Մուկը Մանհեթենում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուկը Մանհեթենում
անգլ.՝ Mouse in Manhattan
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրերաժշտական ֆիլմ
Գործողության վայրՆյու Յորք
Շարքի մասն էԹոմն ու Ջերին
ՌեժիսորՈւիլյամ Հաննա և Ջոզեֆ Բարբերա
ՍցենարիստՋոզեֆ Բարբերա և Ուիլյամ Հաննա
ՀնչյունավորումՈւիլյամ Հաննա
ՊրոդյուսերՖրեդ Քուիմբի
ԵրաժշտությունՍքոթ Բրեդլի
Երկիր ԱՄՆ
ԸնկերությունՄետրո Գոլդվին Մայեր
ԴիստրիբյուտորՄետրո Գոլդվին Մայեր
Տևողություն8 րոպե
ՇարքԹոմն ու Ջերին
ՍիկվելTee for Two?
Թվական1945

Մուկը Մանհեթենում (անգլ.՝ Mouse in Manhattan), «Թոմն ու Ջերին» մուլտֆիլմերի կարճամետրաժ շարքի 19-րդ դրվագն է։ Դրվագը պատմում է Ջերիի` Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում անցկացրած արկածների մասին։ Թողարկվել է 1945 թվականի հուլիսի 7-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերին հոգնել էր իր գյուղական կյանքից և որոշում է նա գնալ Մանհեթեն։ Նա քնած Թոմին հրաժեշտի նամակ է գրում և հեռանում է դատարկ երկաթուղային վագոնով։

Քաղաքում Ջերիի հետ տեղի են ունենում մի շարք դեպքեր. նա պատահաբար պոչը կպցնում է փորին, ընկղմվում է կոշկի մաքրելու կրեմի մեջ, ուսումնասիրում է քաղաքը, հազիվ փրկվում է մեքենայի տակ ընկնելուց, տուժում է վերելակով բեռ փոխադրելիս, պատահմամբ մտնում է ոչ ճիշտ զուգարան և հազիվ է փրկվում երկնաքերից ընկնելուց` հրաշքով փրկվելով ջարդած մոմի շնորհիվ։ Նա պարում է խաղալիք օրիորդների հետ սեղանի վրա, բայց վերջնականապես թռչում է շենքից` ընկնելով շամպայնի շշի մեջ, որը պայթում է։ Մուկը հրաշքով բռնվում է կախված գուլպաներից, վայրէջք է կատարում դրանով` կարծես օդապարիկով, մութ նրբանցքում այնպես է փռշտում, որ ամբողջ նրբանցքում նրա ձայնը արձագանքում է, ինչը շատ կատուների ուշադրություն է գրավում։ Նրանցից մեկը վախեցնում է Ջերիին։ Եվ նա վազում է` խփվելով աղբամաններին և ընկնելով նրանցից մեկը, թռչում է ոսկերչանոց, նրան նկատում է ճանապարհային ոստիկանը, և նա փախչում է իր վրա կրակող ոստիկաններից։

Հոգնելով այդպիսի կյանքից` Ջերին փախչում է քաղաքից (ճանապարհին հազիվ փրկվելով գնացքի տակ ընկնելուց), անցնում է Բրուլինկյան կամուրջը և ողջ հետդարձի ճանապարհին վազում է երկաթուղու վրայով։ Վերջապես նա հասնում է տուն, որտեղ նկատում է քնած Թոմին (որը նույնիսկ չէր նկատել, որ Ջերին տանը չէ)։ Ջերին գրկում և համբուրում է զարմացած կատվին և գնում է իր բույն` մուտքի վրա դնելով պաստառ, որի վրա գրված է` «Տուն, սիրելի տուն»։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջերիի հայտնիությունը հեղինակներին ստիպել է ստեղծել միայն մկանը նվիրված թողարկում։
  • Դրվագը մասամբ հիմնված է Եզոպոսի «Գյուղական մուկը և քաղաքային մուկը» առակի վրա։
  • Տեսարանը, որտեղ Ջերին ընկնում է մոմի վրայից, համարվում է հղում «Վերջապես ապահով» ֆիլմին։
  • Մի քանի պաստառներում կարելի է տեսնել «Tom & Jerry Cartoon» գրությունը, որը հղում է MGM մուլտիպլիկացիոն բաժնի ամբողջ աշխատակազմին։
  • Սա միակ դրվագն է, որտեղ Թոմը համարյա մասնակցություն չի ունենում։ Հետապնդումների փոխարեն դրվագին տրամադրությունը փոխանցվում է երաժշտությամբ, որը հիմնված է Սքոթ Բրեդլիի հեղինակած «Manhattan Serenade» և «Broadway Rhythm» երգերի մեղեդիների վրա[1]։
  • «Տուն, սիրելի տուն» նշանը հայտնվում է նաև այնպիսի դրվագներում, ինչպիսին է «Կատուն կոշիկ է ստանում» (անգլ.՝ Puss Gets the Boot) սերիան։

Գրաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cartoon Network-ով ցուցադրելու համար հեռացվել է այն տեսարանը, որտեղ Ջերիին թաթախում են կոշիկի լաքի մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Молтин Леонард О мышах и магии. История американского рисованного фильма = Of Mice and Magic. A History of American Animated Cartoons / Пер. Хитрук Ф.С.. — М.: Издательство Дединского, 2018. — С. 360. — 640 с. — ISBN 978-5-6040967-0-3

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]