Դրուպի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դրուպի, անիմացված մուլտիպլկացիոն կերպար, տխուր դեմքով մարդակերպ շուն (ցեղատեսակ՝ բեսեթ հաունդ), որտեղից էլ ծագել է նրա անունը (անգլ.՝ «Droopy» թարգմանում է «տխուր, վհատ»)։ Կերպարը ստեղծել է Թեքս Էյվերը[1], 1943 թվականին, Մետրո-Գոլդվին-Մայերի ստեղծած մուլտֆիլմների համար։ Նա փաստացի, MGM-ի մեկ այլ հայտնի կերպարի՝ բարձր և էքսցենտրիկ խելագարված Սկյուռիկի (անգլերեն՝ Screwy Squirrel) հակապատկերն է։ Դրուպին շարժվում էր դանդաղ և հոգնած, խոսում էր մոնոտոն և չնայած իր աններկայանալի արտաքինի, նրան միշտ հաջողվում էր խորամանկել իր թշնամիներին։ Իսկ, երբ նրան վերջապես հաջողվում էր զայրացնել, պարզվում էր ընդունակ է անխղճորեն ծեծել իրեն երկու անգամ գերազանցող հակառակորդներին։

Առաջին անգամ հայտնվեց 1943 թվականին՝ Թեքս Էյվերիի ձեռքից, որը 1943 թվականի մուլտֆիլմում դեռ չուներ իր անունը (անգլ.՝ «Dumb-Hounded», այնուհետև այն ռուսերեն թարգմանվեց որպես «Դրուպի՝ «ոստիկանական հետախույզ»։ Սակայն, 1949 թվականի «Պարոն Դրուպի» (անգլ.՝ «Señor Droopy») մուլտֆիլմում, մինչև էկրանին հինգերորդ անգամ իր հայտնվելն անվանում էին «Ուրախ որսկան շուն» (անգլ.՝ «Happy Hound»), որը օգտագործվել է նաև այն ժամանակ, երբ նա հայտնվեց «Our Gang Comics» էջերում։ 1958 թշվականին, «Դրուպի» սերիալի փակումից հետո, կերպարը մի քանի անգամ վերածնվեց տարբեր նախագծերում, ամենից հաճախ հեռուստաշոուներում, դարձավ MGM -ի սիմվոլներից մեկը, դասվելով Թոմն ու Ջերին մուլտֆիլմի հերոսների շարքին։

Հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բիլլ Թոմպսոն (1943, 1948–1957):
  • Թեքս Էյվերի (1944–1957, ժամանակ առ ժամանակ փոխարինել է Բիլլի Թոմպսոնին)։
  • Դոուզ Բատլեռ (1944–1954 թվականներին պարբերաբար փոխարինել է Բիլլ Թոմպսոնին)։
  • Դոն Մեսիկ (1944-1957 թվականներին պարբերաբար փոխարինեց Բիլ Թոմպսոնին, 1993 թվականին՝ Թոմի և Ջերիի մեծ ֆիլմը
  • Ֆրենկ Ուելկեր (1980–1982, Թոմ և Ջերի մուլտսերիալ։ Կատակերգական ներկայացում)։
  • Ռիչարդ Ուիլյամս (1988 թվական, «Ով է դավել Ռոջեր ճագարին» և 1989 թվականին ճագար Ռոջերի մուլտֆիլմում հայտնվելը)։
  • Կորի Բեռտոն (Ռոջեր ճագարի մասին «Roller Coaster Rabbit» (1990 թվական) և «Trail Mix-Up» (1993 թվական) կարճ մուլտֆիլմներում)։

