Էննի (մրցանակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էննի (մրցանակ)
Տիպ
Ում կողմից է տրվում ASIFA-Hollywood?
Կարգավիճակ
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվ
Վեբկայք annieawards.org
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էննի

«Էննի» մրցանակ (անգլ.՝ Annie Award), մրցանակ, ներկայացված է Լոս Անջելեսում Կալիֆոռնիայի մասնաճյուղի անիմացիոն ֆիլմերի ASIFA միջազգային ասոցիացիայի կողմից 1972 թվականին: Ի սկզբանե մտածված է եղել որպես մեծարման երեկո անիմացիայի բնագավառում մեծ ավանդ ունեցած գործիչների համար, հետևյալ արտադրության ոլորտներում՝ մենեջմենթ, սցենարներ, հնչյունավորում, դիզայն, էֆեկտներ և այլն: 1992 թվականից առաջադրվել է «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգը:

Քննադատություն և սկանդալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Լավագույն կարճամետրաժ ֆիլմ մրցանակի համար նոմինացվել է 5 աշխատանք՝ The Walt Disney Company երկու ժապավեն, մեկը՝ Pixar և երկուսը անկախ։ Երբ պաշտպանված կայքում սկսվեց քվերակությունը, պարզվեց, որ երկու անկախ մուլտֆիլմեր չեն ընդգրկվել ցանկում: ASIFA-ն ընդունեց սխալը, արդյունքները վերականգնեցին, երբ ընտրողները կրկին առաջարկված ցանկի հիման վրա քվեարկեցին, բայց Everything Will Be OK անկախ մուլտֆիլմերից մեկը կրկին չհայտնվեց ցանկում։ Քվեարկությունը կանգնեցրին, իսկ երբ այն միացրին, պարզվեց կարճամետրաժ ֆիլմը ունի 24 ժամ, որպեսզի ստանա անհրաժեշտ ձայները։ Թեև կազմակերպիչները ներողություն են խնդրել, հետագայում գործը առաջ չգնաց, հաղթեց Pixar ընկերության մուլտֆիլմը[1]:

2009 թվականին Քունգ ֆու Պանդա մուլտֆիլմը պարտության մատնեց օսկարային WALL-E ընկերությանը, հաղթելով նրան բոլոր անվանակարգերում, որտեղ այն ներկայացված էր: Շատերը զարմացած դրանով, կարծում են, որ պատճառը Ջեֆրի Կատցենբերգի ներքին աշխատանքն է, որը յուրաքանչյուր աշխատակցին  ASIFA-յի անդամակցության հնարավություն է տվել, իսկ այնուհետև ակնարկել է, թե ում օգտին պետք է քվեարկել[2][3]:

2010 թվականին The Walt Disney Company ընկերությունը տեղեկացրեց մրցանակին աջակցելու դադարեցման մասին: Նրանց չի գոհացնում է այն փաստը, որ ցանկացած ոք կարող է գնել ASIFA-յի անդամակցությունը ու հայտնում են DreamWorks-ի առավելության մասին, որը աշխատակիցներին անվճար անդամատոմսեր է տրամադրում: Ի պատասխան այս ամենին ասոցիացիան փոխել է քվեաթերթիկների տրամադրման կանոնները: Այժմ քվեարկել կարող են միայն պրոֆեսիոնալ քննադատները: Ղեկավարը դա դեպի ապագա փոփոխությունների համար առաջին քայլն է համարել։ Չնայած դրան, Disney-ի նախագահը կոչ է անում բոլոր ստուդիաներին կանոնները փոփոխել[4]:

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգի մրցանակի դափնեկիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անիմացիա Ընկերություն
1992 Գեղեցկուհին և Հրեշը Walt Disney Pictures
1993 Ալադին Walt Disney Pictures
1994 Առյուծ արքան Walt Disney Pictures
1995 Պոկահոնտաս Walt Disney Pictures
1996 Խաղալիքների պատմություն Walt Disney Pictures & Pixar
1997 Կատուները չեն պարում Turner Feature Animation
1998 Մուլան Walt Disney Pictures
1999 Պողպատե հսկան Warner Bros. Feature Animation
2000 Խաղալիքների պատմություն 2 Walt Disney Pictures & Pixar
2001 Շրեկ DreamWorks SKG & Pacific Data Images
2002 Ուրվականներից քշվածները Studio Ghibli
2003 Նեմոյին փնտրելիս Pixar
2004 Սուպեր ընտանիքը Pixar
2005 Ուոլեսը ու Գրոմիտը Aardman Animations & DreamWorks Animation
2006 Մեքենաները Pixar
2007 Ռատատույ Pixar
2008 Քունգ ֆու Պանդա DreamWorks Animation SKG
2009 Վեր Pixar
2010 Ինչպես ընտելացնել վիշապին[5] DreamWorks Animation SKG
2011 Ռանգո Nickelodeon Movies & GK Films & Industrial Light & Magic & Blind Wink
2012 Ռալֆ Walt Disney Pictures
2013 Սառցե սիրտը Walt Disney Pictures
2014 Ինչպես ընտելացնել վիշապին 2 DreamWorks Animation SKG
2015 Գլուխկոտրուկ Walt Disney Pictures & Pixar

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]