Թեյլոր Մոմսեն
Թեյլոր Մոմսեն Taylor Michel Momsen | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 26, 1993[1] (27 տարեկան) |
Ծննդավայր | Սենթ Լուիս, Միսսուրի[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Երկեր | Բամբասանքի աղջիկ և Ինչպես Գրինչը գողացավ Ծննդյան տոները |
Մասնագիտություն | երաժիշտ, երգչուհի, կիթառահար, դաշնակահարուհի, մոդել, դերասանուհի և հեղինակ-կոմպոզիտոր |
Անդամություն | The pretty reckless |
Taylor Momsen Վիքիպահեստում |
Թեյլոր Միշել Մոմսեն, (անգլ.՝ Taylor Michel Momsen, ծնվ. հուլիսի 26 1993), ամերիկյան դերասանուհի, երգչուհի, երգահան և մոդել։ Հայտնի է դարձել «Բամբասանքի աղջիկ» հեռուստասերիալում նկարահանվելուց հետո։ Նա հիմնադրել է «The Pretty Reckless» ռոք խումբը և վերջինիս մենակատարն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թեյլորը ծնվել է Միսսուրի նահանգի Սենտ Լուիս շրջանում։ Ունի ռուսական արմատներ[2][3][4]։ Թեյլորն ունի կրտսեր քույր՝ Սլոուն Մոմսենը (ծնվել է 1996 թ. դեկտեմբերի 20-ին)։ Կարիերան սկսել է երեք տարեկանում՝ նկարահանվելով Shake N' Bake-ի գովազդում։ Առաջին նշանակալի դերը կատարել է «Մահվան մարգարե» ֆիլմում, որտեղ նկարահանվել է Դենիս Հոպպերի հետ։ 2000 թ. Ջիմ Քերրիի հետ նկարահանվել է Գրինչը՝ Սուրբ Ծնունդն առևանգողը ֆիլմում։ 2002 թ. նկարահանվել է «Հենզել ու Գրետել» (կատարել է Գրետելի դերը), Լրտեսների երեխաները 2. Անիրականալի հույսերի կղզին և «Մենք զինվորներ էինք» ֆիլմերում։
Հետագա երեք տարիների ընթացքում Թեյլորը չի նկարահանվել ոչ մի ֆիլմում, իսկ 2006 թ. խաղացել է «Պարանոիդ-զբոսայգի», «Շերլոկին փրկելով» և «Շունը մեզ հետ է» ֆիլմերում։ Մասնակցել է Հաննա Մոնտանայի դերի քաստինգին։ Նույն թվականին նկարահանվել է «Ֆոմա Անհավատը» մանկական ֆիլմում։ 2007 թ. Մոմսենը ընտրվել է «Բամբասկոտը» սերիալում նկարահանվելու համար։ 2008 թ. հունիսին՝ 14 տարեկան հասակում, Մոմսենը պայմանագիր է կնքել IMG Models-ի հետ։ 2008 թ. հետո Մոմսենը շատ ժամանակ է հատկացնում իր երաժշտական կարիերային։ Նա ունի իր խումբը՝ The pretty reckless, որտեղ նա հանդես է գալիս որպես վոկալիստ, կիթառիստ ու կոմպոզիտոր։ 2009 թ. մայիս-հունիս ամիսներին իր խմբի հետ կատարել է համերգային շրջագայություն։
2010 թ. The Pretty Reckless խմբի «Make Me Wanna Die» երգը դարձավ ֆիլմի սաունդթրեքը։ Ամռանը Թեյլորը «Miss nothing» երգի հիմնա վրա թողարկեց իր առաջին տեսահոլովակը և գրեթե ողջ ամառը շրջագայությունների մեջ էր (մասնակցել է նաև Vans Warped Tour 2010-ին)։
2010 թ. հունիսի 15-ին հայտարարվեց, որ Թեյլոր Մոմսենը դառնում է Մադոննայի ու նրա դստեր՝ Լուրդեսի Material Girl հագուստի նոր հավաքածուի դեմքը[5]։
2011 թվականի օգոստոսի 16-ին Մոմսենը հայտարարել է, որ ավարտում է դերասանուհու կարիերան, որպեսզի ամբողջովին կենտրոնանա երաժշտության վրա։ Մերիլին Մենսոնի «Hey, Cruel World» համերգային շրջագայության ժամանակ Թեյլոր Մոմսենը հանդես է եկել համերգների սկզբում։ Ինչպես նաև Revolver Golden Awards-ի ընթացքում Մենսոնի հետ կատարել է «The Dope Show» երգը[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #141515686 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ Momsen Taylor (հուլիսի 8, 2013)։ «Twitter: taylormomsen: @Zheka_Kinoman yes, I'm part Russian»։ Twitter.com։ Վերցված է հուլիսի 16, 2013
- ↑ Тейлор Момсен: интервью для Tatler.ru
- ↑ О чем думает Тейлор Момсен в Москве
- ↑ «Grazia Fashion: Taylor Momsen is the face of Material Girl!» (անգլերեն)։ Graziadaily.co.uk։ հուլիսի 15, 2010։ Արխիվացված օրիգինալից 2012-05-06-ին։ Վերցված է 2012 թ․ փետրվարի 2
- ↑ «Momsen Quit Acting»։ www.yahooblogs.com։ 2011-8-16։ Արխիվացված օրիգինալից 2012-05-06-ին։ Վերցված է 2011 թ․ օգոստոսի 16–ին
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թեյլոր Մոմսենը Archived 2008-10-16 at the Wayback Machine.(անգլ.) IMG Models կայքում
- Հուլիսի 26 ծնունդներ
- 1993 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասաններ
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի ռոք կիթառահարներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի ֆեմինիստներ
- Ֆեմինիստ երաժիշտներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի մոդելներ
- Ամերիկացի ռոք երգչուհիներ
- Ամերիկացի ռոք երգահաններ