Jump to content

Օզի զարմանահրաշ կախարդը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օզի զարմանահրաշ կախարդը
անգլ.՝ The Wonderful Wizard of Oz և անգլ.՝ The Wizard of Oz[1]
ՀեղինակԼայման Ֆրենք Բաում
Անվանվել էՕզի կախարդը
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրchildren's story? և ֆենթեզի
Թեմաորբ
Բնօրինակ լեզուանգլերեն և ամերիկյան անգլերեն
Կերպար(ներ)Դորոթի Գեյլ, Օզի կախարդը, Խրտվիլակ (Օզ), Անագե Անտառահատ, Վախկոտ Առյուծը, Wicked Witch of the West?, Glinda the Good Witch?, Good Witch of the North?, Munchkin?, Toto? և Winged monkeys?
Ստեղծման տարեթիվ1900
Նկարագրում էOz universe?
ՇարքOz book series?
ՀաջորդՕզի սքանչելի երկիրը
ՆկարազարդողWilliam Wallace Denslow?
Երկիր ԱՄՆ
Հրատարակման տարեթիվ1900
ՎիքիքաղվածքՕզի զարմանահրաշ կախարդը
 The Wonderful Wizard of Oz Վիքիպահեստում

«Օզի զարմանահրաշ կախարդը» (անգլ.՝ The Wonderful Wizard of Oz), ամերիկացի գրող Լայմըն Ֆրենկ Բաումի մանկական ստեղծագործությունը, որն առաջին անգամ տպագրվել է 1900 թվականին։ Հայերեն հրատարակվել է 2020 թվականին «Դարակ» հրատարակչությունում։ Թարգմանիչ` Նանե Գաբրիելյան։

Դորոթին ու Տոտոն ցիկլոնի մեջ, նկարիչ` Ուիլյամ Դենսլոու

Գործողությունները տեղի են ունենում 1900 թվականին։ Դորոթին, որը որբ էր, ապրում էր Կանզասում հորեղբայր Հենրիի և հորաքույր Էմի հետ։ Մի անգամ ցիկլոնը պոկում է այն խրճիթը, որտեղ գտնվում էին Դորոթին ու Տոտո շնիկը, և այն տանում-հասցնում Օզի երկրում գտնվող Ծամողների երկիր։ Ընկնող խրճիթը սպանում է Ծամողների երկրի տիրակալին` Արևելքի չար կախարդին։ Բռնակալից ազատված ծամողների հետ Դորոթին հանդիպում է Հյուսիսի բարի կախարդուհուն։ Դորոթին ցանկանում է տուն վերադառնալ։ Հյուսիսի բարի կախարդը Դորոթիին է տալիս սպանված կախարդի արծաթե կոշիկները և խորհուրդ է տալիս դեղին աղյուսե արահետով քայլել դեպի Զմրուխտե քաղաք, որի տիրակալը մեծ կախարդ Օզն էր, որը, ըստ նրա, կարող էր օգնել Դորոթիին։

Ճանապարհին Դորոթին ազատում է ձողի վրա կախված Խրտվիլակին, յուղում է Անագե Անտառահատին, որը ժանգոտել էր և անշարժունակ դարձել։ Նրանք երկուսն էլ, ինչպես նաև Վախկոտ Առյուծը, միանում են Դորոթիին և ուղևորվում Զմրուխտե քաղաք, քանի որ Խրտվիլակին ուղեղ էր անհրաժեշտ, Անագե Անտառահատին` սիրտ, Վախկոտ Առյուծին` քաջություն։

Զմրուխտ քաղաքի դարպասների մոտ պահակը ճանապարհորդներին ստիպում է կանաչ ակնոցներ դնել, որպեսզի զմրուխտների փայլը նրանց չկուրացնի։ Կախարդը ընդունում է Դորոթիին և նրա ընկերներին, բոլորին ներկայանալով յուրովի. Դորոթիին` որպես խոսող գլուխ, Խրտվիլակին՝ որպես գեղեցիկ կին, Անտառահատին` որպես հրեշ, Վախկոտ Առյուծին՝ որպես հրե գնդակ։ Կախարդը խոստանում է կատարել բոլոր խնդրանքները, այն պայմանով, որ նրանք սպանեն Արևմուտքի չար կախարդին։

Դորոթիի և նրա ընկերների դեմ Արևմուտքի չար կախարդը հաջորդաբար ուղարկում է քառասուն գայլ, նույնքան ագռավ, սև մեղուների պարս և Թարթող զինվորներ։ Փայտահատը սպանում է գայլերին, Խրտվիլակը սպանում է ագռավին, և մեղուները մահանում են, երբ փորձում են խայթել Փայտահատին, իսկ մնացած ճանապարհորդներին պատսպարել էր Խրտվիլակի ծղոտները։ Երկչոտ Թարթողները փախչում են Առյուծի առաջին իսկ մռնչոցի ժամանակ։

Այնուհետև կախարդը Ոսկե գլխարկի օգնությամբ է կանչում Թռչող Կապիկներին և հրամայում ոչնչացնել իր երկրում գտնվող բոլոր օտարականներին, բացի Առյուծից, քանի որ ցանկանում է Առյուծին ձիու նման լծել ու ստիպել աշխատել։ Կապիկներից մի քանիսը բռնում են Անագե Անտառահատին ու նրան բարձրից նետում են սուր քարերի վրա, որի հետևանքով նա չէր կարողանում ոչ շարժվել, ոչ ձայն հանել։

Բովանդակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ցիկլոնը
  • Ծամողների խորհուրդը
  • Ինչպես Դորոթին փրկեց Խրտվիլակին
  • Ճանապարհ անտառի միջով
  • Անագե Անտառահատի ազատումը
  • Վախկոտ Առյուծը
  • Ճանապարհորդություն դեպի Մեծն Օզ
  • Կակաչի մահացու դաշտը
  • Անտառամկների թագուհին
  • Դարպասի պահապանը
  • Օզի զարմանահրաշ քաղաքը
  • Չար կախարդուհու որոնումերը
  • Փրկությունը
  • Թևավոր Կապիկները
  • Ահարկու Օզի բացահայտումը
  • Մեծ խաբեբայի կախարդանքը
  • Ինչպես օդապարիկը թռավ
  • Դեպի հարավ
  • Մարտական ծառերի հարձակումը
  • Ճենապակե նուրբ երկիրը
  • Առյուծը դառնում է կենդանիների թագավոր
  • Քեդլինգների երկիրը
  • Բարի կախարդուհի Գլինդան կատարում է Դորոթիի ցանկությունը
  • Վերադարձ տուն[2]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. The Wizard of Oz | Memory Beta, non-canon Star Trek Wiki | Fandom
  2. Լ. Ֆ. Բաում, Օզի զարմանահրաշ կախարդը, Ե., Դարակ, 2020, էջ 147։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օզի զարմանահրաշ կախարդը» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օզի զարմանահրաշ կախարդը» հոդվածին։