Արագություն (ֆիլմ, 1994)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Արագություն
անգլ.՝ Speed
Արագություն (ֆիլմ, 1994).jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ թրիլեր, մարտաֆիլմ, արկածային ֆիլմ[1] և քրեական
ԹեմաԼոս Անջելեսի ոատիկանության վարչություն, ահաբեկչություն, պատանդների գերեվարում և շորթում
Թվականհունիսի 10, 1994[2][3][4][…]
Լեզուանգլերեն[5]
ՌեժիսորՅան դե Բոնտ
ՊրոդյուսերՄարկ Գորդոն
Սցենարի հեղինակԳրեհեմ Յոսթ
ԴերակատարներԿիանու Ռիվզ, Դենիս Հոփեր, Սանդրա Բուլոք, Ջո Մորթոն, Ջեֆ Դենիելս, Ալան Ռաք, Գլեն Պլամմեր, Ռիչարդ Լայնբեք, Բեթ Գրանտ, Ջիմ Մեփ, Ջոն Կապոդիչե, Պատրիկ Ֆիշլեր, Ռիչարդ Շիֆ, Սենդի Մարտին, Թոմաս Ռոսալես կրտսեր, Խուլիո Մորա, Ջեյմս ԴյուՄոնտ, Մարկ Կրիսկի, Դևիդ Կրիգել, Մարկ Գորդոն, Ռոբերտ Մեյլհաուս, Ջորդան Լունդ, Դագնի Հալթգրին, Բո Սթար, Կառլոս Կառասկո, Հոթորն Ջեյմս, Դենիել Վիլյառեալ և Ռոբին ՄակՔի
ՕպերատորԱնջեյ Բարտկովյակ[6][7]
ԵրաժշտությունՄարկ Մանչինա
ՄոնտաժՋոնի Ռայթ
Պատմվածքի վայրԼոս Անջելես և Լոս Անջելես միջազգային օդանավակայան
Նկարահանման վայրԼոնգ Բիչ, Սանտա Մոնիկա և Mojave Air and Space Port?
Կինոընկերություն20th Century Studios
Տևողություն116 րոպե
Բյուջե30 000 000 $
Շահույթ350 448 145 $[8] և 121 248 145 $[9]
ՀաջորդԱրագություն 2։ Նավարկության վերահսկում

«Արագություն» (անգլ.՝ Speed), ռեժիսոր Յան դե Բոնտի 1994 թվականին նկարահանված ամերիկյան մարտաֆիլմ։ Արժանացել է երկու «Օսկար» մրցանակի («Լավագույն ձայնային մոնտաժ» և «Լավագույն հնչունավորում»)։ Ֆիլմը դերասանուհի Սանդրա Բուլոքի համար դարձել է նշանակալի, ինչով նա ֆիլմի թողարկումից հետո ստացել է համընդհանուր ճանաչում և հայտնիություն։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Խենթ ահաբեկիչը (Դենիս Հոփեր) ոստիկանությանն անհայտ պատճառներով երկնաքերում ականապատում է ուղևորներով վերելակը և պահանջում փրկագին՝ 3 միլիոն դոլար։ Լոս Անջելեսի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումը խափանում է ահաբեկչի ծրագրերը և փրկում պատանդներին։

Անհաջող փորձից հետո ահաբեկիչը որոշում է վրեժ լուծել և թիվ 2525 ավտոբուսում տեղադրում է ռադիոկառավարմամբ ռումբ, որը պայթելու էր, եթե ավտոբուսի արագությունը իջներ 50 մղոն/ժամից (մոտ 80 կմ/ժամ)։

Այն բանից հետո, երբ ավտոբուսը դուրս է գալիս մայրուղի և արագություն ձեռք բերում, պայթուցիկ սարքը ակտիվանում է, ավտոբուսը պատանդների հետ միասին վերածվում է «արագացած պայթուցիկի»՝ չունենալով կանգնելու հնարավորություն։ Ամբողջ արագություն հավաքած ավտոբուս է մտնում հատուկ ծառայության աշխատակիցը (Կիանու Ռիվզ), որն ավտոբուսի ղեկի հետևում կանգնած պատահական ուղևորի (Սանդրա Բուլոք) հետ փորձում են գտնել հնարավորություն՝ փրկել մարդկանց կյանքը։

Ֆիլմի վերջում ավտոբուսը մտնում է օդանավակայան՝ ջարդելով պատը և մտնում է ինքնաթիռի մեջ, բախման հետևանքով այդ երկու փոխադրամիջոցներն էլ պայթում և այրվում են։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Կիանու Ռիվզ Ջեք Թրևեն Ջեք Թրևեն
Դենիս Հոփեր ահաբեկիչ Հովարդ փեյն ահաբեկիչ Հովարդ փեյն
Սանդրա Բուլոք Էննի Պորտեր, ավտոբուսի ուղևորուհի Էննի Պորտեր, ավտոբուսի ուղևորուհի
Ջո Մորթոն լեյտենանտ Մակմեհոն լեյտենանտ Մակմեհոն
Ջեֆ Դենիելս Հարրի Տեմպլ, Ջեքի գործընկերը Հարրի Տեմպլ, Ջեքի գործընկերը
Ալան Ռակ Սթիվենս Սթիվենս
Գլեն Պլամեր Յագուարի սեփականատեր Յագուարի սեփականատեր
Ռիչարդ Լաիյնբեկ Նորվուդ Նորվուդ
Բեթ Գրանտ Հելեն Հելեն
Հոթորն Ջեյմս Սեմ Սեմ
Կարլոս Կարասկո Օրթիս Օրթիս

Պարգևավճարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]