքոբի
1964 Մակհեյլի նավատորմը Հների լե Կլերկ
Կապույտ դելֆինների կղզին Ալուտ Քեփթեյն
Մահացու վերնաշապիկ Լեո Կրուզ
Լռություն…Լռություն, Անուշ Շառլոտա Ֆորմեն
1965 Պատրանք Ուիլարդ
Վտանգի մեջ Քոլոնել Ջորջի
Ֆենիքսի թռիչքը Մայք Բելամի
Շենանդոա Գնդապետ Ֆեյրչայլդ
Կատւի Էլդերի որդիները Կառլի
1967 անգլ.՝ The Dirty Dozen Մայոր Մաքս Արմբրուստեր
անգլ.՝ Hurry Sundown Շերիֆ Կումբս
Սառնասիրտ Լյուկը Դրագլին
Ջասիի բալլադը Արք Օգդեն
1968 Վարդագույն ջունգլիները Սեմի Ռուդերբիթ
անգլ.՝ The Boston Strangler Ֆիլ Դինեթալ
Ավազակ Շերիֆ Ջոնսոն
1969 Լավ տղաները և վատ տղաները Մեջ Ջան Մակկեյ
Ուրախ, ուրախ Ջոնսոն
Հիանալի յոթնյակի գնդակները Քրիս Ադամս
1970 ...Թիկ...թիկ... թիկ Ջան Լիթլ
Օդանավակայան Ջո Պատրոնի
Զիգ զագ Պաուլ Ռ. Քեմերոն
Կեղտոտ Դինգուս Մենգին Հոք Բրդսիլ
1971 Հիմարների շքերթը Բժիշկ Կոնցիլ
1973 Կորած հորիզոն Սեմ Կորնելիուս
Կեհիլ ԱՄՆ մարշալ Եյբ Ֆրիզեր
1974 անգլ.՝ Thunderbolt and Lightfoot Րեդ Լիերի
Օդանավակայան 1975 Ջո Պատրոնի
Երկրաշարժ Սերժանտ Լյու Սլեյդ
1975 անգլ.՝ The Eiger Sanction Բեն Բովմեն
Մարդկության ֆակտոր Ջոն Կինսդեյլ
1977 Օդանավակայան 77 Ջո Պատրոնի
Մարդու ապացույցը Քեն Շուֆթեն
1978 անգլ.՝ Mean Dog Blues Կապիտան Օմար Կինսմեն
անգլ.՝ Brass Target Գեներալ Ջարջ Ս. Փաթոն
Մահ Նիլի վրա Ենդրյու Փենինգթոն
1979 Դեռ Մեծ Լյու Քեսիդի
Օդանավակայան 79 Կապիտան Ջո Պատրոնի
Երկուտեղանի ՄակԳուֆին Շեֆ Տալասեկ
1980 Վիրուս Ադմիրալ Քոնվեյ
Մահի նավ Էշլենդ
1981 Արևածագից առաջ Ռոյ ՄակԼեյն
Ժամանակակից ռոմանտիկա Իրեն
1982 Վակո Միստեր Դոկտոր Գրեյվս
1984 Չատանուգա չու չու Բերտ
Բոլերո Քոթոն
1985 ռադիոակտիվ երազներ Սփեդ Չենդլեր
Վայրի արևածագ Թիք Ռենդ
Խաղացողը] Գեներալ Նելսոն Մայլս
1986 Դելտաի ուժը Հայրիկ Օմելեյ
1987 անգլ.՝ Creepshow 2 Ռեյ Սփրուս
անգլ.՝ The Gunfighters Դեկ Տյուրներ
1988 Ծնված մրցավազքի համար Վինսենթ Դուպլեյն
Անկոչը Մայք Հարվի
Հակազդող ուժ Վինս Քոլբի
Մերկ հրացան Կապիտան Էդ Հոկեն
անգլ.՝ Demonwarp Բիլ Կրաֆտոն
1989 անգլ.՝ The Terror Within Հալ
1990 Ուրղեղը մահացել է Վենս
1991 Intensive Care Dr. Bruckner
Թրեբին գնում է Հոլիվուդ ՄակԿրեդի
Մերկ հրացանը: Վախի հոտը Կապիտան Էդ Հոկեն
1994 Մերկ հրացանը: Վերջնական ինսուլտ Կապիտան Էդ Հոկեն
1997 Կատուները չեն պարում Մամոթ ձայն
1998 Փոքրիկ զինվորբերը Բրիկ ազուկա ձայն
անգլ.՝ Dennis the Menace Strikes Again Պապիկ Ջոնսոն
2005 մտեք առանց տխկացնելու Տնօրեն
2007 անգլ.՝ Sands of Oblivion Ջան Տեվիս
2008 Մարդ, որ հետ էր եկել դատավոր Դյուկ
2011 Մեկ այլ երջանիկ օր Ջո
2014 Խաղացողը Էդ

Դերերը հեռուսատատեսությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Դեր Դրվագ
1959 Շայեն Լի Նելսոն Մեսա Լուսնի կալանավորը
1959 անգլ.՝ Colt .45 Հենկ Թշնամու ատրճանակը
1959 անգլ.՝ The Deputy Տեքս մեծ քառյակը
1959 անգլ.՝ Sugarfoot Սայկես "անգլ.՝ The Canary Kid, Inc."
