Ջին Դեյչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջին Դեյչ
անգլ.՝ Gene Deitch
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 8, 1924(1924-08-08)[1]
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս
Մահացել էապրիլի 16, 2020(2020-04-16)[2] (95 տարեկան) կամ ապրիլի 17, 2020(2020-04-17)[3] (95 տարեկան)
Մահվան վայրՊրահա, Չեխիա[4]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ[5]
Մասնագիտությունկինոռեժիսոր, մուլտիպլիկատոր, դերասան, սցենարիստ և կինոպրոդյուսեր
ԱմուսինZdenka Deitchová?
Պարգևներ և
մրցանակներ
«Ինքփոթ» մրցանակաբաշխություն և Ուինզոր Մաքքեյի մրցանակ
ԵրեխաներKim Deitch?

Լուջին Մերրիլ «Ջին» Դեյչ (անգլ.՝ Eugene Merril "Gene" Deitch օգոստոսի 8, 1924(1924-08-08)[1], Չիկագո, Իլինոյս - ապրիլի 16, 2020(2020-04-16)[2] կամ ապրիլի 17, 2020(2020-04-17)[3], Պրահա, Չեխիա[4]), ամերիկացի նկարիչ-մուլտիպլիկատոր և ռեժիսոր: 1959 թվականից հաստատվել է Պրահայում, հայտնի է դարձել «Մանրո», «Թոմ Թորիֆիկ» և «Նուդնիկ», ինչպես նաև «Նավաստի Պոպայ» և «Թոմն ու Ջերին» մուլտֆիլմերի մի քանի դրվագների վրա կատածած իր աշխատանքով (1961—1962):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեյչը ծնվել է Չիկագոյում` շրջիկ գործակատար Ջոզեֆ Դեյչի (1903—1972) և Ռուտ Շիրլի Դեյչի ընտանիքում, որոնք բաժանվել են, երբ որդին 13 տարեկան էր[6]: Մորական պապը Չիկագոյում գործված հագուստի խոշոր գործարան է ունեցել[7]: Սկսելով իր մուլտիպլիկացիո և անիմացիոն կարիերան, Դեյչը ներդրում է ունեցել The Record Changer ջազային ամսագրի կահավորման աշխատանքներին[8]:

Մուլտիպլիկատոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեյչը աշխատանքի է անցել «United Productions of America» (UPA) անիմացիոն ստուդիայում, իսկ ավելի ուշ դարձել է «Terrytoons»-ի կրեատիվ տնօրենը, ստեղծելով այնպիսի կերպարներ, ինչպիսիք են Փիղ Սինդին[9], Գաստոն լը Կրյոնը[10], Ջոն Դուրմատը, և Քլինթ Քոբբերը[11]: 1955 թվականից սկսել է աշխատելով «UPA» անիմացիոն ստուդիայում, Դեյչը գրել և նկարել է «United Feature Syndicate»-ի համար «Թերփլ-Թոմփսոնի իրական մեծ արկածները» և «Պատմության հերոսը» կոմիքսները, որտեղ գլխավոր դերում հանդես է եկել համարձակ երեխա: Ամենօրյա էջով հրապարակվել է 1955 թվականի հոկտեմբերի 16-ից մինչև 1956 թվականի ապրիլի 14-ը[12]:

Դեյչը հայտարարել էր, որ սխալվել է Թոմի և Ջերիի հարաբերությունների նկատմամբ, երբ ասաց, որ դա վատ օրինակ է անիմաստ բռնության և հումորի, որը հիմնված է ցավի, վրեժի, ինչպես նաև սևամորթ կանանց մասին կարծրատիպերի օգտագործման հիման վրա[13]: Դեյչը հայտարարել է, որ չի եղել Թոմի և Ջերիի երկրպագու, քանի որ նրանք շատ դաժան են: Սակայն կան և երկրպագուներ, որոնք գրել են դրական նամակներ, հայտարարելով, որ Դեյչի դրվագները իրենց ֆավորիտն են[14]: 1961 թվականին նկարել է «Ալիսը Հրաշքների Աշխարհից Փարիզում» ֆիլմը և 1966 թվականի «Հոբիթ» անիմացիան[15]: Նաև 1966 թվականին Դեյչը ստեղծեց Թերրի-Թեսսին[16]:

2003 թվականին Դեյչը արժանացել է Էննի մրցանակին անիմացիայի մշակույթում հավերժական ներդրման համար[17]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]