Գրինչ (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրինչ
անգլ.՝ The Grinch
Տեսակմուլտֆիլմ և ստերեոկինո
Ժանրսուրբծննդյան ֆիլմ, կինոկատակերգություն և գրքերի էկրանավորում
ԿերպարներԳրինչ
Հիմնված էԻնչպես Գրինչը գողացավ Սուրբ Ծննդյան տոները
Շարքի մասն էlist of Illumination films?
ՌեժիսորՅարոու Չենի և Սքոթ Մոսյե
ՍցենարիստԹեոդոր Սուս Գեյսել
ՀնչյունավորումԲենեդիկտ Քամբերբեչ[1], Ռաշիդա Ջոնս, Քենան Թոմփսոն և Անժելա Լենսբերի
ՊատմողՖարել Ուիլյամս
ՊրոդյուսերՔրիս Մելեդանդրի
ԵրաժշտությունՋոն Փաուել
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունIllumination Entertainment և Universal Studios
ԴիստրիբյուտորUniversal Studios, UIP-Dunafilm[2] և Նեթֆլիքս
Տևողություն86 րոպե
Շարքlist of Illumination films?
Թվականնոյեմբերի 9, 2018, նոյեմբերի 29, 2018[3] և դեկտեմբերի 6, 2018[2]
MPAA վարկանիշPG
Շահույթ511 300 000 $[4]
grinchmovie.com

«Գրինչ» (անգլ.՝ The Grinch), անիմացիոն համակարգչային ֆիլմ, որը թողարկվելու է առաջիկայում, Դոկտոր Սյուզի «Ինչպես Գրինչը գողացավ Ծննդյան տոները» գրքի, ինչպես նաև 2000 թվականի ֆիլմի հիման վրա։ Առաջին պաշտոնական թրեյլերը թողարկվել է ՅուԹուբում՝ 2018 թվականի մարտի 8-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտոգրադի մոտակայքում գտնվող, կողմնակի հայացքներից հեռու քարանձավում ապրում էր մռայլ կանաչ Գրինչը (Բենեդիկտ Քամբերբեչ)։ Ինչ-որ ժամանակ քաղաքի բնակիչները նրան մահացու վիրավորանք էին հասցրել. անսովոր արտաքինի պատճառով հերոսը Կտոգրադայում դարձել էր տղաների, աղջիկների, նույնիսկ մեծահասակների ծաղրի առարկա։ Ի պատասխան այդ ծաղրի՝ Գրինչը փակել էր իր սիրտը ցանկացած բարու առջև և իր ժամանակն անցկացնում էր միակ կենդանի արարածի՝ Մաքս շան հետ։ Որքան մոտենում էր կտոգրադցիների սիրելի տոնը, այնքան փչանում էր Գրինչի՝ առանց այն էլ ոչ հրեշտակային բնավորությունը։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հեղինակները մտադիր են եղել ֆիլմը նկարահանել գրքին հնարավորինս նման[5]։ Զարմանալի չէ, որ Universal-ի տնօրինությունը տասը տարի անց որոշել է, որ ժամանակն է վերաթողարկել այդքան հաջող ռելիզը։ Տվյալ որոշման արդյունքում թողարկվել է Գրինչի և կտոգրադցիների մասին հերթական պատմության անոնսը։ Այժմ Գրինչը կներկայանա նոր, գունեղ, ժամանակակից 3D ձևաչափով։
  • Ի սկզբանե նախատեսվում էր, որ մուլտֆիլմը պետք է թողարկվի 2017 թվականի նոյեմբերի 10-ին, բայց 2016 թվականին մուլտֆիլմի թողարկումը հետաձգվել է մինչև 2018 թվականի նոյեմբերի 9[6]։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոկտոր Սյուզի հեղինակած հեքիաթի սցենարը հարմարեցրել է Մայքլ Լեսյերը, որը անիմացիոն աշխատանքների դեռևս ոչ այդքան հայտնի սցենարիստ է։ Դոկտոր Սյուզը չի ապրել մինչև իր ստեղծագործության գունավոր էկրանավորումը, սակայն կարողացել է ամբողջ աշխարհի բազմաթիվ երեխաների համար թողնել անհավանական պատմություններ, որոնք հայտնի են արդեն շատ տասնամյակներ շարունակ։ Նա անգլալեզու մանկագիր ամենավաճառվող գրողն է։ Նրա պատմություններով կարդալ են սովորում փոքրիկ ամերիկացիները։ Սյուզի հեքիաթների հիման վրա ստեղծվել են շատ ռադիոհաղորդումներ և մուլտֆիլմեր։ Մանկագրի հերոսների աշխարհն այնքան ճանաչված է, որ Ամերիկայում նույնիսկ մի ամբողջ թեմատիկ այգի կա, որն ստեղծվել է նրա նկարների հիման վրա։ Սյուզի ամենահայտնի հեքիաթներն են՝ «Կատուն գլխարկի մեջ», «Լորաքս», «Ինչպես է Գրինչը գողանում Սուրբ ծնունդը», «Բուտերբրոտային պատերազմների ժամանակագրություն», որոնք հաջողությամբ էկրանավորվել են։

Դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմում գլխավոր հերոսին հնչյունավորել է Բենեդիկտ Քամբերբեչը[7]։

Մարքեթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին պաշտոնական թրեյլերը ՅուԹյուբում տեղադրվել է 2018 թվականի մարտի 8-ին[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. Internet Movie Database — 1990.
  4. Box Office Mojo — 1999.
  5. Dr. Seuss' How The Grinch Stole Christmas (2017) Movie
  6. Kroll, Justin (2016 թ․ հունիսի 7). «Illumination's 'The Grinch' Pushed Back to 2018». Variety. Վերցված է 2016 թ․ հունիսի 7-ին.
  7. Evry, Max (2017 թ․ դեկտեմբերի 20). «The Grinch Poster Shows the Title Character Before He Got Mean». ComingSoon.net. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.
  8. «Dr. Seuss' The Grinch Poster is Here, Trailer Arrives Tomorrow». ComingSoon.net. 2018 թ․ մարտի 7. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրինչ (մուլտֆիլմ)» հոդվածին։