Վերն Թրոյեր
| Վերն Թրոյեր | |
|---|---|
| Ծննդյան թիվ՝ | հունվարի 1, 1969[1][2] |
| Ծննդավայր՝ | Ստերգիս, Միչիգան |
| Վախճանի թիվ՝ | ապրիլի 21, 2018[1][2] (49 տարեկան) |
| Վախճանի վայր՝ | Լոս Անջելես, Կալիֆոռնիա |
| Քաղաքացիություն՝ | |
| Մասնագիտություն՝ | դերասան, հնարքներ բանեցնող, ինտերնետային հայտնիություն, հնչյունավորող, կատակերգու և հեռուստատեսային դերասան |
| IMDb։ | ID 0873942 |
Վերն Թրոյեր (անգլ.՝ Verne Troyer, հունվարի 1, 1969[1][2], Ստերգիս, Միչիգան - ապրիլի 21, 2018[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա), ամերիկացի դերասան, սթենդ ափ կատակերգու և կասկադյոր, առավել հայտնի է Օսթին Փաուերսեի մասին ֆիլմերում խաղացած Մինի-Միի դերով։ Թրոյերը գաճաճ էր, նրա հասակը կազմում էր ընդամենը 81 սմ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թրոյերն ունի ամիշական ծագում։ Հայրը՝ Ռուբեն Թրոյերը, վերանորոգման տեխնիկ էր, մայրը՝ Սյուզեն Թրոյերը, աշխատում էր գործարանում։ Վերնն ուներ նաև եղբայր և քույր՝ Դևոն Թրոյերը և Դեբորա Թրոյերը։ Թրոյերը մեծացել է Միչիգանի Սենթրվիլ քաղաքում և 1987 թվականին ավարտել է դպրոցը։
Թրոյերը կարիերան կինոյում սկսել է 1994 թվականին «Փոքրիկը զբոսնելիս» ֆիլմում, որտեղ խաղացել է որպես 9 ամսական երեխային կրկնակող։ Մինչև 1999 թվականը Վերնը աշխատում էր որպես կասկադյոր կամ խաղում էր էպիզոդիկ դերեր, բայց Մինի-Միի դերը «Օսթին Փաուերս․ Լրտեսը, որը ինձ գայթակղեց» ֆիլմում նրան բերել է մեծ ճանաչում։
2004 թվականի փետրվարի 22-ին Թրոյերը ամուսնաացել է մոդել Ժենև Գալենի հետ, բայց հաջորդ օրը ամուսնությունը լուծարվել է։ 2007 թվականից մինչև իր մահը՝ 2018 թվականի ապրիլը, Թրոյերը հանդիպել է Բրիթնի Պաուելի հետ։
Մահը
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի ապրիլի 21-ին 49 տարեկան հասակում Թրոյերը մահացել է[3][4][5]։ Մահվան պատճառը, կորոների տեղեկատվությամբ, հնչում էր որպես հնարավոր ինքնասպանություն, քանի որ նրա օրգանիզմում շատ բարձր է եղել ալկոհոլի մակարդակը, ավելի ուշ ենթադրությունները հաստատվել են․ մահվան պատճառը եղել է ալկոհոլային թունավորումը[6][7]։ 2018 թվականի հոկտեմբերին Թրոյերի մահը պաշտոնապես հաստատվել է որպես ինքնասպանություն՝ ալկոհոլային թունավորման ճանապարհով[8]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
|---|---|---|---|---|
| 1997 | ֆ | Սևազգեստ մարդիկ | Men in Black | այլմոլորակայինի որդին |
| 1998 | ֆ | Վախ և ատելություն Լաս Վեգասում | Fear and Loathing in Las Vegas | մատուցող |
| 1999 | ֆ | Օսթին Փաուերս․ Լրտեսը, որը ինձ գայթակղեց | Austin Powers: The Spy Who Shagged Me | Մինի-Մի |
| 2001 | ֆ | Պղպջակից տղա | Bubble Boy | բժիշկ Ֆրիկ |
| 2001 | ֆ | Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը | Harry Potter and the Sorcerer's Stone | Կրյուկոհվատ |
| 2002 | ֆ | Օսթին Փաուերսը Գոլդմեմբերում | Austin Powers in Goldmember | Մինի-Մի |
| 2002 | ս | Սաբրինա։ Փոքրիկ կախարդուհի | Sabrina, the Teenage Witch | Անգուս |
| 2007 | ֆ | Փոստային | The Postal | Գարի Քոլման |
| 2008 | ֆ | Քոլեջ | College | Կամեո |
| 2009 | ֆ | Դոկտոր Փարնասոսի երևակայությունը | The Imaginarium of Doctor Parnassus | Պերսի |
| 2015 | ֆ | Տղաները Թրեյլեր Պարկից | Trailer Park Boys | Կամեո |
| 2018 | մֆ | Տանը գտնվող թզուկները | Gnome Alone | թզուկ |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 filmportal.de — 2005.
- 1 2 3 4 GeneaStar
- ↑ CNN, Steve Almasy,. «Verne Troyer, 'Mini-Me' in Austin Powers films, dies at 49». CNN. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
{{cite news}}:|last=has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ «Verne Troyer, Mini-Me in Austin Powers Movies, Dies at 49». The New York Times (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 21. 0362-4331. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Mini-Me actor Verne Troyer dies at 49». BBC News (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 22. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Verne Troyer's Death 'Possible Suicide': 'Very High Level of Alcohol in His System,' Says Coroner». PEOPLE.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Verne Troyer's death may be the latest suicide for Hollywood's community of little people». Fox News (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 23. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
- ↑ ‘Austin Powers’ Star Verne Troyer’s Cause of Death Ruled a Suicide From Alcohol Intoxication
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերն Թրոյեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
- Հունվարի 1 ծնունդներ
- 1969 ծնունդներ
- Ապրիլի 21 մահեր
- 2018 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի կատակերգուներ
- Ամերիկացի հնչյունավորողներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Համացանցային աստղեր