Թեոդոր Սուս Գեյսել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Թեոդոր Սուս Գեյսել
Theodor Seuss Geisel
Ted Geisel NYWTS 2 crop.jpg
Ծննդյան անուն Թեոդոր Սուս Գեյսել
Ծնվել է մարտի 2, 1904({{padleft:1904|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:2|2|0}})[1][2]
Ծննդավայր Springfield, Համպդեն շրջան, Մասաչուսեթս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Վախճանվել է սեպտեմբերի 24, 1991({{padleft:1991|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:24|2|0}})[1][2] (87 տարեկանում)
Վախճանի վայր Լա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Գրական անուն Dr. Seuss և Dr. Theophrastus Seuss
Մասնագիտություն գրող, բանաստեղծ, նկարազարդող, մանկագիր և սցենարիստ
Լեզու անգլերեն
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Կրթություն Դարտմուտի քոլեջ
Ժանրեր հեքիաթ
Ուշագրավ աշխատանքներ Փիղ Հորթոնը ինչ-որ մեկին լսում է, Կատուն գլխարկում, Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ Ծննդյան տոները, Կանաչ ձվեր և միս և Լորաքսը
Կուսակցություն Դեմոկրատական կուսակցություն
Պարգևներ
Ամուսին Հելեն Փալմեր Գայսել և Հելեն Փալմեր Գայսել
Dr. Seuss Վիքիպահեստում

Թեոդոր Սուս Գեյսել (անգլ.՝ Theodor Seuss Geisel), ամերիկացի գրող և ծաղրանկարիչ։ Նա հայտնի էր իր մանկական գրքերով, որոնք նա գրել և նկարազարդել էր «Dr. Seuss» կեղծանունով։ Նա օգտագործել է մի քանի կեղծանուններ, որոնցից են՝ Dr. Theophrastus Seuss-ը, որը օգտագործել է քոլեջում, Theo LeSieg-ը և Rosetta Stone-ը[3]։ Գեյսելը հրատարակել է 46 մանկական գրքեր։ Նրա ամենահիշվող և ճանաչված գրքերն են՝ «Կանաչ ձվեր և խոզապուխտ», «Գլխարկի միջի կատուն», «Լորաքսը», «Մեկ ձուկ, երկու ձուկ, կարմիր ձուկ, կապույտ ձուկ», «Բարթոլոմու Քուբինսի 500 գլխարկները», «Գուլպաների միջի աղվեսները», «Թիդուիքը՝ մեծ սրտով եղջերուն», «Հորթընը լսում է հու», և այլն։ Նրա աշխատանքների հիման վրա ստեղծվել են 11 հեռուստահաղորդումներ, 4 առանձնահատուկ ֆիլմեր և 4 հեռուստատեսային շարքեր։ Նա արժանացել է «Lewis Carroll» մրցանակին 1958 թվականին «Horton Hatches the Egg» գրքի համար և կրկին 1961 թվականին «And to Think That I Saw It on Mulberry Street» գրքի համար։ Գեյսելը նաև աշխատել է որպես նկարազարդող, գովազդային ընկերությունների համար և որպես քաղաքական ծաղրանկարիչ, Նյու Յորքի թերթերից մեկի՝ PM-ի համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, նա աշխատել է Միացյալ Նահանգների բանակի անիմացիոն բաժանմունքում, որտեղ նա գրեց «Design for Death»-ը, մի ֆիլմ, որը հետագայում արժանացել է 1947 թվականի «Academy Award»-ին։ Նա իր աշխատանքի մեջ եղել է կատարելագործ։ Երբեմն շուրջ տարի աշխատել է մեկ գրքի վրա, մինչև որ այն կատարելագործել է։ Հազվադեպ չեն դեպքերը, երբ նա իր գրածի 95%-ը ջնջել է գրքի հիմքը գտնելու համար։

Որպես գրող եղել է շատ արտասովոր, քանի որ նախընտրել է վճարվել գիրքը ամբողջովին ավարտելուց հետո։