1960 անգլ.՝ Gunsmoke Էմիլ Դարբինը
1960 Փիթեր Գան Կառլ Խաչադեղը
1960 անգլ.՝ Sugarfoot Ռոս Կահն Թաղում քառասուն մղոնի վրա
1960 Սլեյդ հրացանը Տեքս Իսպանական տուփը
1960 Լարամի Գելագեր Հենչմեն Դուել Ալթա միսայում
1960 Մավերիկ Դեբատի Ջոնս Հենդլեյի որսորդները
1960 անգլ.՝ The Lawman Բիրտ Գրավել արևմուտքը
1960 Գնդակը կմեկնի Տարնիցեր Ժառանգությունը"
1960 Գնդակը կմեկնի Լեյտենանտ Ջոն Բրայսոն Մազերի ղեկավարը
1961 բատ Մաստերսոն Շերիֆ Չորրորդ մարդը
1961 Գնդակը կմեկնի Պրեստոն Ճանապարհը
1961 Գնդակը կմեկնի Դեկ անգլ.՝ The Vigil
1961 Գնդակը կմեկնի Ռուդ Սեկսոն Կյանքի ապացույցը
1961 Գնդակը կմեկնի Եղբայր Գրեյս անգլ.՝ Squatter's Rights
1961 անգլ.՝ Gunsmoke Փեթ Սվուներ Մեծ մարդը
1961 Անձեռնմխելիները Բիրդի Շամպայնի թագավորը
1961 Հրաձիգը Շերիֆ Թաղված մարդը
1961 Բանան Փիթեր Լոնգ Դժոխային մեքենան
1961 Gunsmoke Ջեյք Բայլո Կիտին կրակեց
1962 Բարձրահասակ մարդը Հիրամ Կիլգոր Մեկը բոլորի համար
1962 Կոպիտ Ջորջ Վեյլս անգլ.՝ The Peddler
1962 անգլ.՝ Gunsmoke հագ Տղաները
1962 Գնդակը կմեկնի մեծ Ջոն Չկրակել դաշնակահարին
1962 Գնա իմ ճանապարհով Մայք Մարդ Մերիի համար
1962 անգլ.՝ Death Valley Days Ստիմբութ Սիլի Գալչ վիսկիի հրաշքները
1962 Հանցագործները Ջո ֆերիս անգլ.՝ Farewell Performance
1963 Էնդի Գրիֆտի ցուցադրումը Պետության ոստիկանության դետեկտիվ Մեծ տունը
1963 Գնդակը կմեկնի Եղբայր Գրեյս Սուրբ Էլամյի նախօրեին
1963 Բժիշկ Կիլդեր Ջո Քրեմեր Յուրաքանչյուրին իր սեփական ազատազրկումը
1963 Փերի Մեյսոն Ջորջ Սփենգլեր Հունական աստվածուհու դեպքը
1963 Ջիմի ՄակՊիտերսի ճանապարհորդությունը Անգոսւ Երկար գիշերի ցերեկը
1963-1964 ՄակՀեյլի նավատորմը Մեծ Ֆրենչի "Ֆրենչը մեկնում է ՄակՀեյլից", և "մեծ Ֆրենչի վերադարձը"
1964 անգլ.՝ Gunsmoke Սայրուր Ծուռ Մայլը
1964 Բանան Ուալդո Քավության նոխազ
1964 անգլ.՝ The Virginian Ջեկ Մարշման Կախաղան Սեմ Հորնի համար
1964 անգլ.՝ Gunsmoke Ուորդեն Սթրայքեր Պահակը
1965 Դենիել Բուն Զաք Մորգան Պարան Մինգոյի համար
1965 Լարենդո Ջես Մորան Ռենջերների հպարտությունը
1965 անգլ.՝ The Virginian Թոմ Սուչեթե Թագավորների ազնվականությունը
1965 Շենանդուա կոչվող մարդը միտչել Քենեդի Սպանելու յուրահատուկ տաղանդ
1966 անգլ.՝ Gunsmoke Բեն Փեյսոն Բերք
1966 Ջեսի Ջեյմսի լեգենդը Բլոդքեդ Վերադարձ դեպի Լաուրենս
1966 Բժիշկ Կիլդեր Սերժանտ Հենսլի "Ողորմություն կամ սպանություն", և "Պատահարի տարօրինակ տեսակ"
1966 Մեծ հովիտը Ջեկ Տեդչեր "անգլ.՝ Barbary Red"
1967 Տարզան Քրենդել Ավազակ բռնողը
1971 Սերժանտ Հայր Սամուել Կավանաժ 16 դրվագ
1971 Անվեհեր մարդը Հայր Սամուել Կավանաժ Քահանա մարդասպանը
1975 Կապույտ գիշերը Բամփեր Մորգան 24 դրվագ
1979 Սպիտակ տան ետնաբեմը նախագահ դրվագ։ #1.2
1981 Շաբաթօրյա գիշերային կյանքը Իրեն 1 դրվագ, 10/17/81
1983 Հեքիաթային կղզին Ադամ Քոբ "անգլ.՝ God Child/Curtain Call"
1988–1991; 1996; 1998 Դալլաս կարտեր ՄակԿեյ 67 դրվագ + 2 հեռուստաֆիլմ
1994 Միայնակ աղավնին դատավոր Ջ.Թ. Դատական օր
1996 Թևեր իրեն 1 դրվագ
1996 Ջոնի Քուեսթի իրական արկածները Գեներալ Աքսթոն անգլ.՝ DNA Doomsday
2003 Երիտասարդ և անհանգիստ Ալբերտ Միլեր #1.7762, #1.7763, և #1.7764
2010 Երիտասարդ և անհանգիստ Ալբերտ Միլեր #1.9553

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]