Ինչպես Գրինչը գողացավ Ծննդյան տոները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ինչպես Գրինչը գողացավ Ծննդյան տոները
Dr. Seuss' How the Grinch Stole Christmas
Grinch.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն[1][2][3], ընտանեկան ֆիլմ[1][2], ֆենթեզի ֆիլմ[1][2][3], մանկական ֆիլմ, արկածային ֆիլմ, սուրբծննդյան ֆիլմ, գրական ստեղծագործության էկրանավորում և երաժշտական ֆիլմ
ՀիմքԻնչպես Գրինչը գողացավ Սուրբ Ծննդյան տոները
Թվական2000 և նոյեմբերի 23, 2000[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոն Հովարդ[1][5][6][3][7][8]
ՊրոդյուսերԲրայան Գրեյզեր
Սցենարի հեղինակJeffrey Price?, Թեոդոր Սուս Գեյսել և Peter S. Seaman?
ԴերակատարներՋիմ Քերրի[2][5][6][9][3][7][8], Թեյլոր Մոմսեն[6][9][7][8], Ջեֆֆրի Տեմբոր[6][9][8], Քրիստին Բարանսկի[5][9], Bill Irwin?[9], Մոլի Շենոն[9], Կլինտ Հովարդ[9], Josh Ryan Evans?[9], Ռոն Հովարդ[9], Էնթոնի Հոփքինս[5][9], Բրայս Դալաս Հովարդ[9], T. J. Thyne?, Վեռն Թրոյեր[6][9][8], Մինդի Ստեռլինգ[10], Jim Meskimen?[10], Landry Allbright?[10], Michaela Gallo?[10], Ջերեմի Հովարդ[10], Gavin Grazer?[10], Q'orianka Kilcher?[10], Դիփ Ռոյ[10], Դևիդ Քոսթաբայլ[10], Rick Baker?[10], Ռենս Հովարդ[10], Caroline Williams?[10] և Ֆրենկ Ուելկեր
ՕպերատորԴոնալդ Պիտերման
ԵրաժշտությունՋեյմս Հորներ
ՄոնտաժԴենիել Հենլի
ԿինոընկերությունԻմեջին էնթերթայմենտ
Տևողություն101 րոպե
Շահույթ345 100 000 ԱՄՆ դոլար[11]
Պաշտոնական կայքէջ
Dr. Seuss' How the Grinch Stole Christmas Վիքիպահեստում

«Ինչպես Գրինչը գողացավ Ծննդյան տոները» (անգլ.՝ How the Grinch Stole Christmas; ԱՄՆ, 2000), ընտանեկան կոմեդիա, որի գլխավոր դերում Ջիմ Քերրին է։ Ֆիլմը նկարահանվել է Ռոն Հովարդի կողմից գրքի հիման վրա, որը գրել է Բժիշկ Սյուզը 1957 թվականին։ Ֆիլմը ստացել է հակասական կարծիքներ, սակայն չորս շաբաթվա ընթացքում գլխավորել է ըստ շահույթի՝ ընդհանուր առմամբ հավաքելով 260 միլիոն դոլար:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտոգրադ հեքիաթային քաղաքի բնակիչները շատ են սիրում նշել Ամանորը։ Բայց կա մեկը, ով ատում է այդ տոնը. դա կանաչ արարած Գրինչն է։ Նա ապրում է բարձր լեռան վրա, իր միակ ընկերոջ՝ Մաքս անունով շան հետ, և նեղացած է քաղաքի բնակիչներից։ Մանուկ հասակից հասակակիցները ծաղրում էին Գրինչին իր անսովոր արտաքինի համար։ Ավելի ուշ Գրինչի և քաղաքացիների մեջ ընդհանուր հակակրանք է առաջանում։

Ամեն տարի Կտոգրադ քաղաքի բնակիչների ամանորյա ուրախությունն ու երջանկությունը կանաչ ճգնավորի մոտ բարկություն և զայրույթ են առաջացնում։ Եվ մի անգամ Գրինչը որոշում է իրականացնել իր նենգ ծրագիրը. գողանալ քաղաքացիներից իրենց սիրելի Սուրբ Ծնունդը․․․

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեր Դերասան
պատմող Էնթոնի Հոփքինս
Գրինչ Ջիմ Քերրի
Սինդի Լու Կտո Թեյլոր Մոմսեն
քաղաքապետ Ավգուստուս Մեյկտո Ջեֆֆրի Տեմբոր
Մարտա Մեյ Կտովյե Քրիստին Բարանսկի
Սինդիի հայրը Բիլլ Իրվին
Սինդիի մայրը Մոլլի Շենոն
Կտոբրիս Քլինթ Հովարդ
Գրինչ (8 տարեկան) Ջոշ Ռայան Էվանս
Կլարնելլա Մինդի Սթերլինգ