Ֆիլմագրություն Մետրո-Գոլդուին-Մայերում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Անվանում Ռեժիսոր(ներ) Պրոդյուսեր(ներ) Թողարկման ամսաթիվ Ծանոթագրություն
1 Dumb-Hounded Թեքս Էյվերի Ֆրեդ Քուիմբի 1943 թվական, մարտի 20
2 The Shooting Of Dan McGoo Թեքս Էյվերի Ֆրեդ Քուիմբի 1945 թվական, մարտի 3
3 Wild and Woolfy Թեքս Էյվերի Ֆրեդ Քուիմբի 1945 թվական, նոյեմբերի 3
4 Northwest Hounded Police Թեքս Էյվերի Ֆրեդ Քուիմբի 1949 թվական, օգոստոսի 13
5 Señor Droopy Թեքս Էյվերի Ֆրեդ Քուիմբի 1949 թվական, ապրիլի 9
  • Պաշտոնապես, «Drupi» շարքի առաջին մուլտֆիլմը, այս անունը նաև օգտագործվում է առաջին անգամ
6 Wags to Riches Թեքս Էյվերի Ֆրեդ Քուիմբի 1949 թվական, օգոստոսի 13
  • Սպայկայի առաջին հայտնվելը
7 Out-Foxed Թեքս Էյվերի Ֆրեդ Քուիմբի 1949 թվական, հոկտեմբերի 12
  • Լայնաֆորմատ
8 The Chump Champ Թեքս Էյվերի Ֆրեդ Քուիմբի 1950 թվական, նոյեմբերի 4
9 Daredevil Droopy Թեքս Էյվերի Ֆրեդ Քուիմբի 1951 թվական, մարտի 31
10 Droopy's Good Deed Թեքս Էյվերի Ֆրեդ Քուիմբի 1951 թվական, մայիսի 5
11 Droopy's "Double Trouble" Թեքս Էյվերի Ֆրեդ Քուիմբի 1951 թվական, նոյեմբերի 17
12 Caballero Droopy Դիկ Լանդի Ֆրեդ Քուիմբի 1952 թվական, սեպտեմբերի 27
13 The Three Little Pups Թեքս Էյվերի Ֆրեդ Քուիմբի 1953 թվական, դեկտեմբերի 26
14 Drag-a-Long Droopy Թեքս Էյվերի Ֆրեդ Քուիմբի 1954 թվական, փետրվարի 20
15 Homesteader Droopy Թեքս Էյվերի Ֆրեդ Քուիմբի 1954 թվական, հուլիսի 10
16 Dixieland Droopy Թեքս Էյվերի Ֆրեդ Քուիմբի 1954 թվական, դեկտեմբերի 4
17 Deputy Droopy Թեքս Էյվերի

Մայքլ Լա

Ֆրեդ Քուիմբի 1955 թվական, հոկտեմբերի 28
18 Millionaire Droopy Թեքս Էյվերի Վիլյամ Հաննա

Ջոզեֆ Բարբերա

1956 թվական, սեպտեմբերի 21
  • Լայնամաշտաբ Wags to Riches անվանափոխում
19 Grin and Share It Մայքլ Լա Վիլյամ Հաննա

Ջոզեֆ Բարբերա

1957 թվականի, մայիսի 17
  • Առաջին բնօրինակ լայնաֆորմատ մուլտֆիլմը սերիալում
20 Blackboard Jumble Մայքլ Լա Վիլյամ Հաննա

Ջոզեֆ Բարբերա

1957 թվականի, հոկտեմբերի 4
  • Լայնաֆորմատ
21 One Droopy Knight Մայքլ Լա Վիլյամ Հաննա

Ջոզեֆ Բարբերա

1957 թվականի, դեկտեմբերի 6
  • Լայնաֆորմատ
  • 1957 թվականին «Օսկար» մրցանակ «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում (1958 թ.):
22 Sheep Wrecked Մայքլ Լա Վիլյամ Հաննա

Ջոզեֆ Բարբերա

1958 թվականի, փետրվարի 7
  • Լայնաֆորմատ
23 Mutts About Racing Մայքլ Լա Վիլյամ Հաննա

Ջոզեֆ Բարբերա

1958 թվականի, ապրիլի 4
  • Լայնաֆորմատ
24 Droopy Leprechaun Մայքլ Լա Վիլյամ Հաննա

Ջոզեֆ Բարբերա

1958 թվականի, հուլիսի 4
  • Լայնաֆորմատ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Carl Barks, Donald D. Ault. «Carl Barks: Conversations». էջ 16. ISBN 9781578065011. {{cite news}}: Unknown parameter |ano= ignored (օգնություն); Unknown parameter |editora= ignored (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]