Գեյսելի ծննդյան օրը՝ Մարտի 2-ը, արդեն ընդունվել է, որպես ամենամյա «ազգային ընթերցանության օր» Ամերիկայում։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեոդոր Սուս Գեյսելը ծնվել է Սպրինգֆիլդ, Մասաչուսեթսում։ Նրա ծնողներն են Թեոդոր Ռոբերտը (Theodor Robert) և Հենրիեթա (Սուս) Գեյսելը (Henrietta (Seuss) Geisel)։ Նրա բոլոր տատիկներն ու պապիկներն գերմանական էմիգրանտներ էին։ Նրա հայրը կառավարում էր ընտանեկան գարեջրի գործարանը և հետագայում՝ գործարանի փակումից հետո, քաղաքապետ Ջոն Ա Դենիսոնի կողմից նշանակվեց Սպրինգֆիլդի հանրային զբոսայգու վերահսկիչ։ Գեյսելը ընդունվեց Սպրինգֆիլդի կենտրոնական ավագ դպրոց 1917 թվականին և ավարտեց 1921 թվականին։ Նա առաջին կուրսում մասնակցել է արվեստի դասի և ավելի ուշ դարձել դպրոցի ֆուտբոլային թիմի կառավարիչ։

Ֆիլմեր իր գրքերի հիման վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Ռեժիսոր Գրող Բաշխիչ Բյուջե Օգուտ
2000 Ինչպես Գրինչը գողացավ Նոր տարին Ռոն Հաուըրդ Ջեֆրի Փրինց և Ջեֆրի Փրինց և Փիթեր Ս.Սեմեն|Ջեֆրի Փրինց|Փիթեր Ս.Սեմեն Universal Studios|Universal Pictures $123 միլիոն $345,141,403
2003 Գլխարկի միջի կատուն Բո Ուելչ Ալեք Բերգ, Դավիթ Բադել և Ջեֆ Սկաֆեր $109 միլիոն $133,960,541
2008 Հորթենը լսում է մի հույի Ջիմի Հայուարդ և Ստիս Մարթինո Չիկո Պաուլ և Կեն Դաուրիո|Չիկո Պաուլ և Կեն Դաուրիո և Կեն Դաուրիո |Չիկո Պաուլ 20th Century Fox $85 միլիոն $297,138,014
2012 Լորաքսը Քռիս Ռենադ և Քայլ Բալդա Universal Pictures $70 միլիոն $348,840,316

Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեյսելը թողեց Օքսֆորդյան հալմասարանը առանց աստիճանի արժանանալու և վերադարձավ Միացյալ Նահանգներ 1927 թվականի փետրվարին, որտեղ նա անմիջապես սկսեց ներկայացնել իր աշխատանքը ամսագրերին, գրքերի հրատարակիչներին և գովազդային գործակալություններին։ Եվրոպայում, օգտվելով ժամանակից, նա «Life» ամսագրին տվեց մի շարք մուլտֆիլմներ, որոնք կոչվում էին «Eminent Europeans»։ Եվ այսպես, 25 դոլար վաստակելով Գեյսելը տեղափոխվում է Սպրինգֆիլդ, Նյու Յորք։

Ավելի ուշ այդ տարի, երբ նա ընդունեց աշխատանքի, որպես գրող և նկարազարդող «Judge» հումորային ամսագրի համար, Գեյսելը զգաց, որ ֆինանսապես կայուն է և ամուսնացավ Հելենի հետ։ Նրա առաջին մուլտֆիլմը՝ «Judge»-ը ցուցադրվեց հոկտեմբերի 22-ին, 1927 թվականին, իսկ Գեյսելները ամուսնացան նույն տարվա նոյեմբերի 29-ին։ Գեյսելի առաջին աշխատանքը, որը նա ստորագրեց «Dr. Seuss» կեղծանունով լույս է տեսել «Judge»-ից մոտ վեց ամիս հետո։

1936 թվականին, երբ զույգը վերադառնում էր օվկիանոսային ճանապարհորդությունից դեպի Եվրոպա, նավի շարժիչների ռիթմը ոգեշնչեց նրան գրել բանաստեղծություն, որը դարձավ իր առաջին գիրքը՝ «And to Think That I Saw It on Mulberry Street»-ը։ Գեյսելի զանազան հաշիվների հիման վրա էր, որ գիրքը մերժվեց 20-ից 43 հրատարակիչների կողմից։ Ըստ Գեյսելի, նա քայլում էր տուն ձեռագիրը այրելու, երբ հնարավորություն ունեցավ խոսելու իր վաղեմի դասընկերոջ հետ, և այդ հանդիպումը հանգեցրեց այդ գրքի հրապարակմանը։ Գեյսելը հասցրել է գրել ևս չորս գիրք, նախքան ԱՄՆ-ի երկրորդ համաշխարհային պատերազմին միանալը։ Այդ գրքերի մեջ են մտնում «Բարթոլոմու Քուբինսի 500 գլխարկները», որը գրել էր 1938 թվականին, ինչպես նաև «Թագավորի երկար ոտքերը»-ը և «Յոթ Կին Գոդիվաներ»-ը, որոնք գրել էր 1939 թվականին։

Արվեստի գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեյսելն իր վաղ աշխատանքներում հաճախ օգտագործում էր մատիտով կամ ջրաներկով նկարված նկարներ, բայց հետպատերազմյան ժամանակահատվածում, մանկական գրքեր նկարազարդելիս նրան բավարարում էր գրիչ և թանաք։ Սովորաբար օգտագործում էր միայն սև, սպիտակ, և մեկ կամ երկու գույներ։ Հետագա գրքերում, ինչպիսիք են «Լորաքսը» օգտագործել է ավելի շատ գույներ։

Գեյսելի նկարած պատկերները հաճախ կլորացված։ Գրեթե բոլոր շենքերը և մեքենաները, որոնք Գեյսելը նկարել է զուրկ են ուղիղ գծերից։ Գեյսելը հավանաբար, սիրում էր նկարել ճարտարապետական մարմիններ, մշակել օբյեկտներ։ Երբեք իր նկարները նման չէին իրար։ Նա հաճույք էր ստանում նկարելուց։ Նկարում էր պալատներ, շենքեր, հարթավայրեր, և ազատ աստիճանավանդակներ։

Հետագա տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմից հետո, Գեյսելը կնոջ հետ տեղափոխվեցին է Լա Ջոլլա, Կալիֆորնիա։ Չնայած նրան, որ նա ստացել է բազմաթիվ մրցանակներ, իր ողջ կարիերայի ընթացքում, Գեյսելին չի հաջողվել ստանալ «Caldecott» և «Newbery» մեդալները։

1954 թվականի մայիսին «Life» ամսագիրը հրապարակեց զեկույց, որը եզրահանգեց, որ երեխաները չեն սովորում կարդալ, քանի որ նրանց գրքերը ձանձրալի են։

Հիվանդություն և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեյսելը մահացավ բերանային քաղցկեղից սեպտեմբերի 24-ին 1991 թվականին իր տանը Լա Ջոլլայում, 87 տարեկան հասակում։ Նա դիակիզվեց և նրա մոխիրը ցրվեց։ Դեկտեմբերի 1-ին, 1995 թվականին՝ նրա մահից չորս տարի անց, Կալիֆորնիայի համալսարանի, Սան Դիեգոյի համալսարանի գրադարանի շենքերը վերանվանվեցին Գեյսել գրադարան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 SNAC
  3. "Theodor Seuss Geisel". Encyclopædia Britannica Online. Retrieved December 19, 2009.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Dartmouth College Կաղապար:Dr. Seuss Կաղապար:The Cat in the Hat Կաղապար:Grinch Կաղապար:PulitzerPrize SpecialCitations Letters

Կաղապար:Persondata