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ ճանաչում ձեռք բերեց «անգլ.՝ You're a Mean One, Mr. Grinch» երգը (մուլտֆիլմում այն երգում է Թուրլ Ռավենսքրոֆթը, որը հետագայում կատարեցին բազմաթիվ այլ երգիչներ, այդ թվում Ջիմ Քերրին` նույնանուն ֆիլմում, ինչպես նաև Misfits փանկ ռոք խմբի կողմից):

Թիմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անիմատորներ — Քեն Հարրիս, Լոյդ Վոնգան, Ռիչարդ Թոմփսոն, Դոն Թոուսլի, Թոն Ռեյ, Ֆիլ Ռոման
  • Լեյաութ — Օսկար Դուֆաո, Դոն Մորգան
  • Դեկորատորներ — Ֆիլիպ Դեգարդ, Բոբ Ինման, Հել Աշմիդ
  • Օպերատոր — Նիք Վեյս
  • Մոնտաժ — Ջոն Յոնգ
  • Գրաֆիկա — Դոն Ֆոսթեր
  • Կոմպոզիտոր — Ալբերտ Հեգուե, Յուջին Պոդանի
  • Նկարիչ-բեմադրող — Մորիս Նոբլ
  • Արտադրությունը իրականացնող — Լես Գոլդման
  • Արտադրությունը ղեկավարող — Էրլ Ջոնաս
  • Սցենարիստ — Թեոդոր Սուս Գեյսել, Բոբ Օգլ, Իրվ Սպեկտոր
  • Պրոդյուսեր — Չակ Ջոնս, Թեոդոր Սուս Գեյսել
  • Ռեժիսոր - Չակ Ջոնս

Սաունդրեքթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սաունդրեքթը թողարկվել է 1966 թվականին «Leo The Lion Records» [12][13] և «WaterTower Music»[14] լեյբլ տակ:

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համար Երգի անուն
A1 How The Grinch Stole Christmas
A2 Trim Up The Tree
A3 Welcome Christmas
B1 How The Grinch Stole Christmas (Part 2)
B2 You're A Mean One, Mr. Grinch
B3 Trim Up The Tree
B4 Welcome Christmas

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2001

  • Օսկար
    • Անվանակարգ
      • Գեղարվեստական ղեկավարի լավագույն աշխատանք - Մայքլ Կորենբլիտ
      • Լավագույն հագուստի դիզայն - Ռիտա Ռայեկ
    • Մրցանակներ
      • Լավագույն գրիմ
  • Ոսկե Գլոբուս
    • Անվանակարգ
      • Լավագույն տղամարդկային դեր (կոմեդիա կամ մյուզիքլ) - Ջիմ Քերրի
  • MTV (ԱՄՆ)
  • Ոսկե ազնվամորի
    • Անվանակարգ
      • Վատագույն սցենար - Ռոն Հովարդ
      • Վատագույն ռեմեյք կամ սիքվել

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ստացավ հակասական արձագանքներ։ Քննադատներին ֆիլմը դուր չեկավ։ Հեռուստադիտողը ֆիլմը գնահատեց 5,8 բալ 10-ից։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1966 թվականին դուրս է եկել համանուն մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ Ինչպես Գրինչը գողացավ Ծննդյան տոները (մուլտֆիլմ)
  • Համանուն ֆիլմեր դուրս են եկել նաև 1992, 1994 և 2011 թվականներին [1] [2] [3]:
  • Գրինչի դերը փորձել են նաև Ջեք Նիկոլսոնը և Էդի Մերֆին։
  • Էնթոնի Հոփքինսը կրկնօրնակել է և ձայնագրել է ամբողջ տեքստը մեկ օրում։
  • Ջիմ Քերրին շպարելու համար ծախսվել է մոտ երեք ժամ։
  • Առաջին երեք օրվա ընթացքում ֆիլմը հավաքել է 55 միլիոն դոլլար:
  • Նկարահանումների ժամանակ Ջիմ Քերրին կրել է դեղին լինզաներ, որոնղ նա ատում էր։ Այդ լինզաները այնքան անհարմար էին, որ որոշ տեսարաններ նկարահանվում էին առանց դրանց։ Հետո լինզաները նկարում էին համակարգչով։
  • Ջիմ Քերրիի հոնորարը կազմել է 20 միլիոն դոլլար։
  • 2000 թվականի դեկտեմբերի 4-ին Konami ընկերությունը հրապարակել է համանուն խաղ Sony Playstation-ի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]