Փոքրիկ որբուկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Փոքրիկ որբուկը
անգլ.՝ The Little Orphan
Փոքրիկ որբուկը.jpg
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Շարքի մասն էԹոմն ու Ջերին
ՌեժիսորՈւիլյամ Հաննա և Ջոզեֆ Բարբերա
ՊրոդյուսերՖրեդ Քուիմբի
ԵրաժշտությունՍքոթ Բրեդլի
ԵրկիրFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունՄետրո Գոլդվին Մայեր
ԴիստրիբյուտորՄետրո Գոլդվին Մայեր
Տևողություն8 րոպե
ՇարքԹոմն ու Ջերին
Թվական1950 և 1949
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար
ՊարգևներՕսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար

Փոքրիկ որբուկը (անգլ.՝ The Little Orphan), Ուիլյամ Հաննայի և Ջոզեֆ Բարբերայի «Թոմն ու Ջերին» կարճամետրաժ շարքի քառասուներորդ դրվագը։ Դրվագն արժանացել է Օսկար մրցանակի 1948 թվականին։ Թողարկման ամսաթիվն է 1949 թվականի ապրիլի 30-ը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոյեմբերի 4-րդ հինգշաբթի օրը Ջերին կարդում է «Good Mousekeeping» ամսագիրը և պանիր է բերում։ Հանկարծ դռան զանգը հնչում է։ Դռան մոտ կանգնած է Նիբլզը, բայց Ջերին դեռ չի նկատում նրան։ Երբ Նիբլզը փորձում է քաշել պանիրը մկան թակարդից, Ջերին հասցնում է փրկել նրան։ Ջերին Նիբլզից գրություն է վերցնում, ըստ որի Ջերին համաձայն է ապաստան տալ Նիբլզին շնորհակալության օրվա ընթրիքի ժամանակ և որ նա միշտ ուզում է ուտել։

Նիբլզը ժեստերով բացատրում է, որ ուտել է ուզում։ Բայց Ջերին ուտելիք չունի։ Հետո Ջերին փորձում է Նիբլզին կաթ խմեցնել Թոմի ամանից, սակայն նրանք արթնացնում են նրան։ Կատուն արթնանում է և չի նկատում, որ ամբողջ կաթը խմված է և նորից քնում է։ Մկները տեսնում են, որ մայրիկը գցել է Գոհաբանության օրվա սեղանը, և վազում են սեղանի մոտ։

Ճանապարհին Նիբլզը հասցնում է ամեն ինչ փորձել, այնուհետև մկները հյուրասենյակում կանգնած հայր-պիլիգրիմների տեսքով մարդուկներից վերցնում են գլխարկներն ու զենքը։ Նիբլզը փորձում է ամբողջությամբ կուլ տալ նարինջը, Ջերին իր հրացանի կոթի օգնությամբ դուրս է հանում նարինջը Նիբլզից, որը թռչում է ուղիղ Թոմի բերանը։ Թոմը իրեն թափ է տալիս, տեսնում է մկներին և դնում է ցախավելից պատրաստված գլխի հնդկական զարդարանք։ «Կարմրամորթ դաժան մարտիկը» սկսում է կռվել մկների դեմ, սակայն ի վերջո Թոմը պարտություն է կրում և հանձնվում է։

Այս ամենից հետո Թոմըմ Նիբլզը և Ջերին նստում են սեղանին և աղոթում են ընթրելուց առաջ։

Նիբլզը ավարտում է աղոթքը և մի ակնթարթում ուտում է ամբողջ հավը։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տեսարաններից շատերում Թոմի պոչը վառելը հանվել է, քանի որ ռասիստական էր համարվել։
  • 1960-ական թվականներին Թոմի հետ տեսարանը վերանկարահանվել է Չակ Ջոնսի թիմի հետ։ Կատարվել են որոշ փոփոխություններ, օրինակ, փոխվել է սենյակի պաստառների գույնը, ինչպես նաև, երբ Նիբլզը կրակում է կատվի վրա, Թոմի հնդկացիական գլխարկը չի այրվում։
  • 1960 թվականին տեսարանը վերականգնվել Է «CBS» հեռուստաալիքում սերիայի ցուցադրության ժամանակ։
  • Սեղանի տեսարանը ցուցադրվել է նաև «Կյանքը Թոմի հետ» սերիայում։
  • Որոշ տեղերում մուլտֆիլմից կտրվել է շամպայնի շշով Թոմի թռիչքի տեսարանